Ի ԼՈՒՐ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ`ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ահագնացել է ՀՀ-ի անվտանգությանը <<սպառնացող բացահայտումների>> շարանը, եւ մեր անվտանգության համակարգը (կլինի ԱԱԾ, ոստիկանություն, թե դատախազություն, էական չէ) կարծես թե լրջորեն տրամադրված է ՀՀ-ում արտակարգ իրավիճակ տեսնելուն`իսկ ավելի ստույգ` ստեղծելուն, որը գուցեեւ առավել սրվի ու հայտարարվի ԱԺ ընտրությունների ընթացքում իրենց համար ոչ նպատակահարմար պահի կամ գուցե Արցախյան խնդրի առումով …

Իսկ դրա համար, ահա, արդեն ունենք մի քանի լուրջ <<փաստարկներ>>, <<վրաստանցի>> Վահագն Չախալյանը, ի դեմս Ջավախքի հայության մեծամասնության <<միջամտեց>> ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի ներքին գործերին ու վտարվեց ՀՀ-ից` հանձնվելով Վրաստանի իշխանություններին:<<Լիբանանցի>> Ժիրայր Սէֆիլյանը զինված հեղաշրջում էր նախապատրաստում, եւ ահա լուրջ կարիք է առաջացել նրան էլ վտարելու ՀՀ-ից Լիբանան (գուցե միանգամից Իսրայել, որ հիմա էլ Լիբանանում չխառնվի նոր ծրագրվող պատերազմին): Սրան գումարած Հայ Արիական Միաբանության ահել-ջահելների <<սանձարձակ>> պահվածքը <<հարգարժան>> գերտերությունների քաղաքականության ու դրանց ներկայացուցիչ <<մեծարգո>> դեսպանների նկատմամբ, որը լուրջ <<տարածաշրջանային դժվարություններ>> է հարուցում ՀՀ իշխանությունների համար… Էլ չենք խոսում տարաբնույթ ընդդիմադիր կուսակցությունների ու ԶԼՄ-ների <<դավադիր>> կեցվածքից:
Ուզում ենք հիշեցնել, որ մեր անվտանության համակարգի պանծալի առաջապահներն, ի դեմս Վահագն Չախալյանի <<կոտրման>> քաղաքականության, ահաբեկեցին ողջ ջավախահայությանը` ի նպաստ վրացական ազգայնամոլական քաղաքականության: Ժիրայր Սէֆիլյանի <<կոտրմամբ>> փորձ է արվում ազգային մարդկանց հեռու պահել Արցախի հարցից ու ազատագրված տարածքներին որեւէ կերպ անդրադառնալու խնդրից, ՀԱՄ-ի անդամներին, առավելապես Արմեն Ավետիսյանին, պարբերաբար այստեղ-այնտեղ <<հրավիրելով>> աշխատում են սիրաշահել գերտերությունների ղեկավարներին, եվրոարժեքակիր գրանտային կառույցների տերերին… Իսկ ահա այս ամենը <<չհասկացող>> ԶԼՄ-ները պիտի ամեն կերպ լռեցվեն, իսկ կազմակերպությունները պառակտվեն…
Հիշեցնենք նաեւ, որ երբ Իսրայելի դեսպան Կոհենը, Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Էբբոթ Ուոթը եւ ԱՄՆ-ի `ամեն կերպ պարտադրվող, համասեռական դեսպան Հոգլանդը մերժեցին Հայոց ցեղասպանության փաստը, մեր <<ազգայնական>> կուսակցություններով պարուրված ղեկավարությունն ու նույն անվտանգության համակարգը չբողոքեցին դեռեւս ՀՀ Հռչակագրում ամրագրված (ցեղասպանության մասով) կետի ոտնահարման փաստի դեմ ու նույնիսկ փորձեցին մեղմել մեր անվտանգությանը սպառնացող այս ջղաձիգ դրսեւորումները: Երբ ՀԱՄ կառույցը փորձում է գոնե հայտարարություններով կարգի հրավիրել ՌԴ կամ ԱՄՆ դեսպաններին` մեր ավանդույթները ոտնահարելու կամ լեզվի ու կրթական իրավունքները խեղաթյուրելու փորձի մեջ, մեր անվտանգության համակարգը անմիջապես մտահոգվում է Կրեմլի կամ Սպիտակ տան պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցով, բայց ոչ երբեք մեր ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ ու այլ խնդիրներով…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը իր բողոքն է հայտնում նման գործելաոճի դեմ, քանզի հենց սա է սպառնում մեր ազգային ու պետական անվտանգությանը, այսպիսով սրընթաց է դառնում ապազային ախտի ներթափանցումը մեր Հայրենիք, իսկ ազգը անհույս դառնում է գաղթական:
Պարոնայք, մի շփոթեք իշխանության անվտանգությունը ազգային անվտանգության հետ, այլապես կարժանանաք մյուս օտարահպատակների ճակատագրին, երբ օտարներն օգտագործում են ու… իսկ յուրայինները ատում են ու…

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
14.12.2006թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.