– Հայկական խոհանոց – Հավի միսը՝ ծնեբեկով…
– Աշխարհի մարզական հեւքից (…կրկին բարձրացվել է Արցախի դրոշը)…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացե՜ք եւ համագործակցե՜ք «Լուսանցք»-ի հետ… Բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)…
– Հավի միսը՝ ծնեբեկով
Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 4 հատ
ծնեբեկ – 8 կտոր
լեզոնի համար – 2 ձու
բուսայուղ – 80 գ
ալյուր – 3 ճաշի գդալ
պաքսիմատ – 100 գ
պանիր – 100 գ
աղ
սպիտակ պղպեղ
կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը աղով եւ սպիտակ պղպեղով համեմել:
Հետո ծրարաձեւ բացել, կարմիր պղպեղով մեջը համեմել, դնել 1 կտոր հալվող պանիր, փակել եւ թակիչով ամրացնել:
Այնուհետեւ ալրապատել, որից հետո լեզոնապատել, սրանից հետո էլ պաքսիմատով պատել:
Բուսայուղով տապակելուց հետո կրծքամսին դնել 2 կտոր խաշած ծնեբեկ եւ 1 կտոր պանիր:
Կրծքամսերը դնել ջեռոցը 1800-ի տակ՝ մինչեւ պանրի հալվելը:
Անու՜շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Տոկիոն 2-րդ անգամ է դառնում օլիմպիական խաղերի մայրաքաղաք
– Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացավ միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 125-րդ նստաշրջանը: Որոշիչ էր սեպտեմբերի 7-ը, երբ ընտրվեց 2020թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Հավակնորդներն էին Մադրիդը (Իսպանիա), Տոկիոն (Ճապոնիա) եւ Ստամբուլը (Թուրքիա): Բացահայտ առավելությամբ (60 ձայն) հաղթեց Տոկիոն: ՄՕԿ-ի գործող նախագահ Ժակ Ռոգգեն նույնպես իր համակրանքն է արտահայտել Տոկիոյի ընտրության համար:
Մինչ այս Ճապոնիայում անցկացվել են օլիմպիական եւս 3 խաղեր. Տոկիոյում (1964թ.), Սապպորոյում (1972թ.) եւ Նագանոյում (1998թ.):
– Թուրքերը պարզել են, թե ինչու են զրկվել 2020-ի Օլիմպիադան Ստամբուլում անցկացնելու հնարավորությունից: Արգենտինայի մայրաքաղաքում հայտնվել են գովազդային վահանակներ, որոնք օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու դեմ քարոզչություն են պարունակում: Ցուցապաստառներում պատկերված է թուրք հատուկ ջոկատային, որը մահակով հետապնդում է օլիմպիական մարզիկին: Նմանօրինակ վահանակներին կա նաեւ գրություն. «Մարդու իրավունքները ոտնահարող երկրում օլիմպիադա չի կարող կազմակերպվել»:
Իսկ օլիմպիկական խաղերը Ստամբուլում չանցկացնելու պատճառը, ըստ թուրքական մամուլում շրջանառվող հիմնական վարկածի, ամռանը Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումից սկիզբ առած հակակառավարական լայնամասշտաբ բողոքի ցույցերն են եղել եւ դրանց դեմ իշխանությունների գործադրած անհամաչափ ուժը:
Կնշվի նաեւ սպորտի միջազգային օրը
ՄԱԿ-ի հերթական վեհաժողովը ապրիլի 6-ը հայտարարել է սպորտի միջազգային օր: Կազմակերպության 67-րդ նստաշրջանը ղեկավարող Վուկ Երեմիչն ընդգծել է, որ որոշումը միջոց կդառնա համայն մարդկության համախմբման, ներշնչման, առաջընթացի, վերակրթվելու համար, քանզի սպորտը հզոր զենք է հաշտության, խաղաղության եւ մերձեցման համար: Չէ՞ որ հասարակությունը միասին է ուրախանում նշանակալից նվաճումներով: Բացի այդ, սպորտի շնորհիվ են հաղթահարվում կրոնական, էթնիկական եւ տնտեսական արգելքները: Վեհաժողովի մասնակիցները հիշել են նաեւ օլիմպիական խարտիան (օրենսգիրք), նրանում ընդգծված միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) խնդիրները: Սպորտը պետք է ծառայի մարդկությանը՝ խրախուսելով խաղաղություն առողջ ապրելակերպի, մշակույթի եւ կրթության միջոցով:
Գլխավոր ասամբլեան առաջարկել է ՄԱԿ-ի անդամ երկրներին, ինչպես նաև միջազգային, տարածքային, ազգային մարզական կազմակերպություններին եւ շահագրգիռ այլ կողմերին՝ սերտորեն համագործակցել սպորտի միջազգային օրը (ապրիլի 6-ը) կազմակերպելու եւ հաջողությամբ անցկացնելու համար: Օրվա բոլոր ծախսերը կկատարվեն կամավոր վճարումների հաշվին: ՄԱԿ-ի նստաշրջանին ներկա են եղել ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն եւ աշխահի թիվ մեկ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:
