– Վարդավառի 1-ամյա ծնունդը – Հայ-արի դիցուհին՝ «Վարդավառի աղջիկը» արդեն 1 տարեկան է
«Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը, հայ արիներն ու ազգայնականները շնորհավորում են Աստղիկի ծնունդը
– Հայկական խոհանոց – Կանեփով տոլմա…
– Շաբաթվա մարզական կյանքից…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Վարդավառի 1-ամյա ծնունդը
Նախորդ տարվա այս օրը «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Աստղիկին, ով ծնվեց արիադավանների հուլիսի վերջերին նշվող Վարդավառի տոնին ընդառաջ: Եվ տրամաբանության ու Հայ Աստվածների հավատի հետեւորդ Արմենուհի Մելքոնյանի ու հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի դուստրը պետք է ստանձներ Աստղիկ անվան առաքելությունը…
Իզուր չէ, որ եւ՜ խմբագրության աշխատակիցներս եւ՜ ՀԱՄ անդամները շնորհավորելու ժամանակ նշեցինք Աստղիկի ինչպես երկրային ծնողներին, այնպես էլ երկնային հորն ու մորը՝ Վահագն եւ Աստղիկ Աստվածներին:
Այսօր էլ շնորհավորելով Աստղիկ Ավետիսյանի 1-ամյա տարեդարձը՝ մաղթում ենք, որ մեծանա, ապրի ու գործի առողջ ու հաջողակ՝ միշտ իր երկրային ու բնատիեզերական ծնողների հովանավորությամբ:
«Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմ
Հայ-արի դիցուհին՝ «Վարդավառի աղջիկը» արդեն 1 տարեկան է
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի դստեր՝ Աստղիկի 1-ամյակը:
Հայ-արի դիցուհուն մաղթում են անհոգ մանկություն, երջանիկ կյանք եւ արարող էություն, որ որպես «Վարդավառի աղջիկ»՝ հասնի իր առաքելության սահմանին, իր ծնողների եւ Աստվածների պատգամներին…
Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում
– Հայկական խոհանոց – Կանեփով տոլմա…
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Կանեփով տոլմա
Բաղադրությունը
Հորթի միս – 0.5 կգ
սոխ – 300 գ
կեղեւահան արած լոլիկ – 0.5 կգ
բլղուր – 1 բաժակ
կանեփ – 1 բաժակ
գառան դմակ կամ կարագ – 200 գ
մշկընկույզ – 0.5 հատը
խառը կանաչի – 1 կապ
չորացրած ծիտրոն – 1 ճաշի գդալ
սեւ պղպեղ
կարմիր պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Կանեփը մսաղացով անցկացնել 7 անամ ու լցնել 1 լիտր ջրի մեջ:
Միսը համեմել, մսաղացով աղալ սոխի եւ լոլիկի, նաեւ դմակի հետ մեկտեղ, ավելացնել քերած մշկընկույզը, բլղուրը, կանաչեղենն ու աղը եւ պղպեղները:
Այս զանգվածը նախապես խաշած կաղամբով փաթաթել, կաթսայի մեջ դասավորել, ամեն շերտի վրա լցնել կանեփի ջուրը: Եփել 40 րոպեի չափ:
Ձեզ մնում է վայելել ավանդական հայկական տոլմայի տարատեսակներից մեկը: Անուշ լինի՜:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա Գերմանիայում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական եւ գերմանական ակումբների մրցավեճում նախընտրեց Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ին: Եվ նա հանդես կգա ոչ թե անգլիական «Լիվերպուլ»-ում, ինչպես նշվում էր նախկինում, այլ գերմանական նշյալ թիմում, որի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը կրկին հանդես է գալու 22 համարի մարզաշապիկով:
Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը մեկնաբանելով «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Բորուսիա», նշել է, որ «Մխիթարյանը ճիշտ ընտրություն է կատարել, տեղափոխությունը ճիշտ ժամանակին էր, ուկրաինական թիմում Հենրիխը հասել էր իր առավելագույնին, իսկ հետագա զարգացման համար նրան ավելի ուժեղ առաջնություն էր պետք»:
Հայ ֆուտբոլիստը մեկնել է Դորտմունդ, որտեղ բուժզննում է անցել: Դրանից հետո մեր ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել, որն ավարտվելու է 2017թ. ամռանը: Դորտմունդի «Բորուսիա»-ն այդ տեղափոխության համար Դոնեցկի «Շախտյոր»-ին կվճարի 25 մլն. եվրո փոխհատուցում:
Աշխարհի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հպարտ է, որ հայ ֆուտբոլիստը «տեղափոխվել է Գերմանիա, որտեղ կկարողանա ապացուցել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է»: 30-ամյա շախմատիստը, որպես Գերմանիայի հնաբնակ, պատրաստ է ամեն բան անել Հենրիխին օգնելու համար, որպեսզի նա շուտ հարմարվի նոր երկրին: Նրա փորձը ցույց է տալիս, որ Գերմանիան մարզիկների համար շատ լավ երկիր է: Այստեղ կյանքը հանգիստ է եւ շատ է տարբերվում Հայաստանի կյանքից: Հենրիխն իր խառնվածքով ու աշխատասիրությամբ կարող է իրեն անհրաժեշտ էներգիան ստանալ այնտեղ: «Գերմանական թիմերից ես միշտ համակրել եմ Դորտմունդի «Բորուսիա»-ին: Այժմ կսկսեմ իսկապես երկրպագել այդ թիմին»,- ասել է հայ տաղանդավոր շախմատիստը:
Հայկական ակումբները պետք է ուժեղացվեն
Հայաստանի ֆուտբոլային ակումբները հիմնականում անհաջող են խաղում Եվրոպայի լիգայի նոր մրցաշարում: Իսկ ակումբային ֆուտբոլը կարող է հզորացնել նաեւ ազգային հավաքականին, ինչը մեր ակումբներին չի հաջողվում: ՀՀ բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը Երեւանում 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի առաջնության ներկայիս առաջատար «Ակտոբե»-ին: Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքս»-ի հետ, ընդ որում դաշտի տերերը պարտությունից խուսափեցին հանդիպման վերջին րոպեին (խաղի հաշիվը 81-րդ րոպեին բացել էր Վիուլեն Այվազյանը): Հայաստանի գավաթակիր Երեւանի «Միկա»-ն մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Չեռնոգորիայի «Ռուդար»-ին:
Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակ»-ը 0:1 հաշվով զիջեց Սան Մարինոյի «Տրե Պեննե»-ին: Սեփական հարկի տակ խաղում 3:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ մեր թիմը մտավ որակավորման 2-րդ փուլ, որի շրջանակներում կհանդիպի սերբական «Պարտիզան»-ի հետ: Պատասխան խաղում «Միկա»-ն 1:1 խաղալով «Ռուդար»-ի հետ՝ դուրս մնաց պայքարից: «Փյունիկ»-ը, ինչպես «Շիրակ»-ը, հայտնվեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում: Հյուրընկալով մակեդոնական «Տետեքս»-ի՝ հաղթանակ տոնեց 1:0 հաշվով: Իսկ Հայաստանի բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը Ղազախստանի Ակտոբե քաղաքում 1:2 հաշվով պարտվեց տեղի համանուն թիմին եւ ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (առաջին խաղը նույնպես ավարտվել էր ղազախական թիմի հաղթանակով՝ 2:1):
Սյուզին՝ կրկին WBA վարկածով աշխարհի չեմպիոն
Սյուզի Կենտիկյանը հաղթանակ է տարել 31-ամյա ամերիկուհի Կարինա Մորենոյի նկատմամբ: Գերմանիան ներկայացնող հայազգի ներկացուցիչը դարձել է թեթեւագույն քաշային WBA վարկածով աշխարհի չեմպիոն:
Մենամարտը կայացավ Դորտմունդում, որի արդյունքում Կենտիկյանը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 96:94, 97:93, 97:93: Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանն, ով ներկայանում է Գերմանիայի դրոշի ներքո, ռեւանշ մենամարտ է անցկացնելու աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոյի հետ:
Վարուժան Հակոբյանը՝ մրցաշարի հաղթող
ԱՄՆ հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը հաղթող ճանաչվեց Արլինգտոնում ավարտված Աշխարհի օփեն միջազգային շախմատային մրցաշարում: 9 փուլից հետո մեր հայրենակիցը վաստակեց 6,5 միավոր ու 9 մասնակիցների հետ բաժանեց 1-10-րդ տեղը: Հաղթողը որոշվեց լրացուցիչ մրցաշարում, որտեղ Վարուժան Հակոբյանը «արմագեդոնում» սեւերով ոչ-ոքի խաղաց կուբացի Յունեսկի Կեսադայի հետ եւ զբաղեցրեց 1-ին տեղը:
ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը 4,5 միավորով զբաղեցրեց 50-րդ տեղը:
Բրոնզե 4 մեդալ Մակեդոնիայից
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայինները նվաճեցին 4 մեդալ: Մեր ըմբիշներ Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), Արեն Ալեքյանը (66 կգ), Շամիր Աթյանը (84 կգ) եւ Վիկտոր Խազիշվիլին (96 կգ) չնայած պարտություն կրեցին նախնական փուլերում, սակայն իրավունք ստացան մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփման մրցաշարին:
Մեր մյուս 3 ըմբիշները՝ Գոռ Թորոսյանը (60 կգ), Գեւորգ Համբարձումյանը (74 կգ) եւ Համլետ Աբրահամյանը (120 կգ) նույնպես մասնակցեցին 3-րդ տեղի համար մարտերին, սակայն տանուլ տվեցին եւ զբաղեցրին 5-րդ տեղը: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 4-րդ տեղը:
Առայժմ համեստ արդյունքներով
Հայ ուսանող մարզիկները շարունակում են մասնակցել ՌԴ Կազան քաղաքում մեկնարկած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերին:
Մրցումների 3 օրերից հետո թիմային հաղթանակի համար առջեւում են Ռուսաստանի մարզիկ-մարզուհիները, ովքեր նվաճել են 39 ոսկե մեդալ: Դա վիճարկված 89 ոսկե մեդալների 43,8%-ն է:
Մեր մարզիկներն այնքան էլ հաջող չեն հանդես գալիս Վոլգայի ափերին: Հայաստանը իր 2-րդ մեդալը նվաճեց՝ 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը արժանացել էր բրոնզե մեդալի: Ըմբշամարտի մրցումներըում հերթական մեդալը նվաճեց Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



