Ում համար՝ ոնց կամ՝ դու՛ ասացիր – Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է
– Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարի մեջ գտնվող երկիր ենք, արտաքին թշնամիներով պարուրված եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին օժանդակություններից…
Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով: Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ:
Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք: Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես պիտի հավերժական թանկացումների ուղին բռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ.- համոզված է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պետք է փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք:
Հայ արի երիտասարդները կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս…
* * *
Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է
System of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին եւ Facebook-ի իր էջում գրել, թե՝ 1. հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից, 2. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է, 3. նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:
Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկում է ազգայնացնել ՀԷՑ-ը: Նա իրավացի է, ճիշտ պահն է, որպեսզի պետությունը ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը:
Տնտեսագետն առաջարկում է ստեղծել բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը կբախշվեն բնակչությանը: «Այսինքն՝ մենք ինքներս կդառնանք բաժնետերեր, ինքներս էլ կիրականացնենք վերահսկողություն, կմասնակցենք գործերի կառավարմանը, որոշումների կայացմանը: Այս դեպքում վերհսկողությունը ավելի խիստ կլինի եւ ավելի սրտացավ վերաբերմունք կլինի սակագնի, շահույթի ձեւավորման հարցում, քան մասնավոր ընկերությունների դեպքում է»,- ասաց տնտեսագետը:
Բացի այդ, նա համարում է, որ կարելի է բաշխիչ էլեկտրացանցերը լիազորագրային կառավարման հանձնել: «Այն ընկերությունը, որը կկառավարի բաշխիչ էլեկտրացանցերը, շահույթ չպետք է ունենա, պարզապես պետք է ստանա բարձր աշխատավարձ՝ արդյունավետ կառավարման պայմանով»:
Մի՛ մուծեք, թող տրաքի
Ըստ դերասան