Այն լուման, որը ծախսվում է Թուրքիայում կամ Հայաստանում՝ թուրքական ապրանքների վրա, հայի արյուն խմելու համար է տրվում…
Քեսաբի իրադարձությունները ցույց տվեցին, որ դեռ չի փոխվել միջազգային հանրություն կոչվածի վերաբերմունքը ցեղասպանության հանդեպ, հատկապես, երբ այդ միջազգային հանրությունը սեփական շահերն է հետապնդում այդ ողբերգական իրավիճակում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին, աշխարհի ու մարդկության զարգացումից ու առաջընթացից խոսող ազգերն ու պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին քեսաբահայության տեղահանությունը կասեցնելու համար:
Ցեղասպանողը նույն թուրքն էր՝ ահաբեկչական խմբավորումների հետ միասին, ցեղասպանվողը՝ 1915-ի զոհերի ժառանգ հայերը...
Արդյո՞ք մենք եւս դասեր չառանք ու չփոխվեցինք մեկ դար անց: Բայց համեմատության մեջ ուրախությամբ կասենք, որ հիմնականում դասեր առել ենք: Հենց դա էլ օգնեց, որ զոհեր չտանք հարձակումից հետո ու տարհանման ընթացքում: Բայց ցավոք, եղան մի քանիսը, որ իրենց տարեց ծնողներին թողեցին տանը… Հետո արդարացան, թե ոչ մի կերպ նրանց հնարավոր չեղավ համոզել, որ դուրս գան տներից, քանի որ ծեր էին ու վստահ, որ թուրքերն իրենց ձեռք չեն տա… Ի՞նչ պիտի մեզ անեն, իբր ասել էին նրանք… Հետո նողկալի էր իմանալ, որ թուրքը 1915-ի դեպքերի օրինակով է գործել, նվաստացրել ու բռնաբարել է տարեց մարդկանց, թալանել հարյուրավոր հայ ընտանիքիների տները…
Հիմա առավել հանգիստ, քան այդ օրերին, կարող եմ ասել ու գրել այն խոսքերը, որը զայրույթով ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Այն օրերին նրա հոդվածից հանեցի նրա զայրույթով ասված խոսքերը, չկարողացա թողնել՝ ծանր էին: Բայց հետո, երբ իմացա, թե ինչպես են նվաստացրել այդ ծեր մարդկանց… որոշեցի գրել ՀԱՄ առաջնորդի կարծիքը. «Այդ մի քանի տասնյակ տարեց մարդկանց տներում թողել էին, քանի որ ոմանք հույս են ունեցել, թե այդպիսով գոնե կպաշտպանեն իրենց ունեցվածքը: Մտածել են, դե միայն թուրքեր չեն հարձակվողները ու տուն պահող մարդկանց ձեռք չեն տա… Բայց ծնողների նվաստացման ու մահվան վտանգը հաստատ հասկացել են… Ինձ համար նման զավակներին արդարացնելը նույնն է՝ ինչ թուրքերին հասկանալը… Ի՞նչ է նշանակում՝ չէին ցանկանում տնից դուրս գալ՝ նորից գաղթել: Ի՞նչ է՝ բռնաբարվե՞լ էին ուզում այդ տարիքում ու Թուրքիա տարհանվե՞լ… Թող որդիները զոռով, գրկելով նստեցնեին մեքենաներն ու տանեին: Դրանց նմանների համար եմ ասում՝ այդպես էլ չհասկացան, որ թուրքը մնում է թուրք… Այս դեպքում՝ ընչաքաղցն էլ մնում է ընչաքաղց, անկախ ազգությունից»:
ՀԱՄ առաջնորդի զայրույթի պատճառն այն էր, որ ոմանց համար պատմությունը կրկնվում է միշտ… 1915-1923թթ. եւ՛ Արեւմտյան եւ՛ Արեւելյան Հայաստաններում եղան մարդիկ, որ նույնիսկ ցեղասպանության մասին «վերեւների ծանոթ շրջանակներից» իմանալով, հետո նաեւ լսելով (իրենց տարածքներից այդ պահին հեռու որեւէ վայրում)՝ չէին հավատում, ոչ մի քայլի չէին դիմում: …Հայ եղբայր-մասոններն ու քաղաքական որոշ ուժեր էլ սիոնիստա-մասոնական երիտթուրքերի հետ Թուրքիան բարեկեցության տանող ժողովներ էին անում: Մինչդեռ նկատելի էր՝ ինչպես են զինաթափվում թուրքական բանակի հայ զինվորները, ինչպես են ոչնչացվում հայ մտավորականներն ու ցեղասպանության վտանգն զգացող հայերը… Եվ հիմա էլ ունենք նմանների, քիչ, բայց ունենք:
Սարսափելի է նաեւ այն, որ այդ ոմանք փորձում էին վերլուծել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե «Սիրիայի Քեսաբ եւ Լաթաքիա բնակավայրերում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ թուրքական կողմը կապ չունի»: Իբր Թուրքիայի տարածքն օգտագործելու եւ Թուրքիայի կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելու մասին լուրերը սուտ են, եւ Անկարան ինքն է անընդունելի ու դատապարտելի համարել Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ դրանք անցյալի ողբերգական դեպքերի հետ համեմատելու փորձերը համարել է սադրանք: Այնուհետեւ Թուրքիայի ԱԳՆ-ն Սիրիայի ներկայիս իշխանություններին է մեղադրել «բռնության եւ ագրեսիայի քաղաքականության համար, ինչի հետեւանքով բազմաթիվ սիրիացիներ հարկադրված են լինում ապաստան գտնել Թուրքիայում»: Ինչ վերաբերում է Քեսաբի հայությանը, ապա նշվել է, որ Անկարան՝ ելնելով մարդասիրությունից, պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին. «Թուրքիան, որպես մարդասիրական եւ բարոյական պարտականություն, Քեսաբի շրջանի սիրիահայերին երկրում ընդունելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու ցանկություն է հայտնել ու այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին»…
