Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սպանախով ու սիսեռով թարմություն
Բաղադրությունը – Մանր սպանախի տերեւներ – 1 կապ, նախապես թրջած, եփած սիսեռ – 100 գ, զեյթունի բուսայուղ – 50 գ, կարմիր գլուխ սոխ – 100 գ, մաղադանոս – 1 կապ, գինու կարմիր քացախ – 4 ճաշի գդալ, սեւ, թարմ պղպեղ՝ փշրած, նաեւ՝ աղ:
Պատրաստման եղանակը – Սպանախի տերեւները նախապես լվանալ, ցողունից առանձնացնել, լցնել ափսեի մեջ: Վրան լցնել սիսեռը: Սրա վրա էլ՝ կիսալուսնաձեւ ու շատ բարակ կտրտած սոխը: Ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, վրան լցնել աղը, պղպեղը, գինու քացախը եւ ավելացնել բուսայուղը:
Եթե նրբաճաշակ եք ու գիտեք զգալ համի գաղտնիքները, ապա սա իսկապես Ձեզ համար է: Անու՜շ լինի:
* * *
Արձակուրդ.- ճիշտ հանգստանալու մշակույթ
Մայիս ամսից սկսած բոլորն սկսում ենք ապրել արձակուրդների ապրումով: Բայց պարզվում է ամենամյա հարցերին` ո՞ւր մեկնել հանգստանալ եւ ի՞նչ գույնի լողազգեստ գնել գումարվում է եւս մեկը, որն իրականում ամենակարեւորն է` իսկ որքա՞ն ժամանակ է պետք մարդուն, որպեսզի օրգանիզմը լիակատար հանգստանա: Իհարկե, այստեղ է, որ շատերը կմատնանշեն արձակուրդային հաշված օրերի հանգամանքը, բայց մասնագետները պնդում են, որ լիարժեք հանգստանալու համար մարդուն անհրաժեշտ է նվազագույնը երկու անընդմեջ շաբաթ, հատկապես այն պարագայում, երբ արձակուրդը կապված է այլ երկիր կամ կլիմայական այլ գոտի տեղափոխվելու հետ:
«MedPulse» կայքի հաղորդմամբ` արձակուրդ մեկնողներին խիստ ցուցված է փոխել առօրյա միջավայրը` մեկնել ծով, ամառանոց կամ անտառ, որպեսզի ուղեղն էլ հանգստանա եւ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին: Շատ կարեւոր է, որպեսզի մարդ լիարժեք քնի գիշերները (իսկ արձակուրդում սովորաբար լինում է հակառակը) եւ գոնե որոշ ժամանակով մոռանալ, որ տեխնիկան մեզ հեռուստատեսություն, ռադիո ու առավել եւս համացանց է նվիրել:
Ինչ վերաբերում է հակացուցումներին, ապա ամենակարեւորն այն է, որ մարդ ճամպրուկը մեկ օրում չհավաքի ու չմեկնի էկզոտիկ մի երկիր: Իհարկե, ուղեղը միանշանակ կցրվի առօրյա հոգսերից ու աշխատանքային անցուդարձից, բայց օրգանիզմը, ընդհանուր առմամբ, փոխանակ հանգստանա ու ուժերը վերականգնի զբաղված է լինելու ակլիմատիզացիայով եւ, որ ավելի վտանգավոր է` անծանոթ միկրոօրգանիզմների հետ պայքարով: Մի խոսքով` աշխատանքի արևայրուքով կվերադառնաք, բայց չափազանց հոգնած:
Հակացուցված է նաեւ ալկոհոլային խմիչքների չարաշահումը թե առավոտյան, թե գիշերային ժամերին, եթե արեւայրուք եք ընդունում:
Չի կարելի նաև ողջ արձակուրդն անցկացնել տաքուկ անկյունում թեկուզ եւ սիրած գիրքը ընթերցելիս, քանի որ այս դեպքում տուժում են մկանները` ծուլանալով. վերադարձին պետք է զբաղվեք նաեւրանց վերականգմամբ, ինչը հավելյալ ուժեր է պահանջում:
Մի խոսքով, հանգստանալը լավ բան է, բայց դա էլ իր մշակույթն ունի, որին տիրապետելով հետարձակուրդային ուղեբեռում կունենաք ոչ միայն գունեղ լուսանկարներ, այլեւ իսկապես հանգստացած օրգանիզմ:
Մարդիկ ձանձրանում են Հայաստանի հանգստյան տներում
Հայաստանում ժամանցային տուրիզմը զարգացնելու խնդիր կա, քանի որ մարդիկ ձանձրանում են մեր հանգստյան տներում 1-2 օր մնալուց հետո,- նշել է «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը: Նշում է, որ մյուս երկրներում խոշոր տուրօպերատորները միասնական են համագործակցում, իսկ մեր երկրում դա չկա. «Մենք պետք է պայմանավորվենք, որ տուրօպերատորների գները նույնը լինեն: Այսօր վիճակը այնպիսին է, որ մենք դուրս ենք եկել մրցակցության իրար դեմ, բայց մենք պետք է մտածենք տուրիզմի զարգացման մասին»:
Մասնագետի տեղեկացմամբ՝ Հայաստան այցելած տուրիստները հիմնականում նախընտրում են այցելել Տաթեւի վանք, Նորավանք, Զորաց քարեր եւ Արցախ: Մասնագետի փոխանցմամբ՝ մեր համաքաղաքացիներին ամենից շատ հետաքրքրում են մատչելի տարբերակները, իսկ հանգստի վայրը նրանց համար այդքան էլ էական չէ՝ կլինի Անթալիա, Դուբայ, թե Եվրոպա:
Որտեղ են նախընտրում հանգստանալ հայերը
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը զարմանում է, թե ինչու այսօր դրսում հանգստանալն ավելի էժան է (բայց դա պատճառ չէ, որ վազեն հատկապես անթալիաներ ու հարստացնեն Թուրքիայի բյուջեն, մեր դեմ ուղղված ռազմական ծախսերը…- «Լուսանցք»), քան Հայաստանում. «Ծով գնաս՝ ավելի էժան է նստում, քան, օրինակ, Ծաղկաձորում կամ Սեւանում հանգստանաս»:
Միության նախագահ խոսքով՝ մեր երկրում գյուղական տուրիզմը զարգացած չէ, եւ մենք պետք զբոսաշրջության այդ ճյուղը զարգացնենք:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



