Գազախաղ – Բաքուն՝ ընդդեմ Մոսկվայի – Դրանք ադրբեջանցու հետ հիմա էլ հաց կկիսեն, թուրքի հետ էլ… Անկողինն ու մարմինն էլ են կիսում՝ տականքին ինչ, թե…

Գազախաղ – Բաքուն՝ ընդդեմ Մոսկվայի

… Թուրք-ադրբեջանական դաշինքը տասնյակ տարիներ աշխատում է Հայաստանի շրջափակման ու մեկուսացման ուղղությամբ եւ, եթե լրջորեն վերաբերվենք SOCAR-ի նախագահի խոսքերին, մի կողմ թողնելով նաեւ քաղաքական նկատառումները, ապա հայտարարության հեղինակին կարելի է խեղկատակ կոչել, ով իր ապօրինի պետության (1918թ. հրեա-բոլշեւիկյան նպատակների համար ստեղծված) անօրեն ժողովրդի (նույն նպատակների համար թաթար-թյուրքական խառնամբոխից ստեղծած) խելապակաս նախագահի (երբեւէ չգոյ մեծ Ադրբեջանը երազող) խեղկատակ ծաղրածուն է, ով մեյդանում ծամածռություններով է զբաղված: Գուցե երկարեց մի քիչ, բայց սա է իրականությունը…

…Դրանք ադրբեջանցու հետ հիմա էլ հաց կկիսեն (եթե ասենք՝ Վրաստանում չեն կիսում արդեն), ինչպես ոմանք թուրքի հետ են առեւտուր անում ու հաց կիսում, ոմանք էլ՝ անկողինն ու մարմինն են կիսում… Տականքին ինչ, թե…

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին: Նա չի բացառել, որ դա հնարավոր է, եթե Հայաստանը գազի հարցում օգնության խնդրանքով դիմի: Այս դեպքում «անկասկած է, որ մենք նրանց կօգնենք, քանի որ Ադրբեջանը գիտակցում է իր տարածաշրջանային դերը»: Նշվել է, որ այժմ Ադրբեջանը Վրաստանին 1000 խմ գազը վաճառում է 230 դոլարով:

Որոշ վերլուծաբաններ նշում են, թե Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին ավելի քան 4 ամիս կա, սակայն իշխող վարչակարգի կողմից արդեն հնչում են ամպագոռգոռ հայտարարություններ, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածաշրջանային դերի մասին սին հայտարարություններ՝ իբր այդպիսով ավելի նշանակալի դարձնելով Իլհամ Ալիեւի դերն ու գործունեությունը:

Հասկանալի է, որ SOCAR-ի նախագահի հայտարարությունը մի քանի նպատակ է հետապնդում, նախ՝ ինչպես նշեցինք, այսպես փորձում են Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղացողի համոզիչ կերպար ձեւավորել, հետո՝ նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ մարդասիրական երկիր է Ադրբեջանը, որ պատրաստ է թշնամական Հայաստանին գազ մատակարարել, ինչ է թե Երեւանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը բարձրացրել է գազի սակագինը: Այս հարցը, բացի միջազգային բարեգթական քարոզչությունից, ունի նաեւ հայ-ռուսական հարաբերությունները այլ տեսանկյունից ներկայացնելու նպատակ, ինչը պետք է առավելապես մտահոգի Մոսկվային: Ի վերջո, հայ-ռուսական բարեկամությանը, նաեւ ԱՊՀ-ական համագործակցությանը զուգահեռ Մոսկվան փորձում է ռուս-ադրբեջանական բարեկամությունը ամրապնդել: Ամրապնդել մի երկրի հետ, որը Թուրքիայի հետ համատեղ փորձում է տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին եւ զավթել Հայաստանը հիմնովին:

Այս դեպքում՝ Մոսկվան արժանի է այս ադրբեջանական ապտակին: Իսկ Հայաստանը միանշանակ չի դիմի Ադրբեջանին, քանզի եթե անգամ Ադրբեջանը համաձայնի որոշ ժամանակ գազ մատակարարել քաղաքական նկատառումներով, ապա այդ որոշ ժամանակի մեր տրամադրած գումարները մեր զինվորների կյանքն են արժենալու: Եվ Երեւանը չի գնա այդ քայլին: Իսկ Բաքուն էլ հաստատ հայի խնդիրը լուծող հանգրվանը չէ:

Ինչպես վերլուծաբաններն են նշել, այդպիսի մի հայտարարություն էլ կարող է Երեւանը անել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության առնչությամբ գրեթե ամեն օր իրավապաշտպան կազմակերպությունների եւ եվրոպական կառույցների կողմից խիստ քննադատություն է հնչում: Ուստի՝ նույն տրամաբանությամբ, Հայաստանն ու Արցախն էլ կարող են պատրաստակամություն հայտնել այդ հարցում աջակցել ոչ ազատ երկրների թվին դասվող Ադրբեջանին: Անգամ կարելի է հալածյալ ադրբեջանցիներին ժամանակավորապես տեղավորել Արցախում եւ այդ մասին հայտարարել ի լուր աշխարհի…

Թուրք-ադրբեջանական դաշինքը տասնյակ տարիներ աշխատում է Հայաստանի շրջափակման ու մեկուսացման ուղղությամբ եւ, եթե լրջորեն վերաբերվենք SOCAR-ի նախագահի խոսքերին, մի կողմ թողնելով նաեւ քաղաքական նկատառումները, ապա հայտարարության հեղինակին կարելի է խեղկատակ կոչել, ով իր ապօրինի պետության (1918թ. հրեա-բոլշեւիկյան նպատակների համար ստեղծված) անօրեն ժողովրդի (նույն նպատակների համար թաթար-թյուրքական խառնամբոխից ստեղծած) խելապակաս նախագահի (երբեւէ չգոյ մեծ Ադրբեջանը երազող) խեղկատակ ծաղրածուն է, ով մեյդանում ծամածռություններով է զբաղված: Գուցե երկարեց մի քիչ, բայց սա է իրականությունը:

Ադրբեջանական մամուլը եւս զարմացած է, անգամ «սենսացիոն հայտարարություն» են վերնագրել սա: Ըստ contact.az–ի, այս հայտարարությունն ուղղված էր մի քանի լսարանի եւ հետապնդում էր հետեւյալ նպատակները. 1. Բաքուն Երեւանին փորձել է հասկացնել, որ Արցախի վերադարձման դեպքում Հայաստանը կարող է չանհանգստանալ իր էներգետիկ անվտանգության վերաբերյալ: 2. Բաքուն Կրեմլին ակնարկ է արել, որ հետաքրքված է տարածաշրջանային շուկայում Ռուսաստանի հետ գազային համագործակցության հարցում: 3. Հաջորդ թիրախները Վաշինգտոնն ու Բրյուսելն են: Այսպես Բաքուն փորձում է արագացնել ԼՂ-ի կոնֆլիկտի լուծումը՝ խոստանալով խաղաղության հաստատման դեպքում իր էներգետիկ ներուժն օգտագործել ի նպաստ տարածաշրջանի տնտեսական զրգացման: Բաքուն հուշում է նաեւ ԱՄՆ-ին, որ Իրանի դեմ հնարավոր սանկցիաների դեպքում Հայաստանի համար այլընտրանք կստեղծվի՝ խուսափելու օգտվել իրանական գազից:

Ամփոփելով՝ contact.az կայքը հույս է հայտնում, որ բանակցային գործընթացում հաշվի կառնվեն «Բաքվի ցուցաբերած ժեստերը»: Վերջերս «Գազպրոմ»-ի կողմից գազի թանկացումը դարձավ հակառուսական տրամադրությունների սրման պատճառ Հայաստանում, եւ Ադրբեջանն էլ փորձում է չկորցնել պահը՝ ցուցաբերելով հարեւանական «կամեցողություն»: Contact.az-ի մեկանաբանություններից պարզ է դառնում, որ Բաքվի թիրախային լսարանը բանակցային գործընթացին մասնակցող հիմնական 3 կողմերն են: Ադրբեջանական քարոզչամեքենան վաղուց է շրջանառում այն տեսակետը, թե Հայաստանի տնտեսական

դժվարությունները պայմանավոված են Արցախի խնդրով: Չնայած, երբեմն դա մոռանալով, մեծ Ադրբեջանի մասին են բարբաջում՝ հասկացնելով, որ ձգտում են տիրանալ նաեւ Սյունիքին՝ մինչեւ Սեւանա լիճ հասնելով: Իրանական Ադրբեջանների մասին էլ չենք խոսում:

Ինչեւէ, Բաքուն չի հաջողի իր նպատակներում, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանն ու Արեւմուտքը լավ են ճանաչում ադրբեջանցիներին: Անգամ այն փորձերը, որ արվում են իրենց էներգետիկ ռեսուրսների կաեւորությունը տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում հիշեցնելու համար, եւս ձախողվելու են: Բայց մի բան հստակ է, հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունների խարխլման եւ թուլացման դեպքում թուրք-ադրբեջանական դաշինքը կարող է իր «ճշմարտությունները» որպես իրականություն հրամցնել, քանի որ միջազգային հանրություն ասվածը թուլացած կողմի ուղղությամբ այլեւս չի նայում եւ միայն սեփական շահերով է առաջնորդվում:

Այս համապատկերում նշենք, որ Եվրոպայում զենք արտադրողներին նույնպես շահագրգռել են Բաքվում: Topwar.ru-ն, վկայակոչելով Azeri Defence News-ը, հայտնում է, որ եվրոպացի զենք արտադրողների դռները բացվում են Ադրբեջանի առջեւ, 2013թ. գարնանը տեղեկատվություն հայտնվեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին մերժել է մարտական ուղղաթիռներ վաճառելու հարցում՝ համաձայնելով վաճառել միայն ßÊ-130 ուսումնական ինքնաթիռներ: Ընդամենը մի քանի օր հետո որոշ եվրոպական երկրներ հայտարարեցին, որ իրենց պաշտպանական արդյունաբերության ընկերությունների առջեւ բացում են Հարավային Կովկասի երկրների դռները, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու հստակ ծրագրով: Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, ինչպեսեւ՝ Կանադայի իշխանությունները կազմակերպում են իրենց զինվորականների ու պաշտպանական արդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հանդիպումները տարածաշրջանային երկրների իշխանությունների հետ, որոնք մասնագիտացած են ավիացիայի, կապի, ռազմա-տրանսպորտային համակարգերի, կրակի ղեկավարման համակարգերի, հրաձգային զենքի մեջ, հնարավորություններ են փնտրում դուրս գալու համար ադրբեջանական հեռանկարային շուկա: Արդեն Բաքու են այցելել Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի պաշտպանության նախարարները: Ֆրանսիան եւ Կանադան էլ հետաքրքրված են: Թերեւա միայն Մեծ Բրիտանիան ու Գերմանիան են հավատարիմ մնացել ավելի վաղ Հարավային Կովկասի երկրների հանդեպ սահմանված զենքի բեռնարգելքին:

Իսկ Ադրբեջանի ԶՈւ-երը պատրաստվում են մի շարք միջազգային միջոցառումների մասնակցել: Համաձայն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության ծրագրի՝ հունիսի 11-25-ը ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն «Պայքար միջէթնիկական սպառնալիքների դեմ» սեմինար-քննարկմանը: Հունիսին էլի միջոցառումներ կան. Շվեյցարիայում կկայանա գիտաժողով՝ հրամանատարական-շտաբային հիմնական ծրագրման «Viking 2014» վարժանքների վերաբերյալ, իսկ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն ամառային լեռնային հրահանգություններին, ինչպեսեւ Եվրոպայի ռեւմատոլոգների վեհաժողովին: Բելգիայում՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ-IPAP) գնահատողական հանդիպումը կկայանա, իսկ Չեխիայում՝ սերժանտների ուսուցման ծրագրի հաստատմանն ուղղված վերջնական լիագումար նիստը եւ այլն:

Իսկ Արցախի հարցի քննարկումները Բաքուն ծավալում է նաեւ մինչ այս հակամարտությունից հեռու մնացած երկրների հետ՝ փորձելով նոր ձեւաչափեր ստեղծել: Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զլատկո Լագումջիան եւ Էլմար Մամեդյարովը Բաքվում քննարկվել են ԼՂ հիմնախնդիրը: Իսկ Բոսնիա եւ Հերցեգովինան Սերբիայից անջատված մահմեդական այն տարածքն է, որտեղ մեծ թվով թուրքեր են բնակվում: Եվ այս երկիրը սերբական «Արցախի»՝ Կոսովոյի հետ, ավելացրեց Եվրոպայի մահմեդական երկրների ցանկը, որը մինչ այդ ուներ 1 անդամ՝ Ալբանիան:

Այնպես որ, այս գազախաղը միայն Ադրբեջանի եւ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ չի ընթանում, եւ այսօրինակ խաղեր դեռ կլինեն, քանզի Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տառապում է ավելորդ (հասկանալի է, որ ինչ-որ չափով պետք է լինի) գերտերական բարդույթից:

Արտակ Հայոցյան

 Հ.Գ. – Զարմանալի է, բայց գտվեցին հատուկենտ մարդիկ, որ ուրախացել էին, թե ահա ադրբեջանցիները մեզ ռուսների «ինադու» գազ կտան, «…արա, դե կարելի ա էլի, հանգիստ ապրել, առանց կռվի (իհարկե հողեր զիջելու մասին դեռ չբարձրաձայնեցին)»… Չնայած զարմանալի չէ, Նժդեհը հստակ բնութագրել է նմաններին՝ «Ցեղի տականք»:

Դրանք ադրբեջանցու հետ հիմա էլ հաց կկիսեն (եթե ասենք՝ Վրաստանում չեն կիսում արդեն), ինչպես ոմանք թուրքի հետ են առեւտուր անում ու հաց կիսում, ոմանք էլ՝ անկողինն ու մարմինն են կիսում… Տականքին ինչ, թե…

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.