ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե Ռուսաստանին թշնամի չի համարում, «հույս ունենք, որ Մոսկվան նույնպես կառաջնորդվի այդ տրամաբանությամբ»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Դեռեւս 1997թ. ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն ստորագրել են Հիմնարար ակտ, որն առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանի Դաշնության ու Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համակարգային համագործակցության հիմքը դրեց: Այդ փաստաթղթում արձանագրվեց, որ կողմերը դիտարկում են միմյանց ոչ որպես թշնամիներ եւ ուժ չեն գործադրելու միմյանց նկատմամբ: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ այսօր եւս հավատարիմ են այդ հռչակագրին ու վստահ են՝ Ռուսաստանը նույնպես:
Արդյո՞ք սա կարելի է գնահատել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարարակտյան համագործակցություն, երբ կողմերից մեկը (դիցուկ՝ Ռուսաստանը) զգուշացնում է մյուս կողմին, որ իր ռազմական ճամբարականները իրենից հեռանալու պահին հնարավոր է դիմեն՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, ինչը պետք է մերժել…
Գուցե դրա՞ համար է, որ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին չի դիտարկում որպես մրցակից» եւ դա բարձրաձայնում է արդեն: Իսկ գուցե Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն պայմանավորվե՞լ են, որ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության հարցերը չեն խառնի այլեւս իրար, բայց մենք ու էլի շատ երկրներ շարունակում ենք քննարկել «ոչ մրցակից» ռազմա-քաղաքական բեւեռների շահերը…
Իզուր չէ, որ միշտ նշում ենք, որ Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը պետք է յուրաքանչյուր իրավիճակում առաջնային դարձնեն հայկական շահերն ու նպատակները, եւ ԱՄՆ-ՌԴ խաղերի ժամանակ ունենան նաեւ ՀՀ-Եվրոպա (նաեւ առանձին՝ հզոր եվրոպական երկրների հետ), ՀՀ-Չինաստան եւ Լատինաամերիկյան ըմբոստ երկներ ու այլ համագործակցության եզրեր եւս, ինչը կարող է նոր ազդեցիկ լծակներ դառնալ տարածաշրջանում:
Ի վերջո հայ արիների առաջարկած համաարիական տարածաշրջանային (հետո՝ համաշխարհային) եւ համահայկական ռազմա-քաղաքական դաշինքների ձեւավորմամբ պետք է զբաղվել: Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, քանզի սովորել ենք մեր պատմության դառը դասերը եւ դրանք անտեսելը անպատվության պես մի բան կլինի:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ



