Հայկական խոհանոց – Հավի ազդրամիսը՝ խմորի մեջ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հավի ազդրամիսը՝ խմորի մեջ

Բաղադրությունը – Հավի ազդրամիս՝ ոսկրահան արած – 6 հատ, մածուն – 1 սուրճի բաժակ, բուսայուղ – 3 ճաշի գդալ, սխտոր – 2 պճեղ, հավի համեմունք (քարի) – 0.5 թեյի գդալ, կիտրոն – 1 հատ, շաքարավազ – 1 թեյի գդալ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը –Ազդրամիսը համեմել: Թողնել 40 րոպե թողնել:

Վերցնել հացի խմոր (թթխմոր, աղ, ջուր), կլոր բացել, միսը դնել մեջը, պարկաձեւ հավաքել: Դնել ջեռոցը 2500-ի տակ 25 րոպե եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հաստատվեց Հայաստանի մասնակցությունը

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հայտնել է, որ 2015թ. Եվրոպական 1-ին խաղերին, որը կայանալու է Ադրբեջանում, մասնակցելու են նաեւ Հայաստանի պատվիրակները: «Կոմիտեի անդամ 50 երկրների մարզիկներն էլ մասնակցելու են Ադրբեջանում նախատեսված Եվրոխաղերին, այդ թվում նաեւ՝ Հայաստանը»,- Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում միանշանակ նշել է բարձրաստիճան սպորտային պաշտոնյան:

«Բաքու-2015»-ի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Սայմոն Կլեգն իր հերթին հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ, թե քանի մարզիկ կմասնակցի Հայաստանից: «Մենք բանակցություններ ենք վարում բոլոր երկրների օլիմպիական կոմիտեների հետ՝ կապված մասնակիցների թվի եւ նրանց տեղավորման հետ: Որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առնելու բազմաթիվ գործոններ»,- ասել է Սայմոն Կլեգը: Հավելենք, որ Եվրոպական 1-ին խաղերը կայանալու են այս տարվա հունիսի 12-28-ը: 17 օրվա ընթացքում Եվրոպայի 50 երկրների մոտ 7200 մարզիկ-մարզուհիներ իրենց ուժերը կփորձեն 20 մարզաձեւերում, որոնցից 16-ը օլիմպիական ձեւեր են, իսկ 4-ը՝ ոչ օլիմպիական:

Աշխարհի կանանց առաջնությունը՝ Սոչիում

ՖԻԴԵ-ի որոշման համաձայն, աշխարհի շախմատի կանանց անհատական առաջնությունը կանցկացվի 2015թ. մարտին, Ռուսաստանի Սոչի քաղաքում: Նոկաուտ համակարգով կայանալիք այդ մրցաշարի մասնակիցների մեջ կլինեն Հայաստանի առաջատար ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Լեւոն Արոնյանը կարող էր նաեւ հաղթել

Գերմանական Բադեն-Բադենում ընթացող GRENKE Chess Classic շախմատային գերմրցաշարի վերջին՝ 7-րդ փուլում մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց գերմանացի Արկադի Նայդիչի հետ, եւ համառ պայքարում 55-րդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն կնքեցին։

Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 3,5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ հենց Արկադի Նայդիչից:

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց մրցաշարում

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթող ճանաչվեց Moscow Open-2015 շախմատային փառատոնի շրջանակում անցկացված ուսանող շախմատիստների մրցաշարում: Վանաձորցի շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միանձնյա գրավեց 1-ին տեղը: Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Դանիլ Դուբովը, իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Ալեքսանդր Բոլտնյուկը:

Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պարավյանը 3,5 միավորով մրցաշարն ավարտեց 9-րդ հորիզոնականում:

Ֆուտբոլի ընկերական հանդիպումներ Երեւանում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այս տարի կանցկացնի ընկերական հանդիպումներ: Օգոստոսի 11-ին եւ 13-ին Երեւանում մեր ֆուտբոլիստները կհյուրընկալեն Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին եւ 18-ին՝ Մոլդովայի այդ տարիքային հավաքականներին:

Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են

Շվեյցարական Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ 2017թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը նախապես ընդգրկվել էր 3-րդ զամբյուղում: Վիճակահանության արդյունքներով՝ մեր թիմը հայտնվեց ընտրական 5-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականները:

Նշենք, որ ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 9 խմբերի, որոնց հաղթողները միանգամից կմտնեն եզրափակիչ մրցաշար, իսկ մնացած 2 ուղեգրերը կվիճարկեն խմբերում 2-րդ տեղ զբաղեցրած լավագույն 4 թիմերը:

2017թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Լեհաստանում, 12 հավաքականների մասնակցությամբ:

Հայաստանի ֆուտզալի ֆուտբոլիստների հաջողությունը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2016թ. առաջնության խաղերում վստահ հանդես եկավ: Շվեդիայում կայացած ընտրական մրցաշարում մեր թիմը վերջին խաղում ջախջախեց Շոտլանդիայի ազգային թիմին՝ 6:1: Իսկ մինչ այդ ֆուտզալի մեր ֆուտբոլիստները հաղթել էին Շվեդիային՝ 4:3,իսկ Իսրայելի հավաքականի հետ խաղն ավարտել ոչ-ոքի:

Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր եւ գրավեց 1-ին տեղը: Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականը F խմբում հաղթելուց հետո դուրս եկել հաջորդ փուլ, որտեղ  ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Թուրքիայի եւ Սլովակիայի ընտրանիները։ Այս փուլի հանդիպումները կայանալու են 2015թ. մարտի 17-22-ը։

Կազմակերպվում է մինի ֆուտբոլի մրցաշար

«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը մարտի 20-25-ը կազմակերպում է մինի ֆուտբոլի մրցաշար: Այն անցկացվելու է Հայաստանում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների եւ հանրային գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների միջեւ:

Մրցաշարի խաղերը կազմկոմիտեի որոշմամբ կազմակերպվում են խմբային կամ օլիմպիական համակարգով՝ կախված թիմերի քանակից (եթե թիմերի քանակը չի գերազանցում 7-ը, ապա մրցաշարը կազմակերպվում է օլիմպիական սկզբունքով, իսկ եթե թիմերի քանակը 8-ից ավել է, ապա՝ խմբային համակարգով): Վիճակահանությունը անցկացնում է մրցաշարի կազմկոմիտեն: Առաջնությունը կանցկացվի՝ «առողջ հոգի, առողջ մարմին» գաղափարախոսությամբ, իսկ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, 1-ին հորիզոնականը զբաղեցրած կազմակերպությունը՝ նաեւ գավաթով:

ՀՀ նախագահը պարգեւատրել է ՀՀԿ մինի ֆուտբոլ մրցաշարի հաղթողներին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Հանրապետական կուսակցության մարզական խաղերի մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթողներին: Եզրափակիչ խաղում մրցում էին Արմավիր քաղաքի եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմերը: Մալաթիայի թիմը առավելության հասավ խոշոր` 4-0 հաշվով: 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Աջափնյակի թիմը: ՀՀ Նախագահը ներկա է գտնվել եզրափակիչ խաղին, իսկ հանդիպման ավարտից հետո անձամբ է պարգեւատրել հաղթողներին եւ հաղթողի գավաթը շնորհել Մալաթիա-Սեբաստիայի թիմի ավագին: Պարգեւատրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀԿ ներկայացուցիչներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը , Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ կուսակցական այրեր:

Այս տարի 12-րդ անգամ անցկացվել են Հանրապետական կուսակցության մարզախաղերը: Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցել են 16 տարածքային թիմերը: Մինչ այս անցկացվել է շախմատի, սեղանի մինի առաջնությունները:

Վիկ Դարչինյանը տեխնիկական նոկաուտի ենթարկեց

Թեթեւագույն երկրորդ քաշային կարգում (մինչ 52,2 կգ) աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը 10 ռաունդանոց մենամարտում ռինգ էր դուրս եկել մեքսիկացի բռնցքամարտիկ Խուան Խիմենեսի դեմ։ Մարտը կայացավ Մեքսիկայում եւ ավարտվեց Հայաստանի ներկայացուցչի հաղթանակով։ Մենամարտն ավարտվեց տեխնիկական նոկաուտով, քանի որ Խիմենեսը հրաժարվեց մասնակցել 9-րդ ռաունդին։ Դարչինյանը իր 40-րդ հաղթանակը տարավ։

