…Ռուս դիվանագետները շարունակում են վստահեցնել, որ Մոսկվան հարցականի տակ չի դնի Ուկրաինայի ինքնիշխանությունը, սակայն ՌԴ Պետդումայում ընդունվեց օրինագիծ, ըստ որի Ղրիմը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Օրինագծում նշվում է, որ Ղրիմը, Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելով՝ որպես նոր սուբյեկտ, կստանա Հանրապետության, տարածաշրջանի, ինքնավար մարզի կամ ինքնավար շրջանի կարգավիճակ: Իսկ քիչ ավելի ցածրաձայն, ոչ հրապարակումների համար ասվում է, թե ոչ մի զարմանալի բան չի եղել՝ Ռուսաստանը Ուկրաինայից հետ է ուզում իր նվերը… Ղրիմը 1954թ. հենց Ռուսաստանն է նվիրել Ուկրաինային:
Այս մասին առավել հանգամանալից խոսել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը իր «Ղրիմը՝ Ռուսաստանինն է, Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանը եւ Ջավախքը՝ Հայաստանինը» հայտարարության մեջ (http://www.hayary.org/wph/?p=3895 ): Նաեւ նշվել է, որ ԽՍՀՄ-ի ձեւավորման տարիներին ծրագիր է եղել՝ Ղրիմը դարձնել Հրեական խորհրդային հանրապետություն, ինչը հրեական ծագմամբ Վլադիմիր Լենինի ու մասոնա-բոլշեւիկյան կոհորտայի նպատակն էր:
Ըստ հայ արիների ղեկավարի, անգամ Իոսիֆ Ստալինին էին համոզել, սակայն… Հարցը հետաձգվեց, իսկ հետո Ռուսաստանի հարավ-արեւելքում ստեղծվեց Հրեական ինքնավար մարզ՝ Բիրոբիջան մայրաքաղաքով, որը ցայսօր գոյատեւում է: Իսկ Ղրիմը Ուկրաինային նվիրեց ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշրովը, ով, ըստ արխիվային նյութերի, զտարյուն ուկրաինացի չէր եւ դարձյալ հրեական արյուն կար երակներում… Արմեն Ավետիսյանը պնդում է, որ աշխարհի գաղտնի կառավարությունը կարող է փոխել պետությունների չափն ու ձեւը, բայց բովանդակությունը՝ երբեք, դեռ կարողանում է պահպանել ու թողնել նույնը: Ուստի՝ պետք է այսօր առկա բոլոր հարցերը վերլուծել ետ գնալով դեպի հարցի արմատը, այլապես տեղի կունենա այն, ինչ կատարվում է այսբերգին հանդիպելիս՝ դրա ջրասույզ մասը չնկատելու դեպքում: Ղրիմի, եւ ոչ միայն այդ երկրամասի (նաեւ՝ Արցախի, Նախիջեւանի կամ Ջավախքի) դեպքում, պարզապես այսբերգի փոխարեն կա հողատարածք, որի արմատը ոչ միայն չի երեւում (խոսքը վերաբերում է այսպես կոչված միջազգային հանրությանը), այլեւ տեսանելի կլինի միայն գաղտնազերծումից հետո: Մնացած փաստերը՝ ազգային-պատմական կամ քաղաքական ու իրավական, այժմ երկրորդական են դարձել խառնագեն ու դիմազուրկ մարդկության համար, իսկ քանակական առումով, ցավոք, սրանք մեծամասնություն են կազմում…
…Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ երբ Արեւմուտքը կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Վլադիմիր Պուտինը բերել է Կոսովոյի նախադեպը, որ անկախացել է Սերբիայից առանց Բելգրադի համաձայնության, իսկ միջազգային նախադեպը նաեւ օրենքի ուժ է ստանում… Չի՜ կարելի Սերբիան համաշխարհային մամլիչով մասնատել ու անկախ երկիր ճանաչել Կոսովոն, բայց ինքնակամ եւ ազգային-ազատագրական պայքարով Ադրբեջանից անկախացած Արցախի հարցը շուրջ 20 տարի սառեցնել: Այսօր էլ Ղրիմի ինքնորաշմանը դեմ լինել:
«Լուսանցք» շաբաթաթերթ



