Միասեռականներին ազատազրկում են
Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին օրենք է ստորագրել. որի համաձայն երկրի սեռական փոքրամասնություն կազմող քաղաքացիները երկար ժամանակով կդատապարտվեն բանտային ազատազրկման՝ նույն սեռի մարդկանց հետ հարաբերություններ ունենալու համար:
Աֆրիկյան պետության նախագահը հայտարարել է, որ միասեռականությունը «հրահրվում է արեւմտյան լոբբիստների կողմից»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շտապել է հայտնել, թե օրենքի ընդունումը պաշտոնական Կամպալայի համար հետ քայլ կդառնա ու կբարդացնի հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Ուգանդայի սեռական փոքրամասնության ներկայացուցիչները մտավախություն են հայտնել երկրում միասեռ զույգերի հանդեպ բռնության մակարդակի բարձրացման կապակցությամբ, հատկապես, երբ հրապարակել են երկրի 200 ամենահայտնի համասեռամոլների ցուցակը:
Դա տեղի է ունեցել երկրում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների համար բանտային պատիժների մասին օրենքի ուժ ստանալուց 1 օր անց: Ցուցակում հայտնվածներից շատերը հրապարակավ չէին հայտնել իրենց սեռական կողմնորոշման մասին:
Օրենքը առաջին անգամ հանցանք կատարելու համար նախատեսում է 14 տարվա ազատազրկում եւ ցմահ բանտարկություն է սահմանում «արմատացած հոմոսեքսուալիզմի» համար:
ԱՄՆ-ին հետեւել են Դանիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները՝ հայտարարելով, թե սահմանափակել են օգնությունը Ուգանդային: Ստացվում է՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն օգնություն հատկացրել են միայն սեռական կողմնորոշումից շեղվածներին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դեռ պիտի ներկայացնի նման օրենքի նախագիծ, եւ լավ կլինի «14 տարվա ազատազրկում եւ ցմահ բանտարկություն» ձեւակերպումները տեղ գտնեն այնտեղ:
* * *
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Արիշտայով սնկապուր
Բաղադրությունը – Կարագ – 50 գրամ, արիշտա – 100 գրամ, սունկ – 400 գրամ, կարտոֆիլ – 100 գրամ, հավկիթ – 1 հատ, խնձորի քացախ – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ պղպեղ, համեմ:
Պատրաստման եղանակը – Սունկը եփել« արգանակ պատրաստել: Սունկը արգանակից հանել: Տաք արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, արիշտան, աղը, սպիտակ պղպեղը:
Հենց կարտոֆիլը եփվի, արգանակից հանած սունկը լցնել ապուրի մեջ: Հետո ձուն հարել, մեջն ավելացնել խնձորի քացախը եւ աստիճանաբար խառնելով լցնել ճաշի մեջ: Վերջում ավելացնել կտրտած համեմը եւ մատուցել:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա» 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



