Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Պանրով թխվածքաբլիթ
Բաղադրությունը – Հալած պանիր – 200 գ, ռոքֆոր – 200 գ, կարագ – 200 գ, թթվասեր – 200 գ, կծու պղպեղ – 0.5 թեյի գդալ, կիտրոնի աղ – 0.5 թեյի գդալ, աղ – 1 թեյի գդալ, սոդա – 1 թեյի գդալ, քունջութ – 1 բաժակ, ձու – 3 հատ, ալյուր – այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր:
Պատրաստման եղանակը – Ձվի սպիտակուցը հարել: Ռոքֆորը քերել, խառնել հալած պանրին, ավելացնել ձվի հարած սպիտակուցը: Կարագը հարել, ավելացնել թթվասերը, մեջը լցնել կիտրոնի աղը,աղը,սոդան, լավ հարել, ավելացնել պանրե զանգվածին: Սրան էլ ավելացնել քունջութը եւ ալյուրը: Խառնել, ստանալ չկպչող խմոր եւ դնել սառնարանը՝ թողնելով 1 ժամ:
Սառնարանից հանելուց հետո տալ ցանկացած ձեւ՝ կլորավուն, աստղիկանման, երկարավուն եւն, վրան քսել ձվի դեղնուցը ու դնել ջեռոցը՝ եփելով 2000-ի տակ՝ 20 րոպե: Անու՛շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
ԱԱ-2014. Աշխարհի չեմպիոնը Գերմանիան է
ՄՕԿ-ի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը տպավորված է ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպվածությամբ եւ համոզմունք է հայտնել, որ Բրազիլիան բարձր մակարդակով կանցկացնի նաեւ 2016թ. օլիմպիական խաղերը:
Իսկ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն ավարտվեց։ Եզրափակիչ հանդիպմանը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» հանրահայտ մարզադաշտում ուժերը չափեցին Արգենտինայի եւ Գերմանիայի ազգային հավաքականները։ Հանդիպման առաջին խաղակեսը անցավ Գերմանիայի հավաքականի տարածքային առավելությամբ, չնայած Արգենտինայի հավաքականը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց գերմանացիների դարպասի մոտ։ Ընդմիջման ընթացքում մարտավարությունը փոխած Գերմանիայի հավաքականը երկրորդ խաղակեսում դարձավ ավելի վտանգավոր, բայց խաղը տեղափոխվեց լրացուցիչ խաղափուլ: Հավասար պայքար էր կրկին եւ, թվում էր, անխուսափելի են հետխաղյան 11-մետրանոցները: Սակայն գերմանացիները հանդիպման ավարտից 7 րոպե առաջ՝ 113-րդ րոպեին փոխարինման դուրս բերեցին 2 ֆուտբոլիստների, որոնցից մեկն էլ՝ Գյոտցեն, ընդունելով մյուս փոխարինման դուրս եկած Շյուրլեի փոխանցումը, գրավեց արգենտինացիների դարպասապահ Ռոմերոյի մինչ այդ անառիկ դարպասը: Այս գոլն էլ հաղթանակ բերեց գերմանացիներին:
Գերմանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Բայց այս հաղթանակը առաջինն էր այն առումով, որ Հարավամերիկյան աշխարհամասում դեռ որեւէ եվրոպական հավաքական չէր դարձել աշխարհի չեմպիոն: Գերմանիան եղավ առաջինը: Հաղթող հավաքականի ֆուտբոլիստները ռեկորդային պարգեւավճար կստանան։ Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կվաստակի 300.000 եվրո, որը վճարվել է Գերմանիայում։ Հարկ է նշել, որ Բունդեսթիմը երբեք այդքան գումար չի վաստակել՝ աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ Աշխարհի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալները՝ համապատասխանաբար նվաճեցին Արգենտինայի եւ Նիդեռլանդների հավաքականները։ 3-րդ տեղի համար պայքարում հոլանդացիների 3:0 խոշոր հաշվով հաղթեցին բրազիլացիներին, ովքեր այդպես էլ ուշքի չեկան կիսաեզրափակիչում գերմանացիներից կրած 7:1 ջախջախիչ պարտությունից հետո: Առաջնությունը անհաջող եղավ տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականի համար, եւ հանրահայտ մարզիչ Սկոլարին հրաժարական տվեց։
4 գոլի եւ 1 գոլային փոխանցման շնորհիվ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է աշխարհի 2014թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Մանուել Նոյերը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ, իսկ Պոլ Պոգբան՝ առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ «Ոսկե խաղակոշիկ»-ը, որպես աշխարհի առաջնության ռմբարկուի, բաժին է հասել կոլումբիացի Ջեյմս Ռոդրիգեսին։ Իսկ մրցաշարի «Արդար խաղ» անվանակարգում հաղթեց Կոլումբիայի հավաքականը, որը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ՝ անցկացրած 5 խաղերում ստանալով 5 դեղին քարտ:
Լավագույնը Կրոոսն է, իսկ Մեսսին նույնիսկ տասնյակում չի հայտնվել – ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2014թ. առաջնության լավագույն խաղացողների վարկանշային աղյուսակը: Այն կազմվում է՝ հաշվի առնելով շատ գործոններ, այդ թվում՝ ոչ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլեւ ճշգրիտ փոխանցումները, հաջող խլումները եւ այլն: ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ 1. Կրոոս (Գերմանիա)-9,79; 2. Ռոբբեն (Հոլանդիա)-9,74; 3. Դե Ֆրայ (Հոլանդիա)-9,7; 4. Հումմելս (Գերմանիա)-9,66; 5. Մյուլլեր (Գերմանիա)-9,63; 6. Բենզեմա (Ֆրանսիա)-9,6; 7. Օսկար (Բրազիլիա)-9,57; 8. Տիագու Սիլվա (Բրազիլիա)-9,54; 9. Ռոխո (Արգենտինա)-9,51; 10. Վլար (Հոլանդիա)-9,48:
Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են Նոյերը (Գերմանիա), դե Ֆրայը (Հոլանդիա), Հումմելսը (Գերմանիա), Տիագու Սիլվան (Բրազիլիա), Ռոխոն (Արգենտինա), Կրոոսը (Գերմանիա), Լամը (Գերմանիա), Օսկարը (Բրազիլիա), Ռոդրիգեսը (Կոլումբիա), Ռոբբենը (Հոլանդիա) եւ Մյուլլերը (Գերմանիա):
Հրաչիկ Բաբայանը գերազանցել է իր իսկ ռեկորդը
Ավարտվեց Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությունը, որին մասնակցել է 60 մարզիկ՝ առանց տարիքային սահմանափակման: Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար վերջին ստուգատեսն էր օգոստոսին Նանջինգում կայանալիք Պատանեկան օլիմպիական խաղերից եւ սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ:
Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Զավեն Իգիթյանը եւ Հրաչիկ Բաբայանը լավ արդյունքներ են ցույց տվել: Ավելին՝ Հրաչիկ Բաբայանը գրանցել է ՀՀ նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ սահմանած հայաստանյան ռեկորդը եւ կրկնելով Ուկրաինայում սահմանածը: Նա օդամղիչ հրացան 10 մ տղամարդկանց վարժությունում 600 հնարավորից խոցել է 599 միավոր, որը լուրջ հայտ է Օլիմպիադայի եւ աշխարհի առաջնության համար: Նոր ռեկորդի հեղինակ է դարձել նաեւ Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, ով վազող թիրախ խառը վազք, 10 մ, կանանց վարժությունում 400 հնարավորից խոցել է 376 միավոր:
Հայ ջրացատկորդը՝ Եվրոպայի լավագույնների տասնյակում
Հայաստանի առաջատար ջրացատկորդ Լեւ Սարգսյանը զբաղեցրել Է 7-րդ տեղը Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ջրացատկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, աշտարակացատկ մրցաձեւում։ Մրցաշարին մասնակցել է 30-ից ավելի երկրի ավելի քան 300 մարզիկ։
Բոլոր մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ
Վրաստանի Քութայիսի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը: Մասնակցել են հայ երիտասարդ բռնցքամարտիկները եւ բոլոր մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ, ընդ որում՝ մեր 11 մարզիկներից 7-ը կանգնել են պատվավոր հարթակի ամենավերին աստիճանին: Ոսկե մեդալ են նվաճել Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Արսեն Պողոսյանը (56 կգ), Գեւորգ Պետրոսյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (81 կգ), Սերյոժա Հակոբյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գնել Մուրադյանը: Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաեւ մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:
Դավիթ Ասատրյանը (52 կգ) եւ Սամվել Մելիքյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ, իսկ Էրիկ Պետրոսյանը (60 կգ) եւ Տիգրան Մելքոնյանը (69 կգ) կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մինսկում կայացած մեծահասակների միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ):
Մեր 9 մարզիկներից 6-ը դարձան հաղթողներ
Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոցներ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 32 երկրի մոտ 250 երիտասարդ բռնցքամարտիկներ: Ներկայացուցչական եւ ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարում Հայաստանի 9 մարզիկներից 6-ը կանգնեցին պատվո հարթակին:
Մեր 5 տղաներից ետ չմնաց եւ չեմպիոնի տիտղոսը նվաճեց նաեւ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Իսկ տղաները նվաճեցին նաեւ 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Սոչիից վերադարձան 5 ոսկե մեդալով
Կրտսեր տարիքի հայ բռնցքամարտիկները Սոչիում անցկացված, Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Նագուլյանի անվան 29-րդ միջազգային մրցաշարից վերադարձել են 5 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով։ Բոլոր մենամարտերը հաղթանակով են ավարտել եւ չեմպիոնի տիտղոսը նվաճել Գարեն Բարոյանը (44,5 կգ), Կարեն Սարկյանը (48 կգ), Արման Բազեյանը (52 կգ), Բենիկ Նիկողոսյանը (56 կգ) եւ Գոռ Ներսեսյանը (62 կգ)։
Հայաստանի հավաքականը՝ 8-րդ տեղում
Հունգարիայում կայացած Եվրոպայի 3X3 բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը, որն առաջին անգամ մասնակցեց այդ մրցաշարին, զբաղեցրեց 8-րդ տեղը:
Մեր ընտրանին ընտրական B խմբում գրավել է 4-րդ տեղը՝ տանելով 2 հաղթանակ եւ կրելով 3 պարտություն: Քառորդ եզրափակչում Հայաստանը 11:21 հաշվով զիջել է Իսպանիայի հավաքականին եւ հանգրվանել 8-րդ հորիզոնականում:
Կայացավ վոլեյբոլի առաջնության վիճակահանությունը
Վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է 2014թ. լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունների վիճակահանությունը: Տղամարդկանց առաջնությունում մասնակցում են 10, կանանց ստուգատեսին՝ 8 թիմեր: Լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունն անցկացվելու է Երեւանի Գրանդ-Սպորտ մարզահամալիրում:
Խաղային 1-ին օրը կմրցեն հետեւյալ զույգերը. կանայք՝ Սիսիան 1-Նժդեհ 3, ԽՄՕՄՄ 3-ԽՄՕՄՄ 1, Սիսիան 2-Նժդեհ 2, ԽՄՕՄՄ 2-Նժդեհ 1: Տղամարդիկ՝ Սեւան-Մալաթիա, Գյումրի-Գավառ, Դինամո-ՖԻՄԱ 2, ՖԻՄԱ 1-Ստեփանակերտ:
Հայտնի դարձան «Թալ Գրիգ»-ի մրցակիցները
Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2014/15թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Թալ Գրիգ»-ը ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցելու է «Ստոլիցա» (Բելառուս), «Էնքամփ» (Անդորրա) եւ «Շվազ» (Ավստրիա) թիմերի հետ:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



