Ադրբեջանական կողմը նկատելով, որ զինադադարի պարբերաբար խախտումները չեն հանգեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կտրուկ միջոցների ու քայլերի, որոշել է շարունակել ապակայունացնող գործընթացները:Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02:55-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը տվել է 2 զոհ եւ 1 վիրավոր, ինչը հաստատվել է նաեւ Բաքվի կողմից:
Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում մեր պաշտպանության բանակը, ցավոք, ունեցել է 1 կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է եւս մի հայորդի՝ ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները իրենց զորակցությունն են հայտնել հայ մարտիկի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: «Լուսանցք»-ը եւս զորակցում ու փառաբանում է հայ զինվորականին (բոլորին), ով հեռացավ այս աշխարհից՝ հայ նվիրյալների բանակը լրացնելու համար… Ներկա դրությամբ շփման գծի ամբողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
Ադրբեջանի կողմից սահմանագծի եւ հրադադարի խախտման դեպքերը, սպառազինությունների մրցավազքը մտահգում է ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին. այս մասին հայտնել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Սարդարապատի հուշահամալիրում, 1918թ. մայիսի 28-ի՝ Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման 96-ամյակի տոնակատարության ժամանակ: Նա մեկ անգամ եւս նշել է, թե եվրոպական ու միջազգային կառույցները միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ամրապնդմանն ու դիպուկահարների դուրսբերմանն ուղղված, բայց խնդիրները մնում են: Նախարարը հայտնել է, որ քայլեր են արվում համապատասխան մեխանիզմներ, կառույցներ ստեղծելու, որոնք կզբաղվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննությամբ:
Ֆ/բ իր էջում գրառում է արել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Ինչպես ցույց է տալիս այս դիվերսիան, հակառակորդը կրկին գործել է իր այսպես կոչված «գերարհեստավարժների» միջոցով։ Եվ մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել դրանց դեմ մարտնչելով»: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս հավաստել է, որ հայ դիրքապահները կարողացել են արժանի հակահարված տալ, «նման քայլեր սովորաբար լինում են որոշակի օրերին», ադրբեջանական կողմը փորձել է ստվերել Հայաստանում եւ Արցախում նշվող մայիսյան հաղթական տոնը, բայց արժանի հակահարված է ստացել ու ձախողվել հերթական անգամ:
Սեյրան Օհանյանը նկատել է, որ հակառակորդը միշտ ներկայացնում է, իբր խախտումը լինում է հայկական կողմից, բայց միշտ էլ ապացուցվում է հակառակը. «Մեր հարեւանները չեն հասկանում, որ Արցախի հարցի լուծման համար անհրաժեշտ է հրադադարի պայմանների պահմանում, վստահության եզրերի ամրապնդում»: Հայաստանի ու Արցախի սահմանները հսկվում են լավագույնս ու թշնամին չի կարող հասնել իր նենգ նպատակներին:
«Լուսանցք»-ը հայտնել էր, որ նախորդ անգամ՝ մայիսի 25-ին շփման գծում հակառակորդը եւս խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով զոհվել է փոխգնդապետ Գարիկ Բալայանը եւ վիրավորվել շարքային զինծառայող Աշոտ Գրիգորյանը: Ցավոք, այս տարի հակառակորդն արդեն պատճառել է 6 զոհ: Չնայած ադրբեջանցի լամուկներին մի քանի անգամ ավելի կորուստ են պատճառում մեր զինվորները, բայց մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայի կյանքն ու արյունը: Արցախի ԶՈւ հրամանատար Մովսես Հակոբյանը նախկինում հայտարարել էր. «Մենք մեսիջ ենք ուղարկել հակառակորդին՝ որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու ենք»: Գեներալ-լեյտենանտը կրկին վստահեցրել է. «Հիմա կարող եք վստահ լինել, մենք արել ենք դա եւ անում ենք: Անցած անգամ ինքս եմ մասնակցել: Եվ գրավել եմ ոչ միայն այդ դիրքը: Դրանից առաջ երբ մեր զինվորին կրակեցին, այդ դիրքը գրավված է: Այնպես որ, կարող եք վստահ լինել եւ հաղորդել. անպատիժ չի մնա նաեւ փոխգնդապետի կամ որեւէ զինվորի մահը: Վստահ եղեք բոլորդ, որ պաշտպանական բանակը անպատիժ չի թողնի»: Նա նշել է, «մի քիչ էլ համբերեք ու հակառակորդի լրատվությանը հետեւեք, եւ ադրբեջանական զլմ-ները հաստատ կհաղորդեն… կիմանաք բոլորդ»: Ադրբեջանի ռազմաբազայի հարստացման մասին խոսելիս Մովսես Հակոբյանն ասել է, որ հայկական կողմն էլ ամեն ինչ ունի եւ ոչ մի խնդիր չկա: Ամենակարեւորը՝ կա կամք եւ վճռականություն:
Վերջերս Արցախի խնդրի քննարկումներ եղան Բրյուսելում, որտեղ մեկնել էին ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովն էլ դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը՝ այն որակելով որպես «միջազգային հարաբերություններում եւ օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»: Բանաձեւի նախագիծն ընդունվել է Վեհաժողովում Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա: Կոնվենցիան պահանջում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին, դրա նպատակը մարդասիրական է եւ միտված է դատապարտյալների՝ հասարակությանը վերաինտեգրելուն ու վերականգնման հեռանկարներին: ԵԽԽՎ կոմիտեի բանաձեւի նախագծում մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար: Նա դատապարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին ժամանակ հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Ադրբեջան վերադառնալուց հետո բանտարկյալին դիմավորել են որպես հերոսի, անհապաղ ներում շնորհել, հունգարական դատարանի կողմից նշված նվազագույն պատիժը չկրելով, բարձրացվել է կոչումն ու այլ պարգեւների արժանացել:
Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»: Բանաձեւի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014թ. ընթացքում: Հիշեցնենք, որ 2004թ. ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Ադրբեջանցին հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն Հունգարիայի կառավարությունը Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը: Ադրբեջանի այս քայլն արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին: Հայաստանը, իր հերթին ադրբեջանական լամուկին իր երկիր արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Համենայնդեպս, խնդիրը մտել է իրավական հարթություն, եւ հայկական կողմն ամեն բան պիտի անի՝ բանտարկության գործը վերանայելու եւ այս անգամ այլ եվրոպական երկրում դա իրականացնելու համար: Ըստ հայ արիների, հունգարները թյուրքական լեզվաընտանիքի մի ճյուղավորումն են եւ նրանցից հեռու չէ նորից մեկ այլ թրքություն անելը: Ուստի՝ ասել եւ ասում ենք՝ թուրքը մնում է թուրք, կապ չունի եվրոպացի է հորջորջվում, թե ասիացի, կամ էլ՝ իր բնակավայր տափաստանների մի անկյունում ծվարած ինչ-որ մարդանման մեկը:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



