«Լուսանցք»-ը վաղուց է ահազանգում, որ պաշտոնական Բաքուն անգամ երկրի բնական պաշարների հաշվին չկարողանալով հզորացնել տնտեսությունն ու բանակը, տուրք է տվել ահաբեկչական կազմակերպություններ ձեւավորելուն:
Նման մի ներքին քաղաքականություն էլ վարվում է այսօր Ադրբեջանում, ձերբակալված են բազմաթիվ լրագրողներ, իրավապաշպաններ ու այլախոհներ: Այսինքն՝ ներքին ահաբեկչությունը պարարտ հող է ստեղծում արտաքին ահաբեկչական գործողությունների համար:
Հայտնի է, որ ադրբեջանական հարյուրավոր իսլամականներ են կռվում Սիրիայի դեմ՝ այդ արաբական երկիրը մասնատելու եւ բռնազավթելու համար: Սա հիմնական նպատակն է, սակայն դա չբարձրաձայնելով, խոսում են իսլամական եղբայրության մասին, ցայսօր աջակցելով ԻԼԻՊ-ի ծայրահեղ իսլամականներին Սիրիայի եւ Իրաքի դեմ պայքարում (պատրաստ են նաեւ Լիբանանի ու Իրանի դեմ հանդես գալ, վստահաբար՝ նաեւ Հայաստանի): Հետ չի մնում նաեւ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան, որի հազարավոր քաղաքացիներ նույնպես իսլամական դրոշի ներքո պայքարում են հարեւան երկրների դեմ: Իսկ Ստամբուլը վերածվել է ահաբեկիչների հավաքատեղիի, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից, արդեն երկար ժամանակ է, ահաբեկիչներ են գալիս՝ պատրաստվում ու մեկնում Սիրիա ու Իրաք (գուցեեւ՝ այլ երկրներ):
Անկարան ու Բաքուն սկզբում հերքում էին այս տեղեկությունը, սակայն երբ հարյուրներով զոհեր տվեցին թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները, որոնց նկարները պտտվում էին համացանցում, ստիպված էին լռել այլեւս:
Հայաստանի, նաեւ աշխարհի հայությունը պետք է լրջորեն անհանգստանա նման իրավիճակից, քանի որ թուրք-ադրբեջանական դաշինքը (նաեւ համաթուրքական՝ «1 ազգ՝ 6 պետություն»՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) հայտարարել է ինչպես նորօսմանական (Օսմանյան կայսրության վերաստեղծում) ու նորթուրանական («Մեծ Թուրան»-ի ստեղծում՝ Բալկաններից Կովկասով ու Միջին Ասիայով մինչեւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելք ու Չինաստանի Ույղուրստան), այլեւ նորադրբեջանական («Մեծ Ադրբեջան»-ի՝ Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին ստեղծում) ծրագրերի մասին:
Ադրբեջանի երազանքների առումով արդեն համաթուրքական դաշինքը իր համաժողովներից մեկում որոշում է կայացրել, որ ոչ միայն Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին, այլեւ՝ Զանգեզուրը՝ Սյունիքը, որը ներկայիս Հայաստանի Հանրապետության կազմում է: Իսկ դա այդպես է, որովհետեւ մեծն Նժդեհը 1918թ.-ին կարողացավ իր ցեղակրոն ուսմունքի հոգե-ոգեղեն զորությամբ եւ հայ զինվորի գերագույն ճիգերի գնով Սյունաց աշխարհի այդ հատվածը պահպանել Հայաստանի 1-ին Հանրապետության կազմում: Այդպես էլ փոխանցվեց Խորհրդային Հայաստանին, քանզի որ Լեռնահայաստանը կռվելով թուրքական, ադրբեջանական ու բոլշեւիկյան բանակների դեմ՝ պաշտպանեց այդ քայլն անելու իրավունքը…
Իմիջիայլոց, վերոնշյալ համաթուրքական համաժողովը (Արցախը եւ Զանգեզուրը ադրբեջանական համարող) կայացել է մեկ այլ՝ դեռեւս բռնազավթված հայկական տարածքում՝ Նախիջեւանում:
(Ադրբեջանի օգտին քվեարկել են ՀԱՊԿ-ի մեր «մարտական ընկեր»-երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղզստանը, իհարկե նաեւ՝ ԱՊՀ-ից ու ՎՈւԱՄ-ից հրաժարված Ուզբեկստանը եւս):
Նախիջեւանը վերջերս դարձել էր հավաքատեղի նաեւ եղբայրական հետեւյալ եռյակի՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների համար, որտեղ որոշվել է միասնական ճակատով պաշտպանվել, եթե երկրներից որեւէ մեկի վրա հարձակում լինի…
Իհարկե ադրբեջանական ու վրացական բանակներն այն ուժը չեն, որոնցից պետք է վախենալ (մշտառկա զգուշությունը բավարար է), բայց թուրքական բանակը քանակով ու զինվածությամբ վտանգավոր է: Չնայած այստեղ էլ մի հետաքրքիր տրամաբանություն կա, վերլուծաբանները գրում են, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը հայկականն է, քանի որ մարտական փորձով գերազանցում է նաեւ թուրքականին: Թուրքիայի բանակը վերջին մի քանի տասնյակ տարիներին անգամ չի կարողացել քրդական զինյալներին հաղթել, բացի այդ՝ լուրջ պատերազմելու փորձ չունի էլի տասնյակ տարիներ շարունակ:
Միջազգային վերլուծաբանները նաեւ նշել են, որ զորավարժությունները ՆԱՏՕ-ի կազմում երբեք այն փորձառությունը չեն կարող տալ, ինչը իրապես ունի հայկական զինուժը Արցախի պատերազմից հետո: Հայկական բանակը նաեւ հաղթանակած բանակ է ու ցայսօր մարտունակ, ինչը երբեմն ցուցադրվում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ:
Այս ամենը փաստարկված իրողություն է, սակայն միշտ պետք է հիշել, որ խաղաղության համար պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Նաեւ պիտի միշտ ապավինենք մեր բազկին, հետո նաեւ՝ շահագրգիռ կողմերի:
Եվ այս ամենը գիտեն Բաքվում, ինչը ստիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հաճախակի հանդես գալ ռազմագոչ հայտարարությամբ ու «հզոր եւ այլեւս անպարտելի ադրբեջանական բանակի» գովքով:
Բայց իրականում պաշտոնական Բաքուն մտադրված է ահաբեկչությամբ հասնել հայկական ոգու թուլացմանը, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, կազդի նաեւ հայկական բանակի մարտական ոգու վրա՝ մոռանալով, որ այս դեպքում՝ հայկական վրիժառու բազուկը ավելի ծանր հարվածներ կհասցնի: Վկա՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ-ASALA), Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար նահատակված վրիժառու մարտիկները եւ ստեղծված տարբեր վրիժառուական կառույցները, որոնցից ցայսօր սարսափում է Ադրբեջանի մեծ եղբայրը՝ Թուրքիան…
Ինչեւէ, Բաքուն անցել է ահաբեկչությունը զարգացնելու գործընթացին եւ Ադրբեջանում արմատականներին ֆինանսավորող «Ջիհադի հիմնադրամ» է գործում:
Վերջին օրերին ադրբեջանական ու միջազգային մամուլում նորից լուրեր են շրջանառվում, թե Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական օգնություն է ցուցաբերվում: Հիշեցնենք, որ ահաբեկիչներին աջակցող ադրբեջանցիները տարածել էին, թե Սիրիայի մասնատումից հետո իրենք «նոր Ադրբեջան են հիմնելու Մերձավոր Արեւելքում»… Սա որքան ծիծաղելի է, այնքան էլ վտանգավոր, քանի որ եթե ոչ «նոր Ադրբեջան», ապա «նոր Թուրքիա» քանիցս փորձեց ստեղծել Անկարան: Եվ «նոր Թուրքիա» ասելով՝ պիտի հասկանալ թուրքական ներկայիս տարածքների ընդարձակում դեպի Մերձավոր Արեւելքի կենտրոնական (հատկապես նավթի ու գազի պաշարներով հարուստ) մասը:
Ադրբեջանական Publika.az կայքն էլ իր հերթին հայտնում է, որ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում իսլամի արմատական թեւի՝ խարիջի ներկայացուցիչներն «Իսլամական Պետությանը» օգնելու նպատակով «Ջիհադի հիմնադրամ»-ին ամեն ամիս գումար են փոխանցում: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Բաքվի ոոստիկանությունը հետեւում է մի քանի մեծ օբյեկտների, որոնք կասկածվում են ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում: Կայքն իր աղբյուրներից ստացած այս տեղեկատվության իսկությունն ամրապնդում է նաեւ այն բանով, թե «Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական հանձնաժողովի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն ավելի վաղ հայտարարել էր, որ «եթե հայտնաբերեն ադրբեջանցի երիտասարդներին Սիրիա մեկնելու եւ ԻՊ-ին կամ տարբեր ահաբեկչական կառույցներին միանալու համար հավաքվող ֆինանսական աղբյուրներ, իրենք անմիջապես կչեզոքացնեն»: Հասկանալի է, որ Գուրբանլըն նման բան չէր ասի, եթե տեղյակ չլիներ արդեն գոյություն ունեցող ֆինանսական աղբյուրներից: Նա նշել է նաեւ, որ ինքը եղել է նման օբյեկտներում, եւ իրենք տեղեկություններ ունեն՝ արմատականներն իրենց միջոցներով կենտրոններ են ստեղծում ու նոր անդամներ ներգրավում: Արմատական խավարիջիների կողմից գումարներ հավաքագրվելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ կրոնաբան, փորձագետ Այդըն Ալիզադեն, ով նշել է, որ արմատականների հավաքված ընդհանուր տարեկան գումարը կազմում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Նրա խոսքերով՝ դա հավաքագրվում է եւ՛ արտասահմանից արվող փոխանցումների ու բիզնես կառույցների նվիրատվությունների, եւ՛ արմատական խմբավորումների անդամների միջոցների հաշվին:
Publika.az-ը նշել է, որ այդ 5 մլն դոլարի մասին գրել է նաեւ ուկրաինական Umma.us կայքը՝ մեջբերելով նույն ուրբանլըի խոսքերն այն մասին, թե արմատական խմբավորումները նյութական միջոցներ են ստանում հիմնականում մեծ առեւտրային կենտրոններից, սուպերմարկետներից ու այլ օբյեկտներից:
Բաքվում եւ այլ բնակավայրերում սկսել են զգուշանալ այն ահաբեկչական խմբավորումներից, որոնք չեն ենթարկվում իշխանություններին, զլմ-ները նշել են, որ Սումգայիթում ոստիկանությունն առանց բացատրության տանջանքների է ենթարկել որոշ հավատացյալների: Իհարկե, այստեղ թացն ու չորը խառնվում են եւ իզուր չէ, որ միջազգային կազմակերպություններն արձանագրել են, որ Ադրբեջանը արդեն կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է («Կրոնական ազատություն 2014»):
Վերջերս անհայտ անձինք այրել են Բաքվի Գարաչուխուր ավանի մզկիթը՝ հասցնելով 6-7 հազար մանաթի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Հագըն.ազ» տեղեկատվական պորտալը« որի հետ խոսել է մզկիթի հոգեւոր համայնքի առաջնորդ՝ ախունդ Միրմահմուդ Ֆաթաեւը: Նրա խոսքերով՝ 2 հոգի հարձակվել են պահակի վրա եւ ծեծել նրան, ապա ներխուժել են մզկիթ ու այրել այն ներսից: «Այրվել են բոլոր գորգերը« կոտրված են պատուհանների բոլոր ապակիները: Իսկ թե ով է արել այդ ամենը« ես չգիտեմ: Հանցագործները հրդեհելուց հետո հեռացել են, պահակն էլ տեղացիների հետ սկսել է մարել հրդեհը»,- հաղորդել է ախունդը: Ոստիկանությունը հետաքննում է հրդեհի փաստը: Դեռեւս 2013-ի դեկտեմբերին Սումգայիթում ծայրահեղական ուղղությունների՝ սալաֆիականների ու խավարիջների միջեւ փոխհրաձգությունից հետո ոստիկանությունը շրջափակել էր մի քանի մզկիթ, այդ թվում՝ Գարաչուխուրը« իսկ արդեն 2014-ի հունիսին աղմուկ էր բարձրացել, թե Բաքվի քաղաքապետի որդին պարբերաբար այցելում է Գարաչուխուրի մզկիթ« որը «սալաֆիականների հավաքատեղի է»:
