Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Բրնձով լցոնված դդմիկներ
Բաղադրությունը – Դդմիկ – 1 կգ, բրինձ – 1 բաժակ, սոխ – 0.5 կգ, զեյթունի բուսայուղ – 100 գ, լոլիկ – 0.5, կանաչ սոխ – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, տոմատի հյութ, սպիտակ պղպեղ եւ աղ:
Պատրաստման եղանակը – Բրինձը մաքրել, եռացրած ջուրը լցնել վրան, թողնել 15 րոպե (օսլայից հեռացնելու համար), ջրքամել, նորից լվանալ, նորից քամել:
Թավայում բուսայուղով սոխառած անել, ավելացնել բրինձը, 0.5 բաժակ ջուր եւ եփել: Ընթացքում ավելացնել կտրտած լոլիկը, մաղադանոսն ու սոխը: Համեմել սպիտակ պղպեղով եւ աղով ու եփել՝ մինչեւ բրնձի փափկելը: Հետո դդմիկները բաժանել 2 մասի եւ փորել: Բրնձե միջուկը լցնել մեջը, դդմիկները կաթսայի մեջ շարել, վրան լցնել տոմատի հյութ եւ 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, դնել մարմանդ կրակին
Մատուցել սառը: Անու՛շ լինի:
* * *
Մալթա կմեկնի Էլիզաբեթ Դանիելյանը
«Մանկական Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) իր «People of the sun» երգով: Հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանյան ընտրական փուլ էին անցել 10 մասնակից՝ Նարեկ Վարդանյան՝ «Աշուն», Մերի Քոչարյան՝ «Չի կարելի», Էլինա եւ Արման՝ «Galaxy», Կարեն Օհանյան եւ Միկա՝ «Shine out», Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)՝ «People of the sun», Միկա՝ «Մանկության խորհուրդ», Mery M՝ «#Peace», Յունա՝ «Walk around», Srbuhi feat. DDJ՝ «Զուռնա», Սյուզի Հարությունյան՝ «I dream»:
Մրցույթն այս տարի կլինի նոյեմբերի 15-ին՝ Մալթայում: Մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները եւ Ուկրաինան:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007թ., երբ «Արեւիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում 2-րդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008թ. Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009թ. մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ տեղը: 2010թ. ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011թ. մրցույթն անցկացվեց Հայաստանում, եւ մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012թ. Հայաստանը ներկայացրել է «Compass band՚ խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 2013թ.՝ Մոնիկա Ավանեսյանը՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:
* * *
Եթե վատ եք քնում, վերանայեք ընթրիքը
Ճապոնացի գիտնականների համոզմամբ, եթե ընթրիքին ուտեք մեծ չափաբաժնով բրինձ, ապա լավ քունն ապահոված է: Իսկ ահա մակարոնը ընդհակառակը, խանգարում է: Ընդ որում, հացը, պիցան ու բլիթները ոչ մի կերպ չեն անդրադառնում քնի վրա:
Քնի վրա բրինձի ազդեցությունը պարզելու համար հետազոտվել է 1164 տղամարդ եւ 684 կին: Հաշվի են առնվել քնի որակը, այն, թե լույսն անջատելուց ինչքան ժամանակ հետո է մարդը կարողացել քնել, ինչքան երկար է քնել, ինչքան հաճախ է արթնացել, ինչպես է զգացել իրեն օրվա ընթացքում:
Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր առավել շատ են բրինձ օգտագործում, լավ են քնել: Մասնավորապես, նրանք երկար են քնում: Բայց ահա մակարոնը վատ է անդրադարձել քնի վրա, մարդիկ հաճախ են արթնացել, օրվա ընթացքում վատ են զգացել:
Օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները
Հրապարակվել է տարբեր օրգանների համար ամենաօգտակար մթերքների ցանկը: Ամենաօգտակար մթերքները՝ ուղեղի համար՝ սաղմոն, թյունոս ձուկ, սարդինա, հնդկական ընկույզ: Ամենաօգտակար մթերքը՝ մկանների համար՝ բանան, կարմիր միս, ձու, տոֆու: Ամենաօգտակար մթերքը՝ թոքերի համար՝ բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, չինական կաղմամբ: Ամենաօգտակար մթերքը՝ մաշկի համար՝ հապալաս, կանաչ թեյ: Ամենաօգտակար մթերքը՝ վարսերի համար՝ կանաչ մթերքներ. լոբի: Ամենաօգտակար մթերքը՝ աչքերի համար՝ եգիպտացորեն, դեղնուց, գազար: Ամենաօգտակար մթերքը՝ սրտի համար՝ լոլիկ, խորոված կարտոֆիլ, սալորի հյութ: Ամենաօգտակար մթերքը՝ աղիների համար՝ սալորաչիր, յոգուրտ, կեֆիր: Ամենաօգտակար մթերքը՝ ոսկրերի համար՝ նարինջ, կաթ եւ այլ կաթնային մթերքներ, նեխուր:
Մոլորակի 9 բնակչից 1-ը տառապում է թերսնումից
Վերջին 10 տարիներին աշխարհում ավելի քան 100 մլն-ով կրճատվել է սովյալների թիվը, սակայն երկրի յուրաքանչյուր 9 բնակչից 1-ը, այսինքն, 805 մլն. մարդ, տառապում է թերսնումից: Այս մասին նշված է ՄԱԿ հրապարակած պարենային անվտանգության մասին ամենամյա զեկույցում:
Նշվում է, որ 1990-1992թթ. հետո սովյալների թիվը կրճատվել է 200 մլն-ով:
Զեկույցում ընդգծված է, որ ներկայիս դրությամբ 63 զարգացող երկրներ կարողացել են կրկնակի կրճատել սովյալների թիվը, եւս 6 երկիր էլ այդ նպատակակետին պետք է հասնի 2015թ.:
Գոհար Վանեսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