Ստուգատես՝ Գաբրիել Ղազարյանի ներկայությամբ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ուսումնամարզական հավաք անցկացնող ազատ ոճի ըմբիշների ստուգողական գոտեմարտերին: Այստեղ իրենց լավագույն կողմերով դրսեւորած ըմբիշները մեկնել են Իրան, որտեղ փետրվարի 9-14-ը մասնակցելու են միջազգային մրցաշարի՝ Քերմանշահ քաղաքում` Թախտիի գավաթի խաղարկությանը: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 17 երկրների ֆեդերացիաներ:

Հավելենք, որ մեր ազատ ոճի ըմբիշները փետրվարի 21-ից մինչեւ մարտի 5-ը Բելառուսի օլիմպիական մարզահամալիրում կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի, որից հետո կմասնակցեն մարտի 7-ին այդ երկրում մեկնարկող միջազգային մրցաշարին: Մեր ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշները որոշեցին ուժեղագույններին

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների այս տարվա առաջնությունը: Մրցումների առաջին օրը մեդալներ խաղարկվեցին 4 քաշային կարգերում՝ 59 կգ-ում 1-ին տեղը գրավեց բազմափորձ Ռոման Ամոյանը, 71 կգ-ում՝ Վարշամ Բորանյանը, 80 կգ-ում՝ Հրաչ Հովհաննիսյանը, 98 կգ-ում՝ Վահե Սիմոնյանը: Երկրորդ օրը մնացած 4 քաշային կարգում հաղթեցին՝ Արամ Ջուլֆալակյանը՝ 66 կգ-ում, ով աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի կրտսեր եղբայրն է, Կարապետ Չալյանը՝ 75 կգ-ում, Արթուր Շահինյանը՝ 85 կգ-ում եւ գերծանր քաշում՝ Էդգար Խաչատրյանը:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նոր կազմը, որը կսկսի նախապատրաստվել 2015թ. Եվրոպայի 1-ին խաղերին եւ աշխարհի առաջնությանը:

Ֆրանսահայ ըմբիշը գրավեց 3-րդ տեղը

Փարիզում կայացած ըմբշամարտի «Մեծ մրցանակի» 2-րդ մրցաշարում հայազգի ըմբիշներից հաջող է հանդես եկել Ֆրանսիան ներկայացնող Արտակ Մարգարյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեր հայրենակիցը 66 կգ քաշայինների մրցապայքարում զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը:

98 կգ քաշային կարգում Իսրայելը ներկայացնող Ռոբերտ Ավանեսյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում պարտվել է ադրբեջանցի մրցակցին եւ բավարարվել 5-րդ տեղով: Ֆրանսիան ներկայացնող 75 կգ քաշային Էրիկ Նիկողոսյանն էլ գրավել է 7-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի ըմբիշները վաղուց չեն մասնակցում «Մեծ մրցանակի» մրցաշարերին:

Հայաստանը նաեւ բիաթլոնի ազգային հավաքական ունի

Հայաստանը, պարզվում է, բիաթլոնի ազգային հավաքական ունի: Այս հանգամանքը զարմանալի չէր լինի, եթե ձմեռային սպորտաձևերի օլիմպիադաներին եւ աշխարհի առաջնություններին Հայաստանն ինչ-որ կերպ ներկայացված լիներ: Սովորաբար, օլիմպիադաներին Հայաստանը ներկայանում է 1-2 մարզիկով, որոնց, որպես կանոն, ուղեկցում են 2 կամ ավել տասնյակից բաղկացած պատվիրակության անդամները:

Բիաթլոնի ազգային հավաքականի գոյության մասին տեղեկացանք, որովհետև ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված է 1993թ. ծնված Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայությունից մինչև 2017թ. տարկետում տալու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնավորման՝ նրան անհրաժեշտ է տարկետում տալ, որպեսզի նա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին հանդես գա ՀՀ դրոշի ներքո,

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.