Հուդա-քրիստոնեական գրաքննությունը երկար չհանդուրժեց քրիստոնեական եկեղեցիների «ազգայնացման» նոր փորձերը եւ 2000թ. սկզբներին հպատակության մի նոր փաստաթուղթ առաջ քաշեց:
Այստեղ բոլորը հավաստեցին, որ էլի խոնարհ են «ընտրյալ ազգի» առաջ, էլի քննադատում են ազգայինն ու ազգայնականը եւ ամեն բան կանեն հանուն քրիստոնեական եղբայրության եւ «Բիբլիա»-ի տողերի համաձայն...
Փաստաթղթի համաձայն, հանձնարարվում է եվրոպական Եկեղեցիներում կյանքի կոչել էկումենիկ աղոթքի մի օր՝ «արարչագործության պահպանման համար»:
10. Հրեականության հետ միասնությունը խորացնել
Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգևներն ու կոչումը անդառնալի ենե (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5):
Մենք պախարակում ենք, նաեւ դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն:
Խիստ անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե՛ քարոզչության, թե’ դասավանդության, թե՛ վարդապետության եւ թե՛ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը եւ քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել:
Պարտավորվում ենք,
– Մերժել Եկեղեցու եւ հասարակության մեջ հակասեմական եւ հակահրեական բոլոր ձեւերը,
– Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ եւ աշխուժացնել դրանք:
Պարտավորվում ենք,
– Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլեւ Եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների
դիմաց ըստ կարելվույն միասնաբար ներկայացնել,
– Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել,
– Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել:
Պարտավորվում ենք,
– Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր եւ ազգային փոքրամասնություններ, ինչպես նաեւ հարցերի խաղաղ լուծման ձեւը պաշտպանել,
– Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե՛ Եկեղեցու եւ թե՛ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը:
Սա տպագրվել էր նաեւ «Էջմիածին» պարբերականում:
Այսպիսով «հայ» (իրականում՝ Հայաստանյայց՝ Հայաստան այցելած) եկեղեցին հրեական սին ընտրյալության գաղափարը ոչ միայն ցեղամոլական կամ ազգայնամոլական չի դիտում, այլեւ՝ ընդունում է նրանց կեղծ բացառիկությունը:
Եվ ստացվում է՝ «էկումենիզմով» ու «հովվականությամբ» տառապող Հայաստանյայց առաքելական եկեղեցին մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ ուս-ուսի տված պայքարելու է Արարչական Ծագմամբ Հայ Ազգի եւ Արարչածնության Օրրան Հայկական Լեռնաշխարհի պաշտպանների դեմ՝ նրանց համարելով ազգայնամոլներ ու հակահրեաներ կամ հակասեմիտներ…
Ի սկզբանե քրիստոնեությունը մահ եւ ավեր է սփռել Հայքում եւ Հայոց հոգիներում դեռ 301թ.-ից, եւ այժմ վերջնական կործանման է տանում հայությանն ու այս կրոնի հետեւորդ մարդկությանը:
Առաքելական եկեղեցի կոչվածը այլեւս խաբկանք է, օտարադավան աղանդավորական հիմնարկից չի տարբերվում, քանի որ նույն եհովապաշտությունն է դավանում: Եվ դարձը՝ դեպի արիականություն-հայկականություն, միակ ելքն է՝ հոգեւոր ու մարմնական փրկության…
Մենք մեր հազարամյակների հավատին ենք, որ եղել ենք, կանք ու միշտ կլինենք… Բռնությամբ փոխեցին ազգային հավատը՝ ապազգային կրոնի հետ, Աստվածներին՝ Մարդու-Քրիստոսի (եւ նրա Հայր Եհովայի) հետ, որին աստվածացրեցին… Դարձի գալը ոչ թե հնահավատների, այլ նորկրոնավորների առաքելությունն է… 1700-ը հաստատ ավելի քիչ թիվ է՝ քան 5700-ը, 8700-ը կամ 12700-ը, եւ դեռ շարունակվում է մեծանալ Հայոց Տարիքը, ըստ այդմ՝ նաեւ Հավատը…
Վահագն Նանյան
(օգտվել եմ ՀԱՄ պաշտոնաթերթ «Հայ-Արիներ»-ից)
«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



