Հոկտեմբերի 16-ին նշվեց Հայ մամուլի օրը: Ամսաթիվը պատահական չէ ընտրված: 1794թ. հենց այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարար»-ը: Պարբերականը հրատարակեց Հարություն Շմավոնյանը: Տարաբնույթ լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաեւ գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ եւ պատմական աշխատություններ: Որոշումը, ըստ որի հոկտեմբերի 16-ը համարվում է Հայ մամուլի օր, ՀՀ կառավարությունն ընդունել է «Ազդարար»-ի առաջին թողարկումից գրեթե 2 դար անց:
– Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները միանում են Հայ մամուլի օրվա բոլոր շնորհավորանքներին, բայց առանձնահատուկ ողջունում են «Լուսանցք»-ին՝ հայ արիական ու ազգայնական գաղափարները, հայոց հավատի, տիեզերածնության ու աստվածային համակարգի թեմաները, հայի ծագմանը, ինքնությանն ու առաքելությանը, հայրենիքին եւ ապագային առնչվող բազմաբնույթ հրապարակումները առաջին իսկ համարից ցայսօր արծարծելու համար:
Շնորհավորում ենք Հայ մամուլի օրվա առթիվ եւ մեր գործընկերներին, մեր թերթին մաղթում վաստակաշատ եւ անաչառ աշխատանք՝ հանուն մեր պետության հզորացման, մեր ազգի ու հայրենիքի միասնության ու վերամիավորման:
«Լուսանցք»-ը հայկական մամուլի նորեկներից է, հրատարակվում է 2007թ. մարտից, հասցրել է մշտական ընթերցողների շրջանակ ձեւավորել, որոնցից շատերը թերթին հետեւում են առաջին իսկ համարից: «Լուսանցք» շաբաթաթերթը ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառներում: Հայությանն ու միջազգային հանրությանն է ներկայացնում հայ ազգայնականության քաղաքական-գաղափարախոսական եւ արիադավան-հեթանոս հատվածի հավատամքային պատկերացումները, հայոց պատմությանն ու նպատակներին վերաբերող տարաբնույթ թեմաներ: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ նույն ոգով ու նույն գաղափարներին համահունչ:
* * *
Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները միանում են Հայ մամուլի օրվա բոլոր շնորհավորանքներին, բայց առանձնահատուկ ողջունում են «Լուսանցք»-ին՝ հայ արիական ու ազգայնական գաղափարները, հայոց հավատի, տիեզերածնության ու աստվածային համակարգի թեմաները, հայի ծագմանը, ինքնությանն ու առաքելությանը, հայրենիքին եւ ապագային առնչվող բազմաբնույթ հրապարակումները առաջին իսկ համարից ցայսօր արծարծելու համար:



