Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական մեր երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք է:
20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:
Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները փաստացի վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:
Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հերթական տարեդարձին մաղթենք, որ հայությունը հիմնավորապես հաջողի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:
Ազատությունն ու անկախությունը բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տ, պետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության մեջ, որն էլ պետք է հարատեւի հայի ազատագրվա՛ծ հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու:
Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում



