Հիմա Մոսկվան պիտի հավաստի, որ մեզ համար չի կարող դիտարկվել որպես Անկարա – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Եկավ այն պահը, երբ հայ-ռուսական հարաբերությունները հասան իրենց գագաթնակետին: Ընտանիքը հայի համար միշտ է եղել սրբություն՝ աստվածային պաշտամունք կա ընտանիքի՝ հայոց հին հավատում… Հիմա Մոսկվան պիտի իսկապես հավաստի, որ մեզ համար չի կարող դիտարկվել որպես Անկարա: Եվ թուրքի նման քնած վիճակում հայ ընտանիքը գնդակահարած ռուս զինվորականը պետք է կա՛մ գնդակահարվի հենց ռուսական ռազմաբազայում, որպես հայասպան եւ ռուսական շահերի դավաճան, դասալիք, կա՛մ պիտի դատապարտվի ու մնա Հայաստանում… Մոսկվան պետք է ապաանկարանացվի նաեւ 1916-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը չեղյալ հայտարարելով: Այլապես այսուհետ հնչող բարեկամական ու ռազմավարական կոչերը կդառնան միայն կասկածի եւ դավադրության առիթ…
Իսկ այս օրերին վերջապես Հայաստանը որդեգրեց Ռուսաստանի հետ խոսելու լեզուն – դա Մոսկվայի մեծապետական լեզվով խոսելուն հայկական հզոր ալիքով պատասխանելն է, որը ոմանք կընդունեն որպես հակառուսականություն, ոմանք էլ չգիտեմ ինչ, բայց արդեն նշանակություն չունի… Հայը հասկացրեց ռուսին, որ մի օր կորոշի առանց իրեն ապրել ու հաստատ չի վախենում, որ թուրքը իրեն կուտի… Այստեղ պետք է ճիշտ վարվի նաեւ Արեւմուտքը… Իսկ Հայաստանն առհասարակ, բոլորին պիտի այլեւս ատամ ցույց տա – Արեւմուտքն էլ մի բարի պտուղ չէ… եւ միայն համահայկական ու համահայաստանյան միասնությամբ կարելի է ստիպել հարգել հային ու հայի երկիրը… Սա ապացուցվեց նաեւ Գյումրիի ցավալի դեպքերի ժամանակ, եւ Ռուսաստանի նախագահը հասկացավ, որ օրեր անց անգամ պետք է ներողություն խնդրել…
Փա՛ռք Հային ու Հայաստանին եւ թո՛ղ այլեւս կեցակարգ դառնա անձնական, պետական ու ազգային ինքնահարգանքն ու պատասխանատվությունը… Մեզ համար բոլոր հայասպանները թուրք են – անկախ ազգությունից, սեռից, մտածելակերպից ու տարիքից… անկախ այն հանգամանքից, թե հանցանքը որտեղ է կատարվել (առավել եւս՝ երբ Հայաստանում է լինում)… Իսկ թուրքն այլեւս մեր գենետիկ թշնամին է, թուրքի հովանավորը՝ նույնպես… թուրքին (նաեւ ադրբեջանցի եւ այլ անասնական տեսքով մյուսներին) միայն մորթը կկանգնեցնի, ինչին պետք է արժանանա նաեւ թուրքի հովանավորը… ASALA-ներ են պետք, Թուրքիան եւ Ադրբեջանը ներսից պիտի պայթեցնել՝ էթնիկ հակամարտությունների եւ վրիժառուական գործողությունների համապատկերում… իսկ թուրքերը շատացել են ոչ միայն թյուրք գազանների մեջ (նաեւ ներքին թուրքեր ունենք)…
Հայ Աստվածների կամոք՝ Հայկական բարձրավանդակը եղել է ու պիտի՛ լինի Հայության Հավերժական Հայրենիքը…
Ո՞վ է իրականում սպանդի պատվիրատուն
Սահմռկեցուցւչ եւ սառնասրտորեն իրականացրած ոճիրը ցնցեց հայությանը, եւ ոչ միայն հայերին, երբ հունվարի 12-ին հաղորդում տրվեց, որ նույն օրը Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանն ընտանիքի 6 անդամներին գտել են դաժանորեն սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ կային: Սպանել էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին՝ այդ թվում 1,8 տարեկան երեխային, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
Հայությունը մեկ մարդու պես շունչը պահած սպասում էր հաջորդ հաղորդագրությանը, թե ով է այդ մարդանման գազանը: Եվ հայտարարվեց, որ սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է, ով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի զինծառայող էր, սակայն ոճիրն իրականացնելուց հետո փախուստի էր դիմել ու նաեւ դասալիք դարձել:
Հանցագործությունը կատարած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում հայտարարվեց եւ նրան հայտնաբերեցին հայ-թուրքական սահմանի մոտ: Ամբողջ Գյումրին ոտքի էր ելել, քաղաք էին ժամանում Հայաստանի տարբեր մարզերից, մարդկանց ցասումն ահավոր էր, եւ բողոքի ալիքը ինքնաբուխ ու շատ հզոր եղավ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն անցկացրեց Գյումրու դեպքի առիթով, եւ հայ իրավապահները ռուս զինվորականների հետ անցան դեպքի քննարկման ու հանցագործի հարցաքննման աշխատանքներին:
Բայց մարդկանց պոռթկումը կասեցնել հնարավոր չէր, Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում, մի շարք գյումրեցիների ինքնաբուխ հանրահավաքը վերածվեց համազգային ցասման: Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, Հայաստանի ու Ռուսաստանի դեսպանատների մոտ չէր դադարում մարդկանց բողոքի հոսքը, մոմավառությունը:
Մայրաքաղաքի Ազատության հրապարակը եւս դարձավ հավաքատեղի, իսկ պահանջը նույնն էր՝ հանցագործը պետք է հանձնվի հայկական կողմին, քանի որ ձեռբակալվել եւ գտնվում է ռուս զինվորականների ռազմաբազայում: Նա պետք է դատապարտվի Հայաստանում՝ ասում էին բոլորը: Այս պահանջներին զուգահեռ՝ ժամ առ ժամ մարդիկ հետեւում էին Գյումրիից արդեն Երեւան տեղափոխված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կենաց մահու պայքարին: Բժիշկներն ամեն բան անում էին փոքրիկի կյանքը փրկելու համար: Ռուսաստանից եկան նաեւ բժիշկներ՝ աջակցելու, մի շարք երկրների մասնագետների հետ էր իրականացվում խորհրդակցություններ… եւ թվաց, թե 7 հոգանոց ընտանքի գենետիկ թելը չի կտրվի, կապրի… Բայց փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց: Նախ տեղեկացրին, որ մանկան առողջական վիճակը կտրուկ վատացել է, հետո եղավ սարսափելին… Ավետիսյանների ընտանիքի վերջին հույսը գնաց միանալու իր ընտանիքին:
Գյումրեցիները այս զգայացունց օրերը անգամ համեմատում էին 1988-ի կործանարար երկրաշարժի զգացումների հետ:
«Լուսանցք»-ը ցավակցակցում է երկրային կյանքից այլեւս բացակա ընտանիքի հարազատներին, համայն հայությանը, որ ինչպես ազգային կորուստ ընկալեց այս ողբերգությունը:
«Լուսանցք»-ը կսպասի նախաքննության արդյունքներին եւ կներկայացնի իր վերլուծականը բոլոր առկա եւ նոր ի հայտ եկած տեսակետների մասին:
* * *
Ադրբեջանական կողմից շարունակվում են հետախուզադիվերսիոն գործողությունները, որոնք սաստկացան այս օրերին՝ Գյումրու ցավալի դեպքի հետ կապված:
Սա թյուրքական տարրին բնորոշ հոշոտիչ գիծ է:
Նաեւ Բաքվի՝ հայկական ջարդերի հիշատակի օրերն էին, ինչը եւս արնախում է դարձնում ադրբեջանական մարդանմաններին:
Ցավոք, սահմանախախտումների ժամանակ զոհվում եւ վիրավորվում են հայորդիներ, չնայած հարձակվող՝ ադրբեջանական կողմը մի քանի անգամ ավելի կորուստներ է կրում ու նաեւ վնասներ:
Վերջերս միաժամանակյա հետախուզադիվերսիոն գործողությունների 8 փորձ կատարեցին ՀՀ եւ ԼՂՀ սահմանային հատվածներում, եւ նորից հայ զինվորականները փայլուն կատարեցին իրենց պարտականությունը՝ սատկացնելով թշնամիների մի մասին, իսկ մյուսներին ետ շպրտեցին իրենց ելման դիրքերը: Այսպես է նաեւ այլ խախտումների դեպքում:
Հետախուզադիվերսիոն գործողությունները եւ գնդակոծությունները չեն դադարում ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ ուղղությամբ, իսկ բոլորին նույն տաղտուկ խորհուրդը տվող ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ցինիկաբար լռել…
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



