Հայի թշնամիներն անքուն են – Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնող այս եռյակը չի կարող համագործակցել առանց հակահայկականության … ինչը լավ հասկանում են Մոսկվայում…

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս կրկին մեկնել էր Թբիլիսի, որտեղ հանդիպեց Ադրբեջանի ու Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Գեորգի Մարգվելաշվիլինի հետ: Եթե այս հանդիպումները ոմանք դեռ համարում են հերթական համագործակցություն, մեզ համար դրանք հերթական են՝ հակահայկական հետագա գործունեության համար: Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնող այս եռյակը չի կարող համագործակցել առանց հակահայկականության: Սա է նրանց միավորող առանցքը: Այլ առանցք չկա, քանզի թուրք-ադրբեջանական դաշինքը վաղուց ծրագրել է ոչ միայն Հայաստանի ու Իրանի, այլեւ Վրաստանի զավթումը: Պարզապես վրացին սա չի ընկալում, կարծելով, թե թուրքի բարեկամությունը կփրկի իրեն: Վրացին այնքան չի ընկալում, որ պատրաստ է Ջավախքում եւ Աջարիայում տեղավորել հազարավոր թյուրք-մցխեթների:

Հայաստանի մեջքի ետեւում (պատմության ընթացքում) մշտապես պատսպարված Վրաստանը կարծում է, թե այսօր էլ համաթուրքական հարվածները միայն հային են ուղղված: Իրանն էլ էր այդպես կարծում: Այժմ ԹեհրանԲաքու լարվածությունը գրեթե չի զիջում ԵրեւանԲաքու հակամարտությանը: Անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում են թերանում Վրաստանն ու Իրանը, ինչը համամարդկային ոճիրի 100-ամյա տարելիցի շեմին դարձել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռյակի օրակարգային հարցերից մեկը: Իհարկե, Թբիլիսին դեմ կլինի մեզ, քանզի Ջավախքն ու հարակից տարածքները զավթել է Հայոց Եղեռնի տարիներին…

Առավել մտահոգիչ է Անկարայի աշխուժացումը: ՆԱՏՕ-ական ու մեզ թշնամի երկիրն իր նպատակների համար չի խնայի ոչ միայն Վրաստանին, այլեւ՝ Ադրբեջանին: Սրա փաստացի ականատեսն ենք նաեւ այժմ: Երբեմն պաշտոնական Բաքուն նեղանում է Անկարայից՝ հայերի հանդեպ որոշակի հանդուրժող լինելու մեջ: Բայց թուրքը իր խաղն է տանում եւ պատրաստ է անգամ ճանաչել Արցախի անկախությունը, եթե Երեւանը հայ-թուրքական արձանագրություններում հավաստեր, որ որեւէ պարտք-պահանջ չունի Թուրքիայից, կապված՝ պատմական անցյալի ու ներկայի հետ:

Սա հասկացան նաեւ Ադրբեջանում, մի քիչ նեղացան, բայց համաթուրքական հավաքներում «բարիշեցին»: Իսկ դրան նպաստող այլ թյուրքական երկրներ էլ կան՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:

Իսկ Թբիլիսին անգամ նեղանալու երեւակայությունը չունի, թուրքերը հայտարարում են, թե «Մեծ Թուրան»-ում են նաեւ Աջարիան, Աբխազիան… Ղրիմը ու թյուրք-թաթարական խառնամբոխով լցված այլ տարածքներ, բայց վրացիները ծափահարում են մեր տարածաշրջանը սեփականացնել ցանկացող թշնամուն, որն ընդամենը մի քանի դար առաջ է ներխուժել մեր բնօրրան ու փորձում է մնալ ու ծավալվել:

Սրան կարող են աջակցել այն ուժերը, որոնք 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերի ժամանակ ստեղծեցին Թուրքիան ու Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի ու Իրանի: Անկարան հաջողել է կարգավորել հարաբերությունները Թելավիվի հետ, ինչը պատճենահանած շարունակում է նաեւ Ադրբեջանը: Բաքուն եւ Թելավիվը ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական ու քաղաքական համաձայնագրեր են ստորագրել…

Ադրբեջանի ժողովրդական ու իսլամական շրջանակները քննադատել են Բաքու-Թելավիվ հարաբերությունները, բայց Իլհամ Ալիեւը հետեւողական կատարում է թուրք մեծ եղբոր խորհուրդները:

Այս իրավիճակում մեր տարածաշրջանում մեծացել է հավանականությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի նոր բախման առումով: Անկարան չի ցանկանում մտածել, որ Ուկրաինայից հեռացած Ղրիմը Ռուսաստանինն է լինելու այսուհետ, եւ հայտարարել է, որ թաթարների միջոցով այն պիտի դարձնի թուրքական: Արցախի հարցում առկա հակամարտությանն էլ ավելացել են Աջարիայի ու Աբխազիայի հանդեպ նկրտումները: Անկարան դեմ չի լինի ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի ու Ադրբեջանի բռնակցմանըԻնչը լավ հասկանում են Մոսկվայում: Եվ վերջերս Աստանայում ի շահ Ադրբեջանի կատարվեց (ռուսա)ղազախական քայլ, դրանից հետո էլ ղազախը նշեց՝ թե Թուրքիան էլ կարող է դառնալ Եվրասիական միության անդամ: Սա հավաստում է, որ Մոսկվան փորձում է սեփական խաղերի մեջ ներքաշել համաթուրքական դաշինքը, կամ էլ փորձում է ժամանակ շահել, մինչեւ ուկրաինական թնջուկի ավարտը:

Բայց մեզ այս ամենը կհետաքրքրի միայն Մոսկվայի կողմից մեր շահերի ճանաչման դեպքում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.