Հայկական խոհանոց – Գետնախնձորով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Եվրոպական խաղերից առաջ Ադրբեջանը վերահսկում է «կասկածելի վարք» ունեցող լրագրողներին… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»՝ տեղեկացեք հայ ազգայնականության խնդիրներին…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Գետնախնձորով աղցան

Բաղադրությունը – Մաքրած գետնախնձոր – 200 գ, կանաչ խնձոր – 1 հատ, մաղադանոս – 1 կապ, կիտրոն – 1 հատ, զեյթունի, բուսայուղ- 2 ճաշի գդալ, քունջութ- 2 ճաշի գդալ, սպիտակ, պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Կիտրոնը քամել, վրան լցնել մանր կտրտած գետնախնձորը, կանաչ խնձորը: Ավելացնել բուսայուղն ու քունջութը: Ամենավերջում հավելել մանր կտրտած մաղադանոսը: Խառնել եւ մատուցել մսի հետ:

«Եվրատեսիլ-2015». Հայաստանի ազգային ժյուրիի կազմը հայտնի է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հաղթողը, ինչպես եւ նախորդ տարիներին, որոշվելու է ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ: Արդեն հստակեցվել է ազգային ժյուրիների կազմը: Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են Արեւիկ Ուդումյանը, Գրիգոր Նազարյանը, Նունե Եսայանը, Լեյլա Սարիբեկյանը, Արամ MP3-ը, Արեն Բայադյանը:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո մայիսի 19-23-ը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հայաստանի շախմատը 8-րդն է իր վարկանիշով

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը նահանջել է դասական շախմատի վարկանիշային աղյուսակում՝ զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 2776 միավոր: Նա ուղիղ 100 միավորով ետ է մնում թիվ 1 շախմատիստ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից:  

Արագ շախմատի աղյուսակում Լեւոն Արոնյանը 5-րդ տեղում է: Այստեղ առաջատարը ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան է:

Բլիցի (Կայծակնային) վարկանիշային ցուցակում մեր շախմատիստն արդեն 7-րդն է, 1-ինը կրկին Մագնուս Կառլսենն է: Ի դեպ, վարկանիշային 3 աղյուսակների առաջին տասնյակներում ընդգրկված են միայն 4 շախմատիստներ՝ Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Լեւոն Արոնյանը:

Երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 8-րդ տեղը: Առջեւում են Ռուսաստանը, Չինաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Հունգարիան:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում կայացած տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությանը մեր հավաքականն արժանացավ բրոնզե մեդալների, իսկ կանանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

– Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել Ռուսաստանի առաջնությունում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Նովոսիբիրսկի «Սիբիր»-ի կազմում Ռուսաստանի ակումբային առաջնության 5-րդ փուլում պարտության է մատնել գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինին: Հայ գրոսմայստերի հաղթականը «Սիբիր»-ին օգնել է 4:2 հաշվով առավելության հասնել Բելորեչենսկի «Ունիվերսիտետ»-ի նկատմամբ: 5-րդ փուլից հետո «Սիբիր»-ը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկ»-ը 8-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթակրի տիտղոսը

Երեւանի «Փյունիկ»-ը 3-րդ տարին անընդմեջ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ «Հանրապետական» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում առաջնության առաջատար «Փյունիկ»-ը հաղթեց մայրաքաղաքի մեկ այլ թիմի՝ «Միկա»-ին՝ 3։1 հաշվով։ Գոլերը խփեցին Ռազմիկ Հակոբյանը (4, 32), Սեսար Ռոմերոն (36) – եւ Ալեքսը (11 (11 մետրանոց)), խաղից հեռացվեց Արտակ Գրիգորյանը («Միկա», 72): «Փյունիկ»-«Միկա» եզրափակիչ խաղը վստահվհել էր իտալացի մրցավարներին՝ Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ, այն ֆուտբոլի Հայաստանի գավաթի 24-րդ խաղարկությունն էր: Պատվավոր մրցանակի համար պայքարող  Երեւանի «Փյունիկ»-ն ու «Միկա»-ն բոլորից հաճախ են դարձել գավաթակիր` համապատասխանաբար 7 (այժմ՝ 8) եւ 6 անգամ:

