Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ նշեցին Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառ

Վարդավառը հայ հեթանոսական (արիադավան) տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ…

Հայության ամենասիրված տոներից մեկը արիադավան-հեթանոս հայերը նշել են հուլիսի 25-ին՝ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը: Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կազմակերպեցին հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնի խորհուրդը նախանշում է նաեւ ջրով (իհարկե նաեւ հոգով) մաքրագործում, ուստի՝ եկեղեցին, թե մեկ ուրիշ կազմակերպություն իրավունք չունի ավանդական ջրոցին քննադատելու եւ վերացնելու կոչեր անելու…

Ջուրը նախանշում է մաքրություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու ծես-արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն ազգը գենետիկ հիշողությամբ պահպանում է:

Իհարկե, ոչ արիադավան հայերը կուզենան սա էլ վերացնել, որ Աստվածուհու հետ կապող ավանդույթն էլ վերանա ու ինչ-որ քրիստոնեական բաներ մոգոնվեն դարձյալ: Սակայն, դարեր շարունակ չեն կարողանում հային համոզել հրաժարվել Տրնդեզի կրակից եւ կրակի վրայից թռչելու սովորույթից, չեն կարողանում վերացնել Վարդավառի ջրոցին՝ ջրով մաքրագործվելը եւ Աստղիկ Աստվածուհուն փառաբանելը: Չեն կարողանում ստիպել, որ Զատիկի ծիսական ձվերը հայերը գունավոր չներկեն (իբր կարմիր պետք է ներկվի՝ Քրիստոսի արյունն է), բայց հայի գենը հարազատ բնության գունագեղությանը՝ շարունակում է իր բնապաշտական ծեսը…

Եվ հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայարիադավան քրմերի՝ հրով ու սրով օծված ջրովեւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերըորը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ: Վարդավառի տոնն այս անգամ կայացել է մայրաքաղաքի Էրեբունի պատմական ամրոցի տարածքում: Ծիսակարգը կատարել են հայարի քրմեր ԱրմոգըԱրամը եւ Արեգը, մասնակցել են նաեւ քրմի թեկնածուներ:

Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու եւ հայի ազգային միասնությունն ու հայրենիքի վերամիավորումը Աստղկական սիրով ու Վահագնա զորությամբ իրականացնելու համար: Գինեձոներով փառաբանվել են Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը եւ ձոներգեր են հնչել՝ ուղղված ինչպես անարատ սիրուն եւ Աստղիկ Աստվածուհուն, այնպես էլ առ ազգ եւ հայրենիք, մայր եւ կին:

ՍիրոԴիցուհուն

Տիեզերքի սիրո բույրն ես,

Իմ Աստղի՛կն ես, Աստվածուհի՛ն,

Երանի ինձ՝ որ իմ Քույրն ես,

Զի պարգեւ է սերդ անգի՛ն:

Երբ քայլում ես Տիեզերքում՝

սեՐ է բուրում աշխարհներում…

Ամեն էակ երազում է՝

Քո համբույրի համը առնել

Ու իր բոլոր երազներում

Յուրահատուկ ձոն է երգում,

սեՐ է տենչու՛մ ու Քեզ կանչու՛մ…

Իմ Քույրիկն ես՝ Վահագնի՜ սեր,

Նվերն ես իմ արարչաբեր:

Հայ արիների կենտրոնական գրասենյակում Վարդավառի տոնի ծիսական արարողություն նույնպես կազմակերպվեց: Ծիսակարգը կատարել են քուրմ Արամը եւ քրմի թեկնածու Տիգրանը, որին մասնակցեցել են ՀԱՄ մարզային կառույցների, Արցախի եւ Ջավախքիինչպես նաեւ Սփյուռքի ՀԱՄ  ներկայացուցիչները:

Աստվածականչ

Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիզերքի փառքի Զավակներ,

Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…

Աստվածային Մարմնում Ձեր հզոր՝ բարի Հոգի է իշխում անարատ,

Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա՛տ հզոր ու շա՜տ լուսառատ:

Տիրոջ Եզերքի Դու՜ք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել:

Աստվածներ Արի, Դու՜ք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող ու դեռ  անարժան,

Ծածու՜կ հեռացաք, լքվա՛ծ ու ջարդվա՛ծ… ու դարե՛ր-դարե՛ր հետեւեցիք մեզ,

Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր…

Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ Ձեզ ձա՜յն են տալիս,

Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի…

Նորից հե՜տ եկեք, տուն վերադարձե՜ք, հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր՝ իրար կապեցե՜ք:

(ձոն-բանաստեղծությունների հեղինակը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն է)

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

25.07.2013թ

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.