«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր՝
Ֆլորա Նախշքարյանին
Ի պատասխան
Հարգելի տիկ. Նախշքարյան.
«Գոլոս Արմենիի» թերթի 15.11.2007թ., թիվ 124 թողարկման «Հայկական ոգին դեռեւս ապրում է այս հողում» հարցազրույցում (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ղեկավար Գառնիկ Ասատրյանի հետ), արծարծվում է նաեւ Հայ Արիական Միաբանության հնչեցրած՝ քրդացած հայերին առնչվող հարցը: Չնայած մենք հայտարարությամբ անդրադարձել էինք ինչպես քրդացած, այնպես էլ թրքացած հայերի խնդրին, եւ կոչ էինք արել լրջորեն զբաղվել նրանց ազգային գիտակցության վերականգնմամբ, սակայն թերթն իր հարցադրումով անդրադարձել էր միայն քդացած հայերին: Չանդրադառնալով ԵՊՀ դասախոսի ամբողջական հարցազրույցին՝ ներկայացնենք միայն մեզ վերաբերող մասի պարզաբանմունը:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերում Գ. Ասատրյանը մեր առաջարկած՝ «քրդացած հայերին հայկականացնելու խնդրին», նա պատասխանում է՝ «այս գաղափարը հնչում է վեհանձն ու հրապուրիչ», սակայն… «հայկականությանը վերադառնալը ապահով չէ» եւ այսպիսի բաներ: Այնուհետեւ հավելում է՝ «…արժե արդյո՞ք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, երբ ոչ ոք, այդ թվում եւ արիները, այդ խնդիրները լուծելու միջոցներ չգիտեն: Այդ կարգի կոչերը հիմնավորված չեն»: Հիմա ես հասկանալի պատճառներով հրապարակայնորեն չեմ պատասխանի ԵՊՀ դասախոսին, թե ինչ հնարավոր ձեւեր ու միջոցներ կան՝ քրդացած եւ թրքացած հայերի հետ «աշխատելու», հատկապես, որ դա իրեն չի վերաբերում: Տարիներ առաջ մենք այս թեմայի շուրջ առաջարկներ արդեն արել ենք եւ մեր ազգային անվտանգությանը, եւ արտգործնախարարությանը: Կարող ենք կրկնել…
Հիմա էլ այս պրոֆեսորը կարծում է, որ «ոչ մի միջոց» չկա, եւ քրդացած հայերի հետ գործ չունենք: Եթե դուք գործ չունեք, քաշվեք մի կողմ ու աշխատեք էլի մի «հայագետի» չգտնել ու…
Իսկ ինչ մնում է Գ. Ասատրյանի՝ «Հազիվ թե նրանք լիովին գիտակցում են, թե ում հետ գործ ունեն՝ քրդացած հայերի, քրդերի, թե թուրքական պետության» արտահայտությանը, ապա ասեմ, որ մենք ոչ միայն գիտակցում ենք, այլեւ հանդիպում ենք եւ’ համշենահայերի եւ’ քրդացած հայերի հետ, ու եթե մի բան ասում ենք, ուրեմն հաստատ Ձեզնից շատ ենք գիտակցում, որովհետեւ միջոցներն էլ, դրանց կիրառման ձեւերն էլ տեսնում ենք:
Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝
Արմեն Ավետիսյան
19.11.2007թ.



