Պատմական արդարության հրամայականը – Ղրիմը Ռուսաստանինն է, ինչպես Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը՝ Հայաստանինը (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան)…

Ղրիմի կարգավիճակին առնչվող հայտարարություն է արել նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով խնդիրը դիտարկել է նմանատիպ այլ հարցերի համապատկերում, արծարծելով նաեւ հայկական շահերն ու մասնատված տարածքների վերամիավորման հնարավորությունները: Նշվել է, որ Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը աջակից են բնական ու պատմական արդարության վերականգնմանը:

Հայտարարությունը տարբերվում է հնչած տեսակետներից իր բացատրական, համեմատական եւ լուծումային մոտեցումներով, ուստի տպագրում ենք առանց կրճատումների:

«Մենք հայտարարել էինք, որ աշխարհը խորասուզվելու է անկախական շարժումների մեջ եւ այս տիեզերափուլի գարնանային վերազարթոնքը նպաստավոր է լինելու բնածին ազգերի ու նրանցից առաջացածների համար: Զենքն ու փողը շուտով, դրանց կիրառողների հանդեպ, առավելապես ինքնասպանական գործառույթ է ստանալու: Որպես հայ ազգայնական, առավել եւս հայ արիադավանության հետեւորդ, ի դեմս հայ արիական կառույցի՝ մշտապես սատարել եմ ազգերի բնիկության իրավունքներին, իրենց հայրենիքում ազգային ու անկախ պետություն հիմնելու եւ ազատ ապրելու բնական պահանջին:

Ժամանակին մեր կառույցը սատարել եւ իր աջակցությունն է հայտնել Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի (Մեծ Բրիտանիա), Բասկոնիայի (Իսպանիա եւ Ֆրանսիա), Բավարիայի (Գերմանիա) եւ այլ եվրոպական ինքնություն-ինքնավարությունների անկախության համար մղվող պայքարներին, այսօր դրանց էությունը մեզ հարազատ է: Մենք ողջունել ենք նաեւ Հարավսլավիայի եւ Ռուսաստանի Դաշնության (այդ թվում՝ չեչենական) մի շարք պետությունների անկախական շարժումները եւ անկախացումները, սակայն մեզ համար անընդունելի են արհեստական գործընթացները: Օրինակ, եթե Հարավսլավիան պետք է կազմալուծվեր անկախ երկրների, ապա Սերբիայի մասնատումը զուտ քաղաքական բնույթ ուներ եւ արեւմտյան դավադրություն էր, Կոսովոն բնիկ սերբական տարածք է եւ պետք է լինի Սերբիայինը: Ռուսաստանի Դաշնության պարագայում (այլ արհեստական ծավալված երկրներում եւս) դեռ փոփոխություններ կլինեն, ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում եղավ:

Բայց մի բան հստակ է, այսօր Մոսկվայի քայլերը Ղրիմի նկատմամբ ունեն բավարար հիմքեր, այդ տարածքը երբեք ուկրաինական չի եղել: 1950-ականներին կոմունիստական կուսակցության որոշումով տրվել է Խորհրդային Ուկրաինային՝ ռուս-ուկրաինական մի քանի հարյուրամյա բարեկամության առթիվ: Այս քաղաքական քայլը եւ՛ նպատակային էր եւ՛ անձնական, քանզի ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը լինելով ուկրաինացի՝ իր որոշակի խնդիրներն ուներ, բացի այդ՝ ժամանակին ԽՍՀՄ-ը բստրող մասոնա-բոլշեւիկյան ուժերը դեռ այն ժամանակ ծրագրել էին Ղրիմը դարձնել խորհրդային հրեական հանրապետություն: Հետո, քաղաքական դրդապատճառներով այդ հրեական երկրամասը ստեղծվեց Ռուսաստանի արեւելքում, որպես ինքնավար մարզ՝ Բիրոբիջան կենտրոնով:

Մեզ հասկանալի կլինի անգամ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներից Ալյասկան պահանջի: Շուրջ 190 տարի առաջ այդ տարածքը, որ կոչվում էր Ռուսական Ամերիկա, պայմանագրով տրվեց բրիտանական ծավալապաշտներին, իսկ մի քանի տասնամյակ հետո մի քանի միլիոն դոլարով պատերազմելու սպառնալիքով «համոզեցին» զիջել ռուսական կողմին… Նույնը կարելի է ասել նաեւ նախկին խորհրդային Միջինասիական երկրների մասին, որ հսկայական տարածքներ ստացան նվեր մասոնա-բոլշեւիկյան դերակատարներից, այնքան, որ Ղազախստանը իր կամքից անկախ աշխարհի մեծ տարածքով պետությունների տասնյակում է:

Բացի այն, որ հայ արիականները պաշտպանում են բնիկության իրավունքով անկախ պետություն ստեղծելու մղումները, մենք ողջունում ենք նաեւ մասնատված երկրների վերամիավորումները, ինչպես Գերմանիա-ների կամ Եմեն-ների դեպքում արձանագրվեց: Այսպես պետք է վերամիավորվեն նաեւ Սերբիան եւ Կոսովոն կամ Ռումինիան եւ Մոլդովան, ինչպեսեւ՝ Ռուսաստանն ու Ղրիմը: Այս տարածքն իհարկե որեւէ մեկի բնօրրանը չէ, բայց ռուսները հարյուրամյակներ շարունակ արյուն են հեղել մոնղոլ-թաթարների դեմ կռիվներում եւ տիրել Ղրիմին եւ այդ իրավունքով է, որ արդարության տարր է նկատվում: Առավել եւս, նշեցինք, որ միայն կուսակցական որոշումով է տրվել Ուկրաինային:

Այս հարցը արծարծելով, Մոսկվան պետք է վերջապես հասկանա, որ վերանայման կարիք ունեն նաեւ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հարցերը, որ այդ հայկական տարածքները պետք է միանան Հայաստանին:

Նույն մասոնա-բոլշեւիկյան ուժերը, որ աշխարհի գաղտնի տերերի պատվերով (աշխարհը երկբեւեռ խաղացնելու համար) ստեղծեցին 2-րդ համաշխարհային բեւեռը՝ Խորհրդային Միությունը, որ ծրագրել էին Ղրիմի հրեականացումը, որ իրականացրեցին Կովկասի թուրքացումը (ստեղծելով երբեւէ չգոյ Ադրբեջան պետությունը՝ ընդդեմ հայերի ու պարսիկների), բոլոր հակազգային քայլերն արել են կուսակցական որոշումներով: Ուստի՝ պիտի վերանայվեն եւ հենց Մոսկվայի՛ կողմից: Արեւմուտքն էլ ոչնչով չի զիջում, քանզի նույն ուժերն էլ այստեղ են իշխում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում (երբ գա Թուրքիայի մասնատման պահը) նախատեսում են նորից երբեւէ չգոյ մի պետություն հիմնել՝ Քրդստան:

Այս իրողություններն են պատճառը, որ ես Հայ Արիաական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անունից աջակցություն եմ հայտնում պաշտոնական Մոսկվային՝ Ղրիմը իրեն վերադարձնելու գործում: Բայց միաժամանակ հիշեցնում եմ, որ պետք է վերանայվեն նաեւ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հետ կապված կուսակցական որոշումները:

Հայաստանի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի, Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ:

– Արցախը (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան եւ այլն)) արհեստաստեղծ Ադրբեջանի կազմում է հայտնվել 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումով: Երբ անգամ ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի «կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում»: Ըստ ԱԼ-ի քարտեզի, «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը եւ այլ տարածքներ: Հիշեցնենք նաեւ, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին հայկական այդ տարածքը հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը (որը հաստատել է ՀՀ օրենսդիրր մարմինը): Բայց նույնիսկ ավելի քան 20-ամյա անկախ կարգավիճակը չի ճանաչվել:

– Նախիջեւանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի (եւ՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են արձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում: Չնայած Մոսկվայի պայմանագիրը (Հայաստանին վերաբերող հոդվածները) կնքվել է առանց հայերի մասնակցության, եւ ինքնին ապօրինի է ու մեզ համար անընդունելի, այնուամենայնիվ, ներկայումս կարող է դառնալ քննարկման նյութ: Ակնհայտորեն խախտվել է վերոնշյալ պայմանագրի Նախիջեւանի կարգավիճակի մասին հոդվածը.- «Երկու պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջեւանի մարզը սույն պայմանագրի 1-ն (գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»: Սակայն, «համայնավարական եղբայրության» պայմաններում Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջեւանի մարզը հայտարարվեց ինքնավար (ավտոնոմ) հանրապետություն եւ մտցվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ՝ որպես նրա անքակտելի տարածք:

– Ջավախքի խնդրին առհասարակ կուսակցական որոշում էլ չտրվեց, քանզի մարդակուլ Ստալինի հարազատ Վրաստանին էր առնչվում: Եվ հայկական այդ երկրամասի հարցն էլ պարզապես անտեսվեց:

Հետաքրքիր է, որ Ստալինի եւ կումունիստական կուսակցության բոլոր գործերը հակամարդկային համարելով, Արեւմուտքը չի «նկատում» այդ հակամարդկային որոշումների հետեւանքները: Արեւմուտքը չի նկատում նաեւ Ղրիմի նկատմամբ ռուսական իրավունքը, բայց մշտապես խոսում է ազգերի ինքնորոշման եւ մարդկային իրավունքների մասին:

Մենք՝ հայ արիականներն ու ազգայնականները, այսօր պաշտպանում ենք Ղրիմի՝ Ռուսաստանին վերադարձնելու պայքարը, բայց դեռ բարեկամական գործընկեր համարվող Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերոնշված հայկական տարածքների կոմունիստական կուսակցության որոշումները եւս վերանայման դնի»:

– ՀԱՄ առաջնորդի հայտարարությանն արդեն դրականորեն են արձագանքել մի շարք երկրների ազգայնական եւ այլ քաղաքական ուժեր:

Կուստուրիցան հորդորել է պաշտպանել ուկրաինաբնակ ռուսներին

Սերբ աշխարհահռչակ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիլ Կուստուրիցան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Ուկրաինայում բնակվող ռուսներին: Նա վստահ է, թե Ուկրաինայում այսօր իսկական աղետ է տեղի ունենում. «Ցավոք, այդ երկիրը այսօր գնում է այն նույն ճանապարհով, ինչ ժամանակին Հարավսլավիան: Եվ ես շատ ցավում եմ դրա համար: Կարծում եմ, Ռուսաստանը պետք է պաշտպանի Ուկրաինայում բնակվող ռուսներին»: Էմիլ Կուստուրիցան իր երգերից մեկը նվիրել է ուկրաինաբնակ ռուսներին:

Ըստ երեւույթին, հանրահայտ սերբի մոտ տխուր հիշողություններ կան կապված ոչ միայն Հարավսլավիայի փլուզման եւ հետո՝ Սերբիայի մասնատման հետ կապված, այլ, թե ինչպես ռուսները կուլ գնալով Արեւմուտքի՝ «պարտքերը զիջելու» քաղաքականությանը, դավաճանեցին սերբ սլավոն եղբայրներին՝ նրանց միայնակ թողնելով ՆԱՏՕ-ական զինուժի դեմ:

Իհարկե, ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները նույն սլավոնական արմատից են, սակայն սերբ երաժիշտը կարծես հուշում է, որ այս անգամ գոնե Արեւմուտքի դեմն առնվի…

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն հայտարարել է, թե ամեն կերպ պետք է պաշտպանեն Ուկրաինայում ապրող ռուսներին. «Մենք չենք պատերազմելու Ուկրաինայի հետ, բայց…»:

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.