…Այսքան մեջբերումներն արեցինք, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահով մանմասին» օրենքի ջատագովները լավ հասկանան՝ ու՜մ համար են ճանապարհ հարթում… Բայց մի հուսադրող լուր հայտնենք, որ Ծոմակը այլեւս չի վերադառնալու: Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից՝ Շվեդիա, Հոլանդիա, Դանիա… կամ այլ տեղ…
Այս օրենքը աշխուժացրել է այնպիսիներին, ինչպիսին Հայաստանից փախած եւ եվրոպաները վայելող DIY ակումբի նախկին տնօրեն, «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովան է, ով նախորդ տարի Արամե եւ Համբիկ Խամբազյանների կողմից ակումբը պայթեցվելուց հետո արտահանվեց Շվեդիա:
Իհարկե, դատավճիռը չի գոհացրել Ծոմակին. 1 տարի ձգձգվող դատավարությունն ավարտվել է տղաների՝ 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով դատապարտմամբ: Եվ ըստ այս՝ արդեն շվեդացու, «սա ապացուցում է, որ Հայաստանը խեղդված է տոտալիտար ֆաշիզմի ու կոռուպցիայի մեջ… Ինչպե՞ս է կարողանում թեթեւ պատիժ սահմանել, սա օրենքի սահմանում չէ, դա ուղղակի պայմանավորվածություն է: Դատավորը մի՞թե չի հասկանում, որ այդ շենքը շատ հանգիստ կարող էր հրկիզվել, եւ մարդիկ մահանային: Բնականաբար հասկանում է, պարզապես փողի մասին ավելի լավ է հասկանում»,- ասել է արեւմտյան փողերը չսիրո՜ղ, արեւմտյան պատվերներից շա՜տ հեռու կանգնած, արեւմտյան բարքերն ու այլասերումներն ատո՜ղ ու պախարակո՜ղ այս եվրոպուհին:
Նա դիմել է եվրադատարան, բայց ցավում է, որ դրա համար ժամանակ է պետք, գուցե տարիներ: «ՀՀ-ում փողն 1-ին տեղում է, մարդը որպես արժեք՝ 6-րդ տեղում է: 2-րդ տեղում Սերժ Սարգսյանն է, հետո՝ Նեմեցը, հետո՝ Լֆիկը, 5-րդ տեղում Գագիկ Ծառուկյանն է, 6-րդ տեղը նոր մարդու իրավունքներն են, բայց դա դեռ հարց է»,- եվրոպաներից հոխորտացել է Ծոմակը՝ իրեն թույլ տալով մտավոր ու տրամաբանական ծանր վերլուծություններ անել Հայաստանի ու հայ քաղաքացիների կյանքից, վարք ու բարքից… Քաղաքացիական շարժումների ակտիվիստներն իրենք քաղաքականությունից զրո են. հայտարարում է Ծոմակը: Այդ ակտիվիստները այդպես երբեք ոչինչ չեն փոխի, բացառվում է: Նրանց չեմ հավատում (մի քանի անուն է նշել, ում հավատում է (շատ վատ PR՝ այդ մարդկանց համար,- խմբ) եւ չեմ էլ հավատալու: Այս նույն ակտիվիստները բազմազանության շքերթին դուրս էին եկել մեր դեմ, եւ այդ ակտիվիստները, ովքեր այսօր հավաքված են, նրանց 90%-ը ֆաշիստ է, եւ ես նրանց ոչ մի կերպ չեմ վստահում»:
Այսքան մեջբերումներն արեցինք, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ջատագովները լավ հասկանան՝ ու՜մ համար են ճանապարհ հարթում… Բայց մի հուսադրող լուր հայտնենք, որ Ծոմակը այլեւս չի վերադառնալու: Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից՝ Շվեդիա, Հոլանդիա, Դանիա… կամ այլ տեղ:
«Հայաստանում ոչինչ չի փոխվելու, այն իմ երկիրն է, ես շատ եմ սիրում Հայաստանը, բայց ատում եմ իշխանություններին (ա՛յ քեզ նոր ընդդիմություն,- խմբ.): Անգամ եթե Հայաստանը դրախտ դառնա, չեմ գալու: Կարող է գամ 2 ծիրան ուտեմ (մենք կուղարկենք` կարիք չկա հասնել մեր հայրենիք,- խմբ.), մի քանի ընկեր տեսնեմ (…ընկե՞ր,- խմբ.) ու հետ գնամ, բայց այդ երկրում այլեւս չեմ կարող ապրել, այստեղ էլ շատ դժվար է, եւ ես չէի ցանկանա էմիգրանտի կարգավիճակում լինել, բայց այս վիճակը իմ երկիրը ստեղծեց ինձ համար: Ինչպե՞ս կարող եմ հետ գալ մի երկրում ապրել, որն ինձ դուրս է հանել, որն ինձ անհիմն գիշատիչ սարքեց: Մինչեւ երկիրն ինձնից ներողություն չխնդրի, մինչեւ Արամեի ծնողները, օլիգարխ պապիկը ներողություն չխնդրեն, գումարած հանրապետակաները, լֆիկները, նեմեցները, մինչեւ համակարգն ինձնից ներողություն չխնդրի, չեմ գալու, սա իմ դիրքորոշումն է»:
Ջա՜ն ուրախություն,- կասեր ընկերս, հատկապես Ծոմակի վերջաբան-խորը վերլուծությունից հետո. «Հայեր, մի վախեցեք ճանաչել ձեր մարմինը եւ ազատությունը, հակառակ դեպքում կկորցնեք ամեն ինչ, որն արդեն կորստի ճանապարհին է»…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