Երբ ակնհայտ փաստերի առկայությամբ անգամ թուրքական քաղաքականությունը սին խաղեր է տալիս ու դրան իբր հավատում են օտարները, լռում ես՝ հասկանալով, որ նրանց ինչ՝ քո կոտորվելը: Բայց երբ հայն է թուրքի ու նրա կերպի նկատմամբ կասկածողը, անգամ՝ քեսաբահայը, ապա…
Հստակ է՝ Թուրքիային սահմանակից Քեսաբ քաղաքը զանգվածային գրոհի է ենթարկվել զինված ահաբեկիչների կողմից, նրանք քաղաք էին ներթափանցել թուրքական տարածքից: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին հայտարարել է, որ թուրքական բանակը կոծկում է Քեսաբում զինված խմբերի ահաբեկչական գործողությունները: Դիվանագետն ասել է, որ Թուրքիայի զինված բացահայտ միջամտությունն առաջին անգամ է տեղի ունենում՝ նպաստելով իրավիճակի էսկալացիային ու միջամտելով ՄԱԿ-ի անդամ պետության ինքնիշխանությանը: Բայց այդ նույն ՄԱԿ-ը, որ գերտերությունների ձեռքին խաղալիք է, Սիրիայի դեմ ոտնձգությունները չտեսավ հերթական անգամ: Նույնիսկ երբ տուժողները արաբներ չեղան, այլ հայեր, որոնց նախնիները տուժվել են նույն թուրքից մեկ դար առաջ:
Սակայն, ըստ ամենայնի, չնկատող միջազգային հանրությունն էլ ա՛յն հանրության ժառանգն է…
Արման Դավթյան
Ներքին թուրքը՝ մեզ ցեղասպանելու գործիք
Այն լուման, որը ծախսվում է Թուրքիայում կամ Հայաստանում՝ թուրքական ապրանքների վրա, հայի արյուն խմելու համար է տրվում:
Այսօր նորից Հայաստանում արդարացի կոչեր են հնչում՝ հենց այս պահից հրաժարվենք ցանկացած տիպի թուրքական ապրանքներից: Նշվում է, որ ամեն անգամ թուրքերին հիշում ենք ապրիլի 24-ից առաջ, ու հետո առնում-գնում ենք նրանց ապրանքները, հանգստանում անթալիաներում…
Հետաքրքիր է, որ անգամ չինական կամ եվրոպական որոշ ապրանքների գնապիտակները Հայաստանում թուրքականացվում են, որպեսզի «հայ»-թուրքերը հաստատ ու սիրով առնեն ապրանքը…
Շուկան հիմա ողողված է թուրքական կերով ու շորով, արդեն նաեւ անորակ գորգերով ու գործվածքներով, անգամ որոշ սրճարաններում կամ «ժամանակակից» խանութների ներսում թուրքական երաժշտություն է հնչում…
Եթե մեր սահմանապահները ռուս զինվորների հետ միասին գոնե պաշտպանում են հայ-թուրքական կոչված սահմանը, ապա մեր երկրի ներսում ազգային անվտանգության հայ անվտանգականները ռուս գործակալների հետ վտանգում են մեր խաղաղ ներքին կյանքը, մանուկների ապագան…
Ըստ հավաստի տվյալների, թուրքական գյուղերում վաճառում են քեսաբցիներից թալանած ունեցվածքը, գուցե «հայ» թուրքասերները շտապե՞ն Թուրքիա ու Հայաստան բերեն այդ «ապրանքները» եւ հենց քեսաբահայերի վրա էլ ծախեն… Հաստատ կառնեն՝ անգամ կրկնակի գնով…
* * *
Վերլուծաբաններից շատերը մտահոգ են, հայտնել են, թե Անկարայի ցանկացած հայտարարություն չպետք է լուրջ ընդունվի միջազգային հանրության կողմից: Թուրքիայի ներկա վարչախումբը հետեւում է բոլորովին այլ «խաղի կանոնների», որի հիմքում դրված է «դեմագոգիան, սադրանքը եւ դավադրությունը», կամ ինչպես նշել են ոմանք՝ «պատրվակների եւ հիմնավորումների ագրեսիվ քաղաքականությունը»:
Կա հենց թուրքական մի ասացվածք՝ «պատերազմի համար առիթ կարող է լինել նաեւ հարեւանի սատկած ձիու պայտի մեխը»: «Ահա եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» հայեցակարգի«ՙիրական բովանդակությունը», հայեցակարգ, որը ինչպես փաստում է իրականությունը, չունի նույնիսկ «սատկած ձիու պայտի մեխի» արժեք»,- ասել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 12 (317), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



