Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի – Շնորհավո՛ր եւ բարի՛ երթ կյանքում ու աշխատանքում:

2013թ. նոյեմբերի 29-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ, նաեւ Հայ Ազգայնականների Համախմբան (ՀԱՀ) խորհրդի անդամ եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի 38-ամյակը:

Հայ արիներն ու ազգայնականները, «Լուսանցք»-ի խմբագրակազմը, ընկերներն ու հարազատները սրտանց շնորհավորում են եւ մաղթում անձնական, ընտանեկան ու գործնական հաջողություններ, առողջություն եւ երջանկություն, ինչպեսեւ իղձերին հասնելու առավել զորեղ կամք ու հնարավորություններ:

Թո՛ղ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը այսուհետ էլ լինեն ուղեկիցն Արմենուհու եւ նրա գործի՝ մինչեւ նպատակների կատարումն ու տիեզերահաս հաղթական ավարտը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ՝ Վարդավառի տոնին ծնված ու արդեն 1,5-ամյա Աստղիկ դստերը եղբայրներ ու քույրեր միանան հաջորդիվ:

Եվ թո՛ղ ընտանիքում թեւածի Աստղիկի աստվածային սերը, որին պատվար դառնա Վահագնի արարչատուր զորությունը:

Շնորհավո՛ր եւ բարի՛ երթ կյանքում ու աշխատանքում:

http://www.hayary.org/wph/?p=2223

Արմենուհի Արտավազդի Մելքոնյան Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում

http://www.hayary.org/wph/?cat=21

«Լուսանցք» շաբաթաթերթը ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին…

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.