Այսպիսով՝ առավել ընկալելի են դառնում նաեւ հայ արիների վերլուծությունները՝ աշխարհի վերաձեւումը նախատեսող, քանզի Հայկական լեռնաշխարհում երբեւէ չգոյ Քուրդիստան պետության հիմնում են ենթադրում: Իհարկե, Ալիեւների կլանն էլի երազանքներ ունի՝ հայկական տարածքների եւ իրանական ադրբեջանների զավթման առումով: Եվ մենք պարտավոր ենք այս ամենը հաշվի առնել ու հակազդել…
Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական կլանն է
«Լուսանցք»-ը անդրադարձել է համաթրքական խնդիրներին, նաեւ այնտեղ առկա ադրբեջանական նկրտումներին: Այդ համապատկերում ներկայացրել ենք Ադրբեջանի նախագահներ հայր եւ որդի Ալիեւների ծագումը եւս: Աշխարհում արդեն քչերը կասկած ունեն Ալիեւների կլանի քրդական ծագման վերաբերյալ:
Թալիշական շարժման առաջնորդ Ֆարհադդին Աբոսզոդան նույնպես խոսել է այս մասին եւ նշել, որ դա կարող է նպաստել Ադրբեջանում ազգային հարցի սրմանը, տեղի ոչ թյուրքական ազգերի ազգային ազատագրական շարժման հզորացումը եւս կարող է դառնալ իրականություն: Իսկ դա հարցականի տակ կդնի Ադրբեջանի հետագա գոյությունը:
Սա հասկանալով էլ՝ ժամանակին Հեյդար Ալիեւը հայտարարեց, թե քրդերը ձուլվել են եւ Ադրբեջանում չկա նման ազգային փոքրամասնություն: Իսկ Իլհամ Ալիեւն Ադրբեջանը միատարր պետություն հռչակեց (1-2 ազգային փոքրամասնություններ կան՝ իբր աննշան քանակությամբ): Հայտարարեց, թե թյուրքալեզու բնակչությունից բացի, այլ ազգերից եւ ոչ մեկն ինքնության դրսեւորման ցանկություն չունի: Ինչն, ըստ թալիշների առաջնորդի, այդպես չէ, փորձ արվեց ուղղակի հասկացնել, որ ոչ մեկն ինքնության դրսեւորման իրավունք չունի, բոլորը զրկված են սեփական ինքնատիպության պահպանման հնարավորությունից:
Իսկ վերջերս Ադրբեջանի քրդական փոքրամասնությունն է սկսել հրապարակայնորեն հայտարարել իր իրավունքների մասին: Հարցի հետաքրքրությունն այն է, որ տարատեսակ տվյալների համաձայն՝ ներկայիս Ադրբեջանում իշխող վերնախավը հիմնականում բաղկացած է քրդերից (այն էլ՝ նախիջեւանյան կլանի), նրանց գլխավորում է կլանի ներկայացուցիչ Իլհամ Ալիեւը: Իսկ իշխող վերնախավը հրապարակայնորեն չի հայտարարում իր քրդական արմատների մասին եւ ներկայանում է որպես «ադրբեջանական», անգամ փորձելով հակադրվել թուրքականի «էթնոսի» հետ:
Աթաթուրքի՝ բոլոր թյուրքերի հայր լինելու ադրբեջանական վիճարկումը եւս թյուրքական սանդղակի վերին աստիճանում հայտնվելու համար է կատարվում, իսկ Հեյդար Ալիեւի արձանների՝ այլ երկրներում տեղադրելու մոլուցքը անգամ Անկարան չի հասկանում:
Թուրքիայում մտահոգ են, որ Բաքուն երբեմն Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկներին աջակցող քայլեր է անում: Հաճախ էլ Ադրբեջանի իշխանության կողմից Թուրքիայում քուրդ զինյալների ուղղակի ֆինանսավորման մասին տեղեկատվություն է տարածվում: «Hurriyet» թուրքական թերթը մի առիթով գրել էր. «ՔԱԿ-ը հավակնում է Ադրբեջանի իշխանությանը», մեղադրում էր «Դիպլոմատ» թերթի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Թայիր Սուլեյմանովին, որ վերջինս մտերիմ կապերի մեջ է եղել Իրաքի Քուրդիստանի առաջնորդներ Բարզանի եւ Թալիբանի, ինչպեսեւ Թուրքիայում ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության հետ:
Պաշտոնական վիճակագրության տվյաների համաձայն՝ քրդերի թիվն Ադրբեջանում ընդամենը 10-13 հազար է, բայց չգիտես ինչպես, այդ էթնիկ փոքրամասնությունը կազմում է երկրի խորհրդարանի 20%-ը: Չնայած, ըստ Թայիր Սուլեյմանովի, Ադրբեջանում 2,5 միլիոն քուրդ է բնակվում: Պատգամավոր Ռաբիյաթ Ասլանովան նախկինում հայտարարել էր, որ Միլլի Մեջլիսի 38 պատգամավորներ քրդական ծագում ունեն: Բայց որտե՞ղ են նրանք եւ ինչո՞ւ են լռում: Որեւէ մեկը դեռեւս չի խոստովանել, որ քուրդ է՝ բացառությամբ Հախադ Աբիեւի:
Ադրբեջանում Թուրքիայից ժամանած 3 հազար քուրդ ուսանող է սովորում, եւ սա երս արժանի է ուշադրության: Իսկ նրանք կվերադառնան Թուրքիա՝ ադրբեջանական նպատակներով: Իզուր չէ, որ որոշ գործիչներ հայտարարել են, թե ադրբեջանական քրդերը եթե ոչ բացահայտ կերպով, ապա սրտի խորքում ՔԱԿ-ն ընդունում են որպես ազգային-ազատագրական շարժում:
Այսպիսով՝ առավել ընկալելի են դառնում նա եւ հայ արիների վերլուծությունները՝ աշխարհի վերաձեւումը նախատեսող, քանզի Հայկական լեռնաշխարհում երբեւէ չգոյ Քուրդիստան պետության հիմնում են ենթադրում: Իհարկե, Ալիեւների կլանն էլի երազանքներ ունի՝ հայկական տարածքների եւ իրանական ադրբեջանների զավթման առումով: Եվ մենք պարտավոր ենք այս ամենը հաշվի առնել ու հակազդել:
Հայկ Թորգոմյան
Դամասկոսը ոչինչ չի մոռացել
«Թուրքիան թանկ կվճարի Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար»,- թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Նա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատասխանատու է համարել տասնյակ հազարավոր սիրիացիների մահվան մեջ: Նաեւ մեղադրել է Անկարային՝ իր երկրում ենթակառուցվածքների ոչնչացման եւ Մերձավոր Արեւելքում լարվածության աճին նպաստելու հարցում:
Սիրիական հակամարտության սկզբից Թուրքիան, հետագայում՝ նաեւ Ադրբեջանը, պաշտպանել է զինված ապստամբներին եւ պահանջել օրինական իշխանության հեռացումը:
Անկարան փորձել է աջակցել Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության (իհարկե թորքական հսկողության ներքո) ստեղծմանը, նաեւ այդ երկրի մասնատմանը եւ անգամ չի էլ թաքցրել իր ծավալապաշտության տարածքային նկրտումները:
Իսկ Բաքուն ամեն կերպ աջակցել է սիրիական ընդդիմության շրջանակներում գործող ահաբեկչական խմբավորումներին (անդամակցել է «Ալ-Քաիդա» կառույցին), որոնք հավաքագրվում էին Ստամբուլում:
Սակայն ռուս-ամերիկյան համաձայնությունը, սիրիական խնդրի խաղաղ կարգավորման հարցում, խաթարել է Անկարայի ու Բաքվի հեռահար նպատակները: Իսկ խնդրի վերջնական կարգավորումից հետո՝ Դամասկոսը արաբական այլ երկրների հետ դեռ կանդրադառնա Թուրքիայի սանձարձակ գործունեությանը, ինչը Իրանի ուղղությամբ ստացել էր ադրբեջանական դիմագիծ:
«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