Ըմբշամարտի ճակատագիրը դեռ կորոշվի
ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն հեռախոսային ասուլիս է անցկացրել: Լրագրողներին, մասնավորապես, հետաքրքրել է օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի մնալ-չմնալու հարցը: Այդ առիթով Ռոգգեն ասել է, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունն արդեն կատարել է նպատակային աշխատանքներ: Բարելավվել է ֆեդերացիայի ղեկավարման համակարգը: Գործկոմի կազմում, ձայնի իրավունքով, առաջին անգամ ընդգրկվել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ եւ գործող մարզիկներ: Բացի այդ, կանոնակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ մրցողների գործողությունները հասկանալի են դարձել մարզասերների համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Արդյոք այս ամենը բավարար կլինի՞ ըմբշամարտը խաղերի ծրագրում պահպանելու համար: Հարցին վերջնական պատասխան դեռ կտրվի առաջիկա սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում:
Այսօր մարզաձեւերը սեփականաշնորհվա՞ծ են
Աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի հանրահայտ ըմբիշ Բենուր Փաշայանը բավական մտահոգված է հայկական սպորտի ներկայով եւ ապագայով: Նա անդրադարձել է հայկական սպորտի հետ կապված բազում ցավոտ հարցերին: Մասնավորապես, որ օլիմպիական չեմպիոն պատրաստելու համար պակասում է պրոֆեսիոնալիզմը: «Եթե ցանկացած մարզաձեւի հավաքականի գլխավոր մարզիչը արդյունք չի տալիս օլիմպիական խաղերում, ապա հարկավոր է փոխարինել նրան եւ աշխատելու հնարավորություն տալ մյուս մարզիչներին: Իսկ եթե մեր մոտ չկան պրոֆեսիոնալ մարզիչներ այդ մարզաձեւում, ապա հարկավոր է մասնագետներ հրավիրել արտասահմանից: Այսօր մարզաձեւերը սեփականաշնորհված են գլխավոր մարզիչների կողմից, եւ նրանք ինչ ուզում, անում են, ում ցանկանում հրավիրում են ազգային հավաքական եւ այլն»,- ասել է անվանի ըմբիշը: Ըստ նրա, սպորտում հայտնվել են մարդիկ, որ ոչ մի կապ չունեն այդ բնագավառի հետ, ինչը չի կարող նպաստել մեր սպորտի առաջընթացին:
Մայրաքաղաքում կկահավորվի հեծանվային 17 կանգառ
Երեւանի քաղաքապետարանը եւ «Սիթի փրոմոուշըն» ընկերությունը, հ/կ-ների եւ շահագրգիռ քաղաքացիների համագործակցությամբ, նպաստում են մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթի զարգացմանը: Երեւանում կահավորվելու է այդպիսի 17 կանգառ, որոնցից 4-ը գործարկվել է օգոստոսի 16-ին: Հեծանվորդների խմբերը մայրաքաղաքի 4 տարբեր ուղղություններից արշավել են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ կայացել է հեծանվային հնարքների ու անսովոր, երբեմն անգամ բարդ լուծումներով ցուցադրություն՝ արհեստավարժ եւ սիրողական մակարդակի հեծանվորդների մասնակցությամբ: Իսկ հեծանվորդ Վահագն Վարդումյանը հեծանվային աստղանիվով պտտվող դուրգի վրա տեղում կավե բաժակ է պատրաստել: Այնուհետ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են արել մինչեւ Հանրապետության հրապարակ՝ մի շարք փողոցներով անցնելով:
Կրկին բարձրացվել է Արցախի դրոշը
Արցախի Հանրապետության դրոշը կրկին բարձրացվել է ֆուտբոլային մարզադաշտում՝ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի խաղի ժամանակ: Ադրբեջանական «Day.az» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռամատ-Գանեում կայացած Իսրայելի եւ Ադրբեջանի հավաքականների խաղի ընթացքում իսրայելցի երկրպագուները բարձրացրել են ԼՂՀ-ի դրոշը:
Հիշեցնենք, որ հուլիսին ֆուտբոլի Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլում լեհական «Պիաստ» եւ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբների միջեւ կայացած խաղի ընթացքում հյուրընկալող ակումբի երկրպագուները տրիբունաներում բարձրացրել էին ԼՂՀ դրոշը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ.
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-իհամակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 28 (291), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



