Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՛… Հարված փոքր եւ միջին բիզնեսին… Կունենա՞ պատժելիությունը անհրաժեշտ հասանելիություն… Հերթական հակամարտությունը…

Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՜Աշխարհի                           ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող                                    արտագաղթը արյան մեջ կրել, չկա՜նման բան

Նվազագուն աշխատավարձի բարձրացումը՝ հարված                                              փոքր եւ միջին բիզնեսին

Կունենա՞պատժելիությունը անհրաժեշտ հասանելիությունԸստ Վերահսկիչ պալատի.- պետական բյուջեի 70%-ը խիստ ռիսկային է ու կոռումպացված ձեւով է ծախսվում

Հերթական հակամարտությունը (Յուրի ՎարդանյանԳագիկ Ծառուկյան), որին սպասում էին

 Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՜

Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ նախընտրական շրջանում նախագահի թեկնածուները խոսում էին այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել: Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում: Արտագաղթը փաստելով՝ փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկությու­ն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում:

Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՜ նման բան: Աշխարհասփյուռ հայության հատվածները բոլոր սերունդներում երազում են հայրենադարձության մասին, ու սա եւս գաղտնիք չէ:

Պարզապես չհաջողված պետական համակարգը կամ ոչ ազգային պետական իշխանական վերնախավը չպետք է խառնել հայրենիքի (Հայաստանի) ու հայի մտածելակերպի, արտագաղթի հարցերի հետ: Իսկապես ազգային ու իրավական պետությու՜նը կդառնա հայության հավաքատեղին, եւ սա էլ գաղտնիք չէ:

* * *

Նվազագուն աշխատավարձի բարձրացումը ոչ մի դրական ազդեցություն չի ունենա մարդկանց կենասամակարդակի վրա: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է՝ հունիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրանալու մասին կառավարության որոշումից անգամ տուժողներ կլինեն. «Սա ավելի շատ ճնշում կլինի փոքր եւ միջին բիզնեսին վրա, ովքեր հնարավորություն ունեին առաջ 35 հազար դրամով ընդունեին աշխատանքի, հիմա պետք է 45 հազար տան եւ հարկային պարտականությունները կավելանա­ն»,- ասել է նա: Ըստ տնտեսագետի, կառավարության այս քայլը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական է:

Կունենա՞պատժելիությունը անհրաժեշտ հասանելիություն

Կառավարության երեկվա նիստի օրակարգի ձեւավորումից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:

Երբ սա քաղաքական ասպարեզում զուգադրում ենք վերջին ժամանակներում օլիգարխների եւ «անփոխարինելիների» դեմ ընթացող հակամարտություններին ու դատավարություններին, ապա հասկանալի է դառնում, որ իշխանական ամենաբարձր աթոռից հայտարարված բարեփոխումները եւ պատժելիության սահմանումը (նաեւ հասանելիությունը բոլորին) կարող է մեր օրերում եւս իրականություն լինել: Սակայն, ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է եւ պետք է սպասել արդեն սկսված եւ նախատեսվող դատավարությունների ավարտին:

Իսկ վարչապետը իր վերոնշյալ երեք հայտարարություններից առաջինում նշեց, թե անձամբ խիստ շահագրգռված է, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, եւ տրվեն պատասխաններ: «Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխա­ն»,- վստահեցրեց նա՝ հավելելով, որ համամիտ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն տեսակետին, թե պետական բյուջեի միջոցները երբեւիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ:

Իհարկե, այսօրինակ հավաստիացումներ շատ են եղել, եւ բոլոր նախագահների պաշտոնավարման ժամանակ, բայց, ինչպես նշեցինք, որոշակի գործընթաց կա եւ ակնկալիք, որ կշարունակվի: Ինչեւէ, վարչապետական երկրորդ հայտարարությունն այն էր, որ ՎՊ-ն խիստ մասնագիտացված կառույց է, եւ կառավարության ղեկավարը համաձայն է պատգամավորների այն տեսակետին, թե անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում: Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով, պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը խորհրդարանի եւ գործադիր իշխանության գործառույթն են: Եվ վարչապետը հայտնել է, որ լսել են նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ ու գոհ են Վերահսկիչ պալատից՝ համատեղ աշխատանքի համար:

Սակայն, ինչ տեղի ունեցավ վերջերս ԱԺ-ում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում: «Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70%-ը խիստ ռիսկային է ու կոռումպցված ձեւով է ծախսվում, վերաբերում է կառավարության նիստերի դահլիճում նստածներից յուրաքանչյուրին: Պետական բյուջեի 70%-ը՝ 700 մլրդ.-ը. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»,-շեշտեց գործադիր իշխանության ղեկավարը:

Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. վարչապետը՝ հանձնարարեց բոլորին եւ պահանջեց, որ յուրաքանչյուրի հասցեին հնչած որեւիցե մեղադրանք անպատասխան չմնա. «Բոլորն էլ պարտավոր են պատասխանել մեղադրանքներին՝ կամ հերքել կամ պատրաստել նյութեր ու այդ նյութերը ներկայացնել դատախազություն: Կամ պիտի այդ մեղադրանքները հրապարակային ներկայացվեն, որ ճիշտ են եւ յուրաքանչյուրը դրա համար պետք է պատասխանատվություն կրի»:

Ինչքանով է ճիշտ այն, որ բյուջեի 70%-ը մսխվում է, մասնագիտական լուրջ քննարկման կարիք ունի, որին «Լուսանցք»-ը ականջալուր կարող է լինել: Խնդիրն այլ է. ինչու՞ է ՎՊ-ն հանկարծ դարձել մահակ բոլորի գլխին եւ ո՞վ է վերահսկելու ՎՊ նախագահի գործունեությունը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործելաոճը չեմ հավանում, բայց նրա հարցը՝ ՎՊ նախագահի ունեցվածքի հետ կապված, դիպուկ էր ու տեղին:

Նարե Մշեցյան

 Հերթական հակամարտությունը, որին սպասում էին

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը մերթ ընդ մերթ բորբոքվում է, չնայած ԲՀԿ ղեկավարը այս անգամ էլ հրահանգել է կուսակիցներին զերծ մնալ հակասություններ ստեղծելու մտքից: Հետաքրքիր է, որ այս անգամ հակամարտությունը տեղափոխվեց այն ոլորտ, որտեղ մինչեւ վերջերս Գագիկ Ծառուկյանը դեռ իրավունքներ է բանեցնում: Նա մնացել է Հայաստանի ԱՕԿ նախագահ եւ շարունակում է ազդեցություն ունենալ հայկական սպորտի կյանքում:

Երբ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց հայտնի մարզիկ Յուրի Վարդանյանը, շատերն էին կանխատեսում առճակատում, քանի որ մինչեւ նշանակումը արդեն ապագա նախարարը քննադատել էր հայ օլիմպիականների անհաջող ելույթները: Իհարկե, հետագայում կողմերը հայտնեցին, թե խնդիրներ չունեն, բայց…

Նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից ազատման փաստը, ով ԲՀԿ-ական շրջապատից է, սպառնում է վերածվել լուրջ հակամարտության, ինչի արդյունքում, հնարավոր է, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը եւս խնդիրներ ունենա:

ԲՀԿ եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այս անգամ կփորձի պատասխանել, քանի որ քաղաքական դաշտում կարծես թե հայտարարել է իրավիճակին հաշտվելու մտադրության մասին: ԲՀԿ-ն չի կարող ընդդիմադիր լինել.- ասել է նա:

Հետաքրքիր է, որ նախարար Յուրի Վարդանյանը կառավարության հունիսի 6-ի նիստում հայտարարել էր, թե աշխատակազմի ղեկավարն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, բայց հետո պարզվել էր, որ աշխատակազմի ղեկավարը նման դիմում չի գրել: Եվ աղմուկը մեծ եղավ, քանզի ստացվում է՝ նախարարը պարզապես ստել էր կառավարության նիստում՝ վարչապետի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ:

Չի բացառվում, որ առաջիկայում սպորտի նախարարին նկատողություն հայտարարեն:

Իսկ ԲՀԿ նախագահը մտադիր է հետամուտ լինել այս թեմային ու պատժել մեղավորներին: Կառավարության վերջին նիստերրն Յուրի Վարդանյանի փոխարեն նիստին մասնակցել էր տեղակալը՝ Արսեն Քարամյանը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.