Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը Քարահունջում – Հայ արիներն ու արիադավան ազգայնականները նշեցին Տիրատոնը

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը նշեցին հոկտեմբերի 16-ի արեւածագին: Այս անգամ էլ Տիրատոնը տեղի ունեցավ  Քարահունջի հնագույն աստղադիտարանի մոտ:

Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում փառաբանեցին Իմաստության Աստծուն, որ իր զորությամբ վերստին ապավեն լինի հայերին եւ ազգային բոլոր նախաձեռնություններին:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ձոներ են հղել նաեւ մայրաքաղաք Երեւանին՝ Էրեբունի-Երեւան տոնի եւ հայոց մայրաքաղաքի 2796-ամյակի առթիվ, միաժամանակ նշելով, որ փաստեր կան նաեւ, որոնք հավաստում են, թե Հայոց Քաղաքամայրը շուրջ 6000 տարեկան է:

Տիրատոնն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով, գինեձոներով եւ փառաբանումներով, իսկ ծիսակարգի ավարտից հետո եղել է տոնախմբություն, ազգային ուտեստների համտեսում:

Հայ արիական քրմերը դիմել ու փառաբանել են Տիր Աստծուն՝ հայի առաքինություններն ու առաքելությունը ներկայիս հայության համար վերաիմաստավորելու, աստվածային իմաստնությամբ օծելու եւ հայկական  ու հայրենատիրական նպատակներին աջակցելու համար:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

16.10.2014թ. – Երեւան-Քարահունջ

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.