Պատասխանի իրավունքով
ՀՀ ԶԼՄ-ներին
«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանին
Ձեր թերթի մշակույթի այդ երկակի ստանդարտները
Ի պատասխան Ձեր երեկվա թերթի առաջաբանի՝ հայտնում ենք.
1. Պարոն Աբրահամյան, ով ով, բայց դուք լավ գիտեք, թե ինչպես են մարդու խոսքը ընդհանուր տեքստից կտրում ու հարմարեցնում իրենց ուզածին: Այն, ինչ շահարկում եք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մասով, հասկանալի է, քանզի այն ժամանակ եւ այսօր էլ նույն պատվերն եք անում: Թեեւ բազմիցս ենք բացատրել, թե ձեզ համար երանելի այն ասուլիսում ինչ է ասել Արմեն Ավետիսյանը, բայց կարծես լավ չեք ըմբռնում: Իրականում Ա. Ավետիսյանի խոսքերի բացատրության կարիքը չկա, ամեն ինչ ասված է պարզ հայերենով: Դիմելով ձեր ասած «ամուսին, երեխաներ ու թոռներ ունեցող հայ կնոջը»՝ ՀԱՄ առաջնորդն ասել է. «Այսօր մենք ասուլիս ենք հրավիրել սոցքարտերի թեմայով եւ համասեռականների հարցի արծարծումը տեղին չէ: Առավելեւս, որ այս ասուլիսին մասնակցում են մարդիկ, ովքեր չեն առնչվում այդ թեմային: Դուք ի՞նչ է, սադրու՞մ եք բոլորին եւ փորձում եք տապալե՞լ սոցքարտերի թեմայի արծարծումը» (այս եւ մյուս մեջբերումները մեր արխիվից են): Սրան ի պատասխան «հայ կինը» (կարծում ենք՝ պիտի կարեւորվեր լրագրող հասկացությունը) երրորդ անգամ է նույն հարցը տալիս՝ արդեն աղմկելով (երեւի թե «հայ կնոջ»՝ ասուլիսում աղմկելն ու խանգարելը մշակույթի ընկալման «Առավոտ»-ական ձեւերից է): Սրան իր հերթին ի պատասխան Ա. Ավետիսյանն ավելացնում է. «Եթե իսկապես համասեռականների թեման ձեզ հետաքրքում է, ձեր հարցերին կպատասխանեմ ասուլիսից հետո կամ էլ այցելեք մեր գրասենյակ»: Այդ ժամանակ «հայ կնոջը» միացան մի քանի այլ պատվեր ստացած լրագրողներ՝ կրկին աղմկելով, թե ՀԱՄ առաջնորդը պարտավոր է պատասխանել: Ա. Ավետիսյանը նկատեց, որ ինքը որեւէ մեկին ոչինչ պարտավոր չէ եւ հավելեց. «Երեւի բոլոր թեմաներից շատ ձեզ համասեռականներն են հետաքրքրում: Հասկանում եմ, սոցքարտերի թեման տապալելու փորձ անելով՝ շոու եք բացել պատվերով: Ուստի, ես էլ կարող եմ կասկածել, որ դուք կապ ունեք համասեռականների հետ եւ պատվերն էլ նրանցից եք ստացել»: Այսքանը: Պարզ ու հայերեն: Իսկ եթե ոմանք իրենց «լեսբուհի» են պատկերացրել, խորհուրդ ենք տալիս բժշկի դիմել:
2. Հայերեն ասված խոսքի «չհասկանալու» ձեր պատճառներն էլ ենք հասկանում. մի քանի անգամ, երբ այնուամենայնիվ, ձեր խոսքի տերը չեղաք ու խախտեցիք ձեր իսկ հայտարարած բոյկոտը ՀԱՄ առաջնորդի դեմ (ու էլի համասեռականների թեմայով), պատվիրատուներից մեկը ձեզ մի լա~վ դաս տվեց… Ձեր «չհասկանալու» մյուս պատճառն այն է, որ եթե հասկանաք (ասել է թե՝ խոսքը մեջբերեք), գրելու ձեզ հետաքրքրող բան չեք ունենա: Այդ դեպքում ի~նչ եք ասելու այն պատվիրատուին: Ձեր՝ արդեն իրոք չհասկանալու մի պատճառ էլ կա. որոշ «լրագրողներ» սովոր չեն հայերեն, ճիշտ ու տեղին խոսացող քաղաքական գործչի:
3. Ինչ մնում է ձեր եւ մի շարք զլմ-ների՝ ՀԱՄ առաջնորդի դեմ պատվիրված բոյկոտին, ապ դրա արդարացումը հենց վերոնշյալ սադրանքը պիտի լիներ: Սակայն դա, կրկնում ենք, չհաջողեցիք, քանզի ժամանակ առ ժամանակ հենց ինքներդ էլ (դուք եւ մյուսները) խախտեցիք ձեր իսկ հայտարարած բոյկոտը: Ու հիմա ոչ թե Ա. Ավետիսյանը պիտի ներողություն խնդրի, այլ՝ դուք՝ բոյկոտողներդ՝ հենց ձեր՝ մամուլի էթիկան խախտելու, այն է՝ գործն անձնական հարաբերություններով պայմանավորելու համար:
4. Ա. Ավետիսյանը ձեզ համար չակերտավոր ազգայնական է, որովհետեւ ազգայնականի ձեր մարմնավորումը ազգային գաղափարախոսությունը մերժող այն գործիչներն են, ովքեր անպայման զտարյուն հայ չպիտի լինեն ու հայերի իրավունքները Հայաստանում բացառիկ պիտի չհամարեն:
5. Ինչ մնում է «հայ տղամարդ» հասկացության ձեր ընկալմանը, Աստված մի’ արասցե, որ մենք էլ հասկանանք այդ ընկալումները: Վերջում ի գիտություն ձեզ՝ մե’ր պատկերացրած Հայ տղամարդը իրապես Հայ կնոջ պաշտամունք ունի:
Հայ Արիական Միաբանության
լրատվական կենտրոն
2.10.2007թ.
