Ադրբեջանում տնտեսական ու հոգեբանական աղետ է
Ադրբեջանական մանաթը կտրուկ անկում է ապրում: Ադրբեջանական փորձագետները կարծում են, որ այդ երկրի պետական բյուջեն պետք է վերանայվի: Բանն այն է, որ գլխավոր ֆինանսական փաստաթղթում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված էր 90 դոլար, մինչդեռ ներկայումս այն արդեն 40 դոլարով ցածր է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ թե աղետի շեմին է, այլ այստեղ արդեն աղետ է, որ կա:
Բացի այդ՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը չի վստահում իր երկրի արժույթին՝ մանաթին: Եվ սա այն պարագայում, երբ այդ հիմնադրամը այդ երկրի պետբյուջեի հիմնական դոնորն է: Բանն այն է, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելում սեփական արժույթի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,1%: Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ Ադրբեջանի արտահանման 95%-ը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87%-ով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, ապա իրավիճակն ավելի պարզ կդառնա:
Գանք հերթով: Ադրբեջանի կենտրոնական բանկը դեռ փետրվարի 16-ին հայտարարեց, որ հրաժարվելու է մանաթի կուրսը կապել դոլարի հետ: Նույն օրն իսկ Բաքվի բնակիչները սկսեցին զանգվածաբար ազատվել սեփական արժույթից (իսկ Բաքվից դուրս մարդիկ խնայողություններ չունեն, որ փորձեն դրանք իրացնել. այսպես գնահատում են տեղի փորձագետները): Երկու օր անց ադրբեջանական մամուլը հայտնեց, որ բաքվեցիներն արդեն հասցրել են ձեռք բերել քաղաքի բոլոր փոխանակման կետերում եղած դոլարի ու եվրոյի ամբողջ պաշարը: Ի դեպ, սկզբում Բաքվում, հետո արդեն՝ ադրբեջանական մյուս շրջաններում արտարժույթի փոխանակման կետերը դադարեցրեցրին դոլարի եւ եվրոյի վաճառքը:
Տարեսկզբին Ադրբեջանի ԿԲ-ն փորձեց պահել իր արժույթի՝ մանաթի կուրսը եւ դրա համար դեռ հունվարին 1,2 մլրդ դոլար ծախսեց: Բայց փորձն ապարդյուն անցավ: Ավելին՝ մանաթը պահելու բոլոր փորձերը ձախողված են ի սկզբանե, քանի որ նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել:
Իշխանությունները չգիտեն ինչ անել, մանաթի արժեզրկման հետ կապված երկրում բոլոր ապրանքներն ու սպասարկման գները սրընթաց վերելք են ապրում: Օրինակ՝ Ադրբեջանի հարավային թալիշաբնակ Լենքորանի շրջանի Լիման քաղաքում թանկացումների եւ ծագած կոմունալ խնդիրների պատճառով բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Ալաթ-Աստարա ավտոմայրուղին: Հինգ օր է՝ մանաթի արժեզրկման եւ դոլարի թանկացման պատճառով մթերային խանութները փակ են, քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկված է: Բացի այդ, քաղաքի բնակչության մեծ մասը գործազուրկ է դարձել: Մթերային խանութները փակվել են նաեւ Ադրբեջանի արեւմտյան Ղազախ քաղաքում, ինչը տագնապ է առաջացրել բնակչության շրջանում: Մամուլը հաղորդում է, որ լիառատ ձյունատեղումից հետո հոսանքազրկվել է Բաքվի Լոքբաթան ավանը, Լերիքում եւ Զաքաթալայում անջատել են խմելու ջուրը, բնակչությանը տրվող գազը:
Բնակչությունից զատ խնդրի առաջ են կանգնել վերնախավային ներկայացուցիչները: Ըստ «Մարժա» գործակալության տվյալների, ադրբեջանական բանկերը դադարեցրել են առեւտրի եւ ծառայությունների օբյեկտներում բանկային քարտերով վճարումները: fins.az-ը նշում է, որ վերջին մի քանի օրում մանաթը 33,5%-ով էժանացել է՝ մեկ դոլարի դիմաց տարվա սկզբին եղած՝ 0,780 մանաթից հասնելով 1,055 մանաթի, իսկ 1 եվրոյի փոխարժեքը հասել է 1,19 մանաթի: Եվ սա դեռ երկու օր առաջվա տվյալներ են:
Երեկվա դրությամբ Ադրբեջանում 89%-ով թանկացել է հացը: Դեղատների 95%-ը փակվել է: Փակվել են անգամ այնպիսի խոշորագույն դեղատնային ցանցեր, ինչպիսիք են «Զաֆարան» եւ «Ափթեքը»:
Իշխանությունների ներկայացուցիչները մեղադրում են ԿԲ-ին այն բանում, որ մանաթի արժեզրկմանը նպաստել է հոգեբանական գործոնով: Մինդեռ ԿԲ-ն ասել է, որ դրանք ոչ թե հոգեբանաան, այլ իրական գործոններ են:
Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանն այս պարագայում: Իհարկե՝ խոսում է Հայաստանից (իհարկե եմ ասում, քանզի այս երկրի հիվանդությունները վաղուց են հայտնի): Այն մասին, որ Երեւանը «դանդաղ թաղել է ժողովրդավարությունը», որ Երեւանը թանկացնում է ապրանքների գները, որ Երեւանի խանութներից բացակայում են եվրոպական ապրանքները…
Գիտեք, հասկանում եմ Ադրբեջանի այս ախտահարված վիճակը: Մեռնող հիվանդը իրեն ավելի լավ է զգում, երբ ներշնչվում է այն մտքից, որ կողքինն էլ է մեռնում: Ցանկալին իրականության տեղ ընդունելը բնորոշ է հոգեւարքում գտնվողին: Իսկ որ Ադրբեջանը մեռնելու է, կասկած չունեմ: Բայց լավ կլինի, որ մեռնելուց առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը իր այդքան սիրած միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու է ամուսնացել քրոջ հետ: Այո, քրոջ, քանզի համացանցում տեղեկատվություն կա, որ Ալիեւի ներկայիս կինը Ալեւի հոր արտամուսնական կապի արդյունք է:
Չնայած, բացատրելու բան էլ չկա. բնության մեջ շատ անասնատեսակներ են շնանում:
Փլուզվող միֆեր
Սպառողական գների ինդեքսի համաձայն՝ Ադրբեջանն ամենաթանկ երկիրն է տարածաշրջանում: Աշխարհում հայտնի «Numbeo» տվյալների բազայի կողմից կազմված «Կյանքի արժողության ինդեքս 2015»-ն է այս տվյալները հաղորդել:
Ի դեպ, այդ ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը՝ սպառողական գների ինդեքսով (40.68) դառնալով Մոլդովայից հետո ամենաէժան երկիրն ԱՊՀ-ում, իսկ Ադրբեջանը 59.13 ինդեքսով զբաղեցում է 49-րդ հորիզոնականը՝ ներկայացված 119 երկրների շարքում:
Ցուցակը հրապարակվել է «Numbeo»-ի պաշտոնական կայքում: Այստեղ ներկայացված ցուցանիշները հաշվարկվում են Նյու Յորքի հետ համեմատելով, որի ցուցանիշը 100 է:
Վարկանշային աղյուսակի համաձայն՝ այսօր աշխարհի ամենաթանկ երկրներն են Շվեյցարիան (126.03), Նորվեգիան (118.59), Վենեսուելան (111.01): Վերջին հորիզոնականները զբաղեցրել են Պակիստանը (30.01), Նեպալը (28.85), Հնդկաստանը (26.27):
Պարզվում է՝ սեփական էներգակիրներով հարուստ երկիրը չի կարողանում կերակրել սեփական ժողովրդին: Որովհետեւ… փլուզվում է հարստության պատրանքը:
Նա՛վթդ ո՜նց ա, նա՛վթդ
Մեր կանխատեսմամբ՝‘Ադրբեջանում նկատվող վերջին զարգացումները, ներառյալ մանաթի աննախադեպ արժեզրկումը, կարելի է համարել տնտեսության անկման եւ ֆինանսական համակարգի կազմալուծման միայն սկիզբը: Բանն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը բավարար դիվերսիֆիկացված չէ դիմակայելու նավթի գների անկմանը: Երկրորդ՝ մեծ է բանկային համակարգի կախվածությունը փոխարժեքների տատանումից եւ նավթադոլարների շուկայից: Երրորդ՝ նավթադոլարների զգալի մասը պահվում են ոչ թե Ադրբեջանում, այլ՝ արտերկրի առաջատար բանկերում, ինչն ավելի է թուլացնում մանաթի դիրքերը: Սա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի տեսակետն է:
Մասնագետի խոսքով՝ տնտեսական ցնցումների մյուս պատճառներից է այն, որ Ադրբեջանում ոչ թե կրճատվում, այլ ավելանում է անվստահությունը սեփական արժույթի նկատմամբ: Մարդիկ զանգվածաբար հրաժարվում են իրենց ավանդներն ադրբեջանական բանկերում պահելուց, ինչն ավելի է ահագնացնում գործընթացը: Մեկ այլ պատճառ է այն, որ դոլարիզացիայի մակարդակն Ադրբեջանում շատ ավելին է, քան հետխորհրդային մյուս երկրներում, քանի որ արտաքին առեւտրի եկամուտների գերակշիռ մասը ստացվում է դոլարներով, իսկ դոլարով ներքին ստվերային առեւտրաշրջանառությունն ավելին է, քան Վրաստանում եւ Հայաստանում:
Տնտեսագետի տեղեկություններով՝ մոտակա օրերին մանաթի արժեզրկումը կարող է դառնալ անվերահսկելի՝ ինչը էլ կբարդացնի առկա վիճակը:
Պապան համ էլ քեռին է
Մոսկվայում բնակվող Ռամզա Աhմեդովը, ով ժամանակին եղել է Հեյդար Ալիեւի օգնականներից մեկը, որոշել է օրագիր գրել, որի առաջին էջերը վերաբերում են Հեյդար Ալիեւի անձնական կյանքին: Երեւի հենց այդ էջերն էլ պատճառ կդառնան, որ Ահմեդովը կյանքն ավարտի ոչ բնական մահով:
Բանն այն է, որ Ահմեդովը գրում է, թե Հեյդար Ալիեւն իր ամբողջ կյանքում սիրել է միայն մեկ կնոջ՝ արեւելագետ Աիդա Իմանգուլիեվային: Իսկ այս Իմանգուլիեվան Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի մայրն է:
Ռամզա Ահմեդովը ոչինչ չի ակնարկել, նա նույնիսկ մեկ անգամ ասել է, թե համոզված է, որ‘Մեհրիբանը Հեյդարի աղջիկն է: Լուրն առայժմ Ադրբեջանի ղեկավարությունը որեւէ կերպ չի մեկնաբանել, քանի որ շոկի մեջ է:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



