Հետաքրքրասերների աշխարհ… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… ում՝ գովազդի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…

– Հետաքրքրասերների աշխարհ – Նյու Յորքը՝ Նոյյան Տապան՝                             առանց Մասիսների…

– Հայկական խոհանոց – Դդմիկը՝ մածունով…

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը                        (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Մեկնարկեց «Արի տու­ն» ծրագրի նոր փուլը

ՀՀ սփյուռքի նախարարությունում օրերս պաշտոնապես ազդարարվեց Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տու­ն» ծրագրի այս տարվա առաջին փուլի մեկնարկի մասին:

Արտերկրյա հայկական համայնքներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ հանդիպեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարեւորեց ծրագրի իրականացումը՝ Հայաստանի եւ սփյուռքահայության միջեւ կապերի ամրապնդման, հայրենիքի ճանաչողության, հայրենադարձության համար՝ նշելով, որ «Արի տու­ն» ծրագիրը մի քանի տարիների ընթացքում արդյունավետ է եղել:

Ըստ նախարարի՝ մեկնարկող ծրագիրը միտված է նպաստելու Հայաստանի հետ Սփյուռքի երիտասարդության կապերի ամրապնդմանը, ազգային արժեհամակարգի եւ ազգային ինքնության գիտակցության ձեւավորմանը: Իսկ այս տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում նախատեսվում է սփյուռքահայ 13-20 տարեկան առնվազն 900 երիտասարդների մասնակցության ապահովում:

Նյու Յորքը՝ Նոյյան Տապան՝ առանց Մասիսների

Մինչ Երեւանի քաղաքային իշխանությունները երազում են Նոյյան տապանի «հուշարձանը» տեղադրել մայրաքաղաքում, մի այլ երկրի մեկ այլ քաղաքապետ արդեն ծրագրեր է պատրաստում ջրհեղեղի իրական վտանգներից խուսափելու համար: Ի միջի այլոց, «Նոյյան տապա­ն»-ի յուրահատուկ ծրագիր առաջարկել էին նաեւ հայ արիները, 10 տարվա ընթացքում 2-3 անգամ բարձրացվեց նման կառույց նախաձեռնելու հարցը, որը պետք է ունենար ինչպես քարոզչական, այնպես էլ պատմա-քաղաքական եւ հոգեւոր-գաղափարախոսական նշանակություն: Բայց…

Ինչպես գիտենք՝ ԱՄՆ-ի ծովափնյա տարածքները հիմնականում հայտնվում են փոթորիկների հորձանուտում, եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, քաղաքի վրա Սէնդի փոթորկի հարձակումից մոտ 8 ամիս անց, ներկայացրել է հսկայական ծրագիր՝ 20 միլիարդ դոլար արժողությամբ՝ քաղաքի ափերը ամրացնելու համար: Նշվել է, որ սա խոշորամասշտաբ մի ծրագիր է, որ Նյու Յորքը կդարձնի «Նոյյան տապա­ն»:

Միջազգային աստղագիտական միության 304-րդ                                        գիտաժողովը՝ Հայաստանում

Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 63) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորությունները եւ տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին ու մի շարք աստղագիտական կազմակերպությունների:

Հայկական աստղագիտական ընկերության հաղորդմամբ, վերջին համարի բովանդակությունն է. 1. Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2013թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովը՝ «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություննե­ր»: 2. Հայկական աստղագիտական ընկերության դասախոսություններն Արցախի դպրոցներում: 3. Աստղագիտության հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: 4. Անանիա Շիրակացու անվան մեդալ՝ ամերիկահայ նշանավոր աստղագետ պրոֆ. Երվանդ Թերզյանին: 5. Հայ մեծանուն աստղագետ Բենիամին Մարգարյանի համացանցային կայք-էջը: 6. Տարեդարձներ (Թադեւոս Աղեկյան – 100, Լյուդվիկ Միրզոյան – 90):

Աղմուկն ու ծիծաղը վտանգավոր՝ կյանքի համար

Գիտնականները ոչ այնքան սփոփիչ եզրակացություն են արել. ծիծաղը ոչ միայն երկարացնում է կյանքը, այլեւ վտանգ ներկայացնում կյանքի համար: Ծիծաղը խանգարում է սրտի եւ սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքին:

Շվեդ գիտնականների հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ անգամ ոչ մեծ աղմուկը, ինչպես օրինակ 2 չափահաս մարդկանց խոսակցությունը, ազդում է սրտի ռիթմի վրա: Իսկ ահա աղմկոտ միջավայրը կարող է հանգեցնել սրտային նոպայի: Բացի այդ, աղմուկը բացասաբար է ազդում նաեւ նյարդային համակարգի վրա:

Գիտափորձին մասնակցել է ավելի քան 100 մարդ, որոնք քայլել են սրտի աշխատանքի ռիթմը ցուցադրող մոնիտորներով:

Պարզել են ոչ բավարար քնի հետեւանքները

Ոչ  բավարար քունը բացասական անդրադարձ է ունենում անոթների գործունեության վրա եւ առաջացնում է շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ: Նման եզրահանգման են եկել բրիտանացի մասնագետները: Նաեւ պարզել են, որ ոչ բավարար քունը նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը եւ ճարպակալմանը: Գիտնականների ուսումնասիրության արդյունքներն ու եզրահանգումները տպագրել են տարբեր բժշկական պորտալներ:

Գիտնականների անցկացրած ուսումնասիրությանը մասնակցել են ինքնակամներ, որոնք մի քանի օր անընդմեջ չեն քնել: Բժշկական հետազոտության ընթացքում պարզվել է, որ նրանց անոթները լավ չեն աշխատել կամ շնչառության հետ կապված խնդիրներ են ունեցել: Մեկ այլ խումբ նորմալ քնել է՝ 10 ժամ օրվա ընթացքում: Նրանց բոլոր օրգանները նորմալ աշխատել են: Այս կերպ գիտնականները ցանկացել են ցույց տալ, որ ոչ բավարար քունն ազգում է մարդկանց առողջության վրա: Ավելի վաղ նմանատիպ մի ուսումնասիրություն էլ ամերիկացի գիտնականներ են կատարել՝ ապացուցելով, որ այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում 6-8 ժամ են քնում, ունեն ամուր առողջություն եւ չեն տառապում ավելորդ քաշից:

Նյութերը հավաքեց  Գոհար Վանեսյանը

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 – Դդմիկը՝ մածունով

Բաղադրությունը

Դդմիկ – 2 հատ

մածուն – 100 գ

թթվասեր – 100 գ

սխտոր – 2 պճեղ

սամիթ – 0,5 կապ

բուսայուղ – 60 գ

աղ

եւ սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Դդմիկը օղակաձեւ կտրատել եւ բուսայուղով մի թեթեւ տապակել: Համեմել աղով ու սպիտակ պղպեղով:

Առանձին ամանում մածունը թթվասերով խառնել, ավելացնել աղ, կտրատած սամիթ եւ սխտոր, խառնել եւ լցնել տապակած դդմիկի վրա: Սառը վիճակում մատուցել:

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Հայաստանի շուրջ 40 պատվիրակներ կմասնակցեն Կազանի խաղերին

Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ը տեղի կունենան համաշխարհային ուսանողական հերթական՝ 27-րդ խաղերը: Ցանկում տեղ են գտել ռեկորդային թվով՝ 27 մարզաձեւեր: Սպասվում է, որ մրցավայր կժամանեն 170 երկրների 13 հազար ուսանող մարզիկ-մարզուհիներ: Նրանք կպայքարեն մեդալի 350 հավաքածուի համար:

Հայաստանը նույնպես կներկայացնի իր պատվիրակությունը: Մրցասպարեզ կելնեն մեր շուրջ 40 պատվիրակներ: Նրանք կներկայացնեն ազատ ոճի եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտը, բռնցքամարտը, ծանրամարտը, սամբոն, ձյուդոն, գոտիներով ըմբշամարտը, շախմատը, լողը եւ ատլետիկա: Թիմը լիովին համալրված է ուսանող մարզիկներով, ներգրավված են նաեւ հեղինակավոր մարզիկներ, ըմբիշներ՝ օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արթուր Քիրաջյանը, ծանրորդներ Սմբատ Մարգարյանը, Աղասի Աղասյանը, շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը:

Մինչեւ ունիվերսիադայի մեկնարկը ուսանող մարզիկները կգտնվեն ուսումնամարզական հավաքներում: Մրցումներին զուգահեռ նախատեսված է կազմակերպել միջազգային փառատոններ: Միջոցառումը մասնակիցների քանակով եւ բնույթով կարող է համեմատվել միայն օլիմպիական խաղերի հետ: Բանն այն է, որ ուսանողների պայքարում ընդգրկվողների ավելի քան 60%-ը հանդես է եկել օլիմպիական խաղերում: Համաշխարհային ուսանողական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1959թ., իտալական Թուրինում: Նախկին ԽՍՀՄ-ում միջոցառումը հյուրընկալվել է 1973թ.:

Մարզվել եւ ստանալ հայրենասիրության դասեր

Անցկացվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի հուշամրցաշարը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Արդեն 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառման նպատակը ինչպես երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելն է, այնպես էլ նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումը: Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման եւ անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետին խորհրդանշական հուշանվեր է հանձնել: Մինչ հուշամրցաշարի մրցութային մենամարտերի մեկնարկը, մարզաձեւի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 27-02-22                 «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 22 (285), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցքhttp://pressa.ru/Flexreader/show/id/41528

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.