Հ.Գ. – Ինչպես եւ սպասվում էր, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը չհամարձակվեց տպագրել մեր պատասխանը (գոնե հատվածաբար), քանզի սրա նմանների գործը «ցեխ շպրտելն» է (հայտնի ազգի ներկայացուցիչների գործելաոճն է), սրանք խոսքի ազատությունից հեռու են այնքան, ինչքան «խոզը տուռնիկից»: Մենք սրան սպասում էինք: Սակայն, մի անսպասելի դեպք եղավ, եւ այն էլ շա՜տ կենտրոնամետ ԱԼՄ հեռուստաընկերության եթերում: Տիգրան Կարապետյանի անփոխարինելի հաղորդավարուհին (շատ է սիրում Կարապետիչը այդ հաղորդավարուհու անունը տալ) իր հյուրին սեթեւեթելով տեղեկացրեց՝ ակնկալելով, թե ի՞նչ կասի նա (հոգեբույժ Հարություն Մինասյանը) ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի ասածների վերաբերյալ ու կրկնեց «Առավոտ»-ի սրտաճմլիկ «հայ կնոջ… մոր… տատի» կերպարի մասին լեսբուհի արտահայտվելու արամաբրահամյանական սուտը: Հյուրը երեւի թե կռահեց հարցի ենթատեքստը եւ խուսանավեց պատասխանից, սակայն, նա եւ անփոխարինելի հաղորդավարուհին ժամերով քարոզեցին համասեռականների (ե’ւ արվամոլների, ե’ւ իգամոլների) ազատությունների կարեւորությունը եւ բացատրեցին նրանց առանձնահատկությունները, թե ինչքա՜ն անմեղ են նրանք, որ նրանք ոչ թե հիվանդ են, այլ Աստված է նրանց այդպես ստեղծել, իսկ ա’յ մենք չենք հասկանում… Իսկ մենք իրապես հասկանում ենք ֆիզիկական արատի ու հոգեւոր խեղման տարբերությունը՝ ի տարբերություն հոգեբույժի, ով համասսռականությունը փորձեց ներկայացնել իբրեւ գենետիկ հիվանդություն (՞՞՞): Ըստ երեւույթին Կարապետիչը անցած ԱԺ ընտրությունների արդյունքներից ելնելով հիասթափվել է քրիստոնյա հավատացյալներից ու աղանդավորականներից, որոնց քարոզում էր նախկինում եւ հիմա՝ ՀՀ նախագահի ընտրությունից առաջ, նոր ընտրազանգված է գտել ի դեմս համասեռականների, որոնց տոկոսային հարաբերությունը հայ ազգի մեջ չգիտես թե ինչ հաշվարկներով 5% էր դարձրել օրվա հյուրը: Եթե աշխարհում աղանդավորականների թիվը ասենք թե 10% է, դա երբեք չի ենթադրում, որ Հայաստանում էլ է այդքան տոկոս, նույնը՝ համասեռականների մասով: Ինչեւէ, սա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ ինչ-որ մի տեղից հրահանգ կա արծարծել համասեռականների թեման ու ՀԱՄ առաջնորդին ներքաշել այդ ծիծաղելի խաղի մեջ: Դա էլ ենք հասկանում, թե ինչու…Հանգստացե’ք, մենք մեր անելիքն ու ասելիքը կասենք այն ժամանակ, երբ մե’նք կուզենք, զուր ջանքեր մի’ գործադրեք ու ավելորդ գումարներ մի’ ծախսեք…
04.10.2007թ.