– Փյունիկցիները ներկայումս վստահ գլխավորում են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը` 23 խաղում վաստակելով 51 միավոր: 2-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակ»-ը ետ է մնում 6 միավորով, բացի այդ 1 խաղ ավելի է անցկացրել: «Միկա»-ն 24 փուլից հետո ունի 33 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը: Նրան հաջորդող «Ալաշկերտ»-ն ու «Գանձասար-Կապան»-ը 5 միավոր քիչ ունեն:

Հայաստանի հավաքականը հաղթեց միայն 11-մետրանոցներով

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ավարտեց ելույթները ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում, որը կայացավ Ալբանիայում: Դրա շրջանակում մեր թիմն անցկացրեց երեք հանդիպում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է Կիպրոսի թիմին` 1:2, ապա զիջել դաշտի տերերի ընտրանուն` 0:1: Վերջին խաղում մերոնք ոչ-ոքի՝ 0:0 են խաղացել Մոնտենեգրոյի հավաքականի հետ: Հաղթողին որոշելու համար նշանակվել են 11-մետրանոց հարվածներ, որոնք ավելի լավ են իրացրել հայ պատանի ֆուտբոլիստները` 4:2:

Ֆուտբոլի մրցումներ մտավոր սահմանափակումներով երեխաների միջեւ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ մայիսի 5-ին, «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն անցկացրել է մտավոր սահմանափակումներով 12-15 տարեկան երեխաների միջեւ ֆուտբոլի մրցումներ: Մրցումներին մասնակցել են մտավոր խնդիրներ ունեցող հատուկ դպրոցների սաներից կազմված Երևանի 4 թիմ, Արմավիրի եւ Էջմիածնի 1-ական թիմերը, որոնք միմյանց հետ մրցել են շրջանա եւ կարգով: Թիմերի կազմերում ընդգրկվել են նաեւ նույն տարիքային խմբի առանց մտավոր սահմանափակումների աշակերտները, ինչը լավագույն ապացույցն է միմյանց հետ երեխաների ինտեգրմանը:

Հանդիպման ավարտին մասնակցության համար երեխաներին հանձնելով պատվոգրեր՝ կազմակերպիչները նշել են, որ ամենամասսայական մարզաձեւի՝ ֆուտբոլի միջոցով նրանք այսօր հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց մարզական կարողությունները: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից նմանատիպ միջոցառումներին աջակցելը կրում է ավանդական բնույթ, եւ դա լինելու է շարունակական:

Եվրոպական խաղերին ընդառաջ` Ադրբեջանը վերահսկում է «կասկածելի վարք» ունեցող լրագրողներին

Եվրոպական խաղերին ընդառաջ՝ Ադրբեջանական իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակումներ մտցնել այն լրագրողների նկատմամբ, ովքեր հայտ են ներկայացրել լուսաբանելու սպորտային միջոցառումը եւ հայտնի են «Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական եւ հայամետ դիրքոշումով»։ Այս մասին հայտնում է contact.az պարբերականը՝ հղում կատարելով «Ենի Մուսավաթ» թերթին։

Եվրոպական խաղերը լուսաբանելու համար հավատագրման հայտ է ներկայացրել 900 արտասահմանցի եւ 600 ադրբեջանցի լրագրող։ Թերթի տվյալներով՝ իշխանությունների կողմից ուսումնասիրվում են «կասկածելի վարք» ունեցող լրագրողների հրապարակումները Ադրբեջանի մասին, ինչպես նաեւ նրանց հնարավոր կապը Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Խոսքը գնում է մասնավորապես Գերմանիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Բելգիայից ու հիմնականում եվրոպական մայրցամաքը ներկայացնող լրագրողների մասին։ Սպասվում է, որ այդ լրագրողներին թույլ չի տրվի լուսաբանել Եվրոպական խաղերը։ contact.az-ը պարզաբանում ստանալու համար դիմել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որը, սակայն, չի հաստատել պարբերականի ներկայացրած տվյալները։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.