Հավելենք նաեւ, որ վերջին շրջանում Ադրբեջանում սրվել են հետապնդումներն ու ճնշումները կրոնական ակտիվիստների ու այն համայնքների նկատմամբ, որոնց կասկածում են վահաբականների հետ առնչություններ ունենալու հարցում: Վահաբականությունը (վահաբիզմ) իսլամի մի ճյուղն է, որը սկիզբ է առել Սաուդյան Արաբիայում եւ ծայրահեղ ուղղվածությամբ է գործում: Նշենք, որ արաբ վահաբականները ժամանակին մեծ պայքար ծավալեցին Չեչնիայում եւ անգամ հայտարարել էին «Ծովից ծով Կովկասի» գաղափարը կյանքի կոչելու մասին: Այդ տարիներին արյունալի պատերազմ էր ընթանում Ռուսաստանի իշխանությունների եւ Չեչնիայի վահաբականների միջեւ: «Ծոցից ծով Կովկաս»-ը պիտի լիներ անկախ իսլամական պետություն, որում պպետք է ներգրավվեին (Կասպից ծովից սկսած) Դաղստանը, Չեչնիան, Ինգուշիան, Հյուսիսային Օսիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաեւո-Չերքեզիան եւ Աբխազիան (մինչեւ Սեւ ծով): Անգամ Ադըղեյն ու Կալմիկիան էին հետո միացվելու՝ ըստ ծրագրի: Ռուսաստանի Դաշնության կովկասյան բոլոր հանրապետությունները եւ Աբխազիան (որը դեռ Վրաստանի կազմում էր) իսլամական են, բացառությամբ Հյուսիսային Օսիայի, որը քրիստոնեական է (օս-ալանները նաեւ արիական ծագում ունեն) եւ Կալմիկիայի, որն էլ բուդդայական հավատի հետեւորդների երկրամաս է:
Դառնալով ադրբեջանական իրադարձություններին, նշենք, որ տեսակետներ են հնչել անգամ այն մասին, թե Իլհամ Ալիեւի կառավարությունը կարող է թիրախ դառնալ սալաֆիականների համար, որոնք հարել են Սիրիայում իսլամիստական խմբավորումներին ու վերադարձել Ադրբեջան՝ արդեն ունենալով մարտական փորձ: Սակայն, ցայսօր Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտում ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն, ինչը հավաստում է, որ ծայրահեղ իսլամականների շրջանում համակիրներ ունի նաեւ իշխանությունը:
Իսկ ԻԼԻՊ-ի հրամանատարությունը զանգվածային պատերազմական հանցագործություններ է իրականացնում, որոնց, փաստորեն մասնակցում են եւ՛ թուրք, եւ՛ ադրբեջանցի իսլամականները:
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնաժողովի հետաքննիչները նոր զեկույց են հրապարակել, որում նշել են, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» հրամանատարները պատասխանատվություն են կրում Սիրիայի հյուսիսում «զանգվածային պատերազմական հանցանքներ իրականացնելու համար»: ՄԱԿ փորձագետների նոր զեկույցը հիմնված է ավելի քան 300 տղամարդու, կնոջ եւ երեխայի հետ անցկացրած հարցազրույցների վրա, ովքեր փախուստի են դիմել Սիրիայի հյուսիսից կամ դեռ ապրում են ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ինչպես նաև զինյալների կողմից տարածած տեսանյութերի ու նկարների վրա: Զեկույցում նշվում է, որ իսլամիստներն իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում սարսափ են տարածում՝ քաղաքացիների գլխատելով, քարերով պատժելով կամ նրանց վրա կրակելով: «Առեւանգված մարտիկների եւ քաղաքացիների զանգվածային սպանություններին հետեւում էին ռազմական բռնությունները: ԻԼԻՊ-ի անդամները միջազգային իրավունքի արտասովոր խախտումներ ու զանգվածային սպանություններ են իրականացրել, որը պատերազմական հանցագործություն է: ԻԼԻՊ-ի հրամանատարությունը գործել է կամայականորեն՝ իրականացնելով այդ հանցագործությունները»,- ասվում է զեկույցում:
Ահա այսպիսի նոր արնախում «դասընթացների» են մասնակցել ադրբեջանական եւ թուրքական իսլամականները, ինչը նրանց արյան մեջ է գենետիկորեն, եւ կարեւոր է, որ հայկական համապատասխան կառույցները կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը, առիթի դեպքում չխոչընդոտելով ինչպես համահայկական բանակի, այնպես էլ հայ վրիժառուական նոր շարժման առաջընթացին:
Ոչինչ չի կարելի բացառել:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



