Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Նրբաբլիթներ՝ հորթի մսով
Բաղադրությունը – Աղացած հորթի միս – 300 գ, սոխ – 0.5 կգ, կարագ – 100 գ, հնդկաձավար – 200 գ, համեմունքներից՝ չորացած սամիթ, ծիտրոն կամ ռեհան, հոտավետ պղպեղ, սեւ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Հնդկաձավարը լավ խաշել: Աղացած միսը լցնել թավայի մեջ, ավելացնել կտրտած սոխը: Կարագը դնել վրան, որ դանդաղ եփվի: Հենց ջրքամվի, տապակել, հնդկաձավարը լցնել վրան, որ կրկին եփվի: Համեմել աղով, պղպեղով, կանաչիներով:
Այս միջուկը փաթաթել նրբաբլիթների թերթերի մեջ:
Սխտորաջրի երիտասարդացնող կարողությունը
Սխտորը մաքրելուց հետո մի՛ շտապեք դեն նետել կեղեւը, այլ հավաքեք եւ պահեք այն: Դրանք ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ մաշկի երիտասարդությունը պահպանող հրաշք միջոց են: Սխտորաջուրը խմում են ամսվա որոշակի օրերին: Տղամարդիկ պետք է այն խմեն յուրաքանչյուր ամսվա 10-20-ն ընկած ժամանակահատվածում, կանայք՝ 20-30-ը: Մեկ օրվա ընթացքում պետք է խմել այս օշարակի 4 բաժակ:
Կպահանջվի մեկ բուռ սխտորի կեղեւ: Ջուրը եռացրեք, 1-3 րոպե թողեք՝ փոքր-ինչ սառչի, հետո լցրեք կեղեւի վրա: Թողեք 6-8 ժամ թրմվի, եւ օշարակը պատրաստ է: Սխտորաջուրը չի կարելի խմել եռացրած կամ տաք վիճակում:
Նուշը՝ լավագույնը ճարպակալման դեմ
Հետազոտություններըը ցույց են տվել, որ ճարպն այրող սննդամթերքների ցուցակում նուշը լավագույն միջոցներից առաջին տեղում է: Սան-Դիեգոյում (ԱՄՆ) անցկացվող սնուցման ամերիկյան միության նիստին նուշի հատկությունների մասին 6 զեկույց ներկայացվեց. այս մասին հաղորդել է Newsmax Health-ը:
Նիստին ներկայացվել են հետեւյալ աշխատությունները. Լուիզիանայի պետական համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Քերոլ Օ՜Նիլի ղեկավարությամբ նոր հետազոտությունը, որտեղ վերլուծված են նուշ ուտող մարդկանց տվյալները: Նրանք, որպես կանոն, ավելի լավ առողջություն ունեն, քան նուշ չուտողները: Եզրակացությունները հիմնված են 24.808 չափահաս մարդու տվյալների վերլուծության վրա:
Նոր ձեւաչափ՝ Եվրատեսիլում
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայանալ նոր ձեւաչափով:
Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915թ. աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:
Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի ««Genealogy» (Ծագումնաբանություն) անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don՛t deny» («Մի՜ ժխտիր»):
Հաղթեցին ՀՀ պետական զինանշանն ու Սբ. Գայանե եկեղեցին
Ջերմուկում ամփոփվեցին (մեկնարկել էր փետրվարի 20-ին) «Ձնեմարդուկ-2015» ամենամյա 4-րդ փառատոնի արդյունքները: Փառատոնին մասնակցող 4 մասնագիտացված եւ 80 սիրողական խմբերի աշխատանքներից հաղթող ճանաչվեցին 2-ը՝ ՀՀ պետական զինանշանի եւ Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու ձնե քանդակները: Հաղթող 2 թիմերն էլ Ջերմուկից էին եւ, որպես մրցանակ, ստացան հեծանիվներ:
Այս տարի փառատոնին միացել էր «Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան»՝ «Մարզային գավաթ 2» հեծանվային մրցարշավով, որի հաղթող ճանաչվեց Էմիլ Ասատրյանը՝ Երեւանից: Փառատոնի շրջանակներում Կարին ավանդական երգի պարի համույթն անցկացրեց հայկական պարերի բաց դաս ջերմուկցիների ու քաղաքի հյուրերի համար: Ձյունե հսկա կրիայի, ինքնաթիռի, Զվարթնոց տաճարի, նապաստակի, դինոզավրի, զուռնա-դհոլ նվագող երաժիշտների կողքին լուռ կանգնած էին Ծիծեռնակաբերդի մի քանի քանդակներ՝ նվիրված մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Եղանակային պայմանների ու անբարենպաստ քամու պատճառով կազմակերպիչների խոստացած օդապարիկն այդպես էլ չզարդարեց Ջերմուկի երկինքը, սակայն այդ փաստն ամենեւին չփչացրեց տոնական տրամադրությունը:
Ըստ կազմակերպիչների՝ փառատոնի գլխավոր նպատակը սկսել է իրականանալ։ «Այս տարի փառատոնի ժամանակ Ջերմուկի հյուրանոցները լեփ լեցուն էին այցելուներով»,- շեշտեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հկ համանախագահ Վազգեն Գալստյանը՝ հավելելով, որ փառատոնի հիմնական նպատակը Ջերմուկում ձմեռային զբոսաշրջության զարգացումն է: Փառատոնի շրջանակներում Ջերմուկի ճոպանուղին գործում էր 50% զեղչով:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



