Հայ Արիական Միաբանությունը դատապարտում է դեկտեմբերի լույս 13-ի գիշերը, ժամը 04.30-ի սահմաններում, «Չորրորդ իշխանություն» թերթի վրա կատարված հարձակումը: Այս կարգի բռնարարքներն անթույլատրելի են, հատկապես, լրատվամիջոցի նկատմամբ, որ կոչված է նպաստելու ազատ խոսքի տարածմանն ու ամրապնդմանը: Պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ մեղավորներին բացահայտելու ու պատժելու նպատակով: Այլապես, անպատժելիության մթնոլորտը շարունակելու է հանցագործություններ ծնել:
Համոզված ենք, որ խմբագրակազմը կշարունակի իր բնականոն գործունեությունը՝ դրանով ապացուցելով, որ հարձակումները մամուլի միջոցին լռեցնելու ձեւ չեն կարող լինել:
Հայ Արիական Միաբանության
լրատվական կենտրոն
14.12.2007թ.



