Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
* Ճնճղապաշարով աղցան
– Բաղադրությունը – Ճնճղապաշար – 250 գ, փիփերթ – 50 գ, հազարատերեւ – 50 գ, եղինջ- 150 գ, ձիթայուղ – 20 գ, աղ – 20 գ, կարմիր պղպեղ – 20 գ, գունավոր տաքդեղ – 1 հատ, նուշի քերուկ – 15 գ, խնձորի քացախ – 2 ճաշի գդալ:
– Պատրաստման եղանակը – Կանաչեղենը աղաջրով լվանալ, մանր կտրատել ձեռքով (սննդարար հատկությունները չկորցնելու համար), ավելացնել բարակ կտրատած տաքդեղը:
Խնձորի քացախը աղով ու պղպեղով համեմել, լցնել բուսայուղը: Խառնել, լցնել կանաչիների վրա: Վերջում ավելացնել քերուկը:
Առջեւում գարուն է, եւ օրգանիզմը առողջարար աղցաններով բեռնաթափելու հիանալի հնարավորություն կա: Անու՛շ լինի:
* * *
Հայ Արիական Միաբանության (Armenian Aryan Order, Армяно Арийский Орден) պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org կամ hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org–ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



