– Շաբաթվա մարզական կյանքից…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ – բաժանորդագրության համար դիմել…
Շաբաթվա մարզական կյանքից…
Ալբերտ Սարգսյանի 50 տարին եւ հանդիպում ԽՍՀՄ հավաքականի հետ
Վերջերս Երեւանի «Միկա» մարզադաշտում ուշագրավ ֆուտբոլային հանդիպում կայացավ՝ Երեւանի «Արարատ»-ի վետերան ֆուտբոլիստները հյուրընկալեցին նախկին ԽՍՀՄ հավաքականի վետերաններին: Խաղը նվիրված էր «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի ծննդյան 50-ամյակին: Արարատցիներին դաշտ դուրս բերեց լեգենդար Խորեն Հովհաննիսյանը, իսկ Խորհրդային Միության հավաքականին՝ հանրահայտ Եվգենի Լովչեւը, որն այժմ «Սովետսկի Սպորտ» թերթի լրագորղ է:
Խաղն անցավ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Արարատցիների խփած 5 գոլերին հյուրերը պատասխանեցին 4-ով: «Արարատ»-ի 2-րդ գոլը հեղինակեց հենց օրվա հոբելյարը՝ Ալբերտ Սարգսյանը:
Պատասխան խաղը դժվարին կլինի
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը 0:2 հաշվով պարտվեց Վիլնյուսի «Ժալգիրիս»-ին: Հուլիսի 25-ին Երեւանում կայանալիք պատասխան խաղում մեր թիմը պետք է հաղթի խոշոր հաշվով:
Հայաստանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը կմասնակցի 2014թ. օլիմպիական պատանեկան ամառային խաղերի ընտրական մրցաշարին: ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի 1999թ. ծնված ֆուտբոլիստների հավաքականի մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի եւ Մոլդովայի թիմերը: Ընտրական մրցաշարը տեղի կունենա Շվեյցարիայում, Նիոնի «Կոլովրե» մարզադաշտում:
Հոկտեմբերի 19-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ հոկտեմբերի 21-ին` 3-րդ տեղի համար եւ եզրափակիչ հանդիպումները: Օլիմպիական ուղեգիր կնվաճի միայն հաղթող թիմը:
2014թ. օլիմպիական պատանեկան ամառային խաղերը տեղի կունենա Չինաստանի Նանկին քաղաքում, օգոստոսի 16-28-ը:
10 մեդալ՝ ուսանողական խաղերում
Ռուսաստանի Կազան (Թաթարստան) քաղաքում կայացան 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը: Հայաստանի հավաքականն իր ուսանողական խաղերի պատմության մեջ առաջին անգամ նվաճեց 10 մեդալ՝ 1 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե: Հայաստանը ներկայացնող մարզիկներից ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը ( 52 կգ): Լավ հանդես եկան հիմնականում մեր ըմբշամարտիկներն ու սամբիստները:
Շախմատի մրցաշարում գերազանց հանդես եկավ մեր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով 8 մասնակիցների հետ 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ» 54-41-99 «Բլից մեդիա» 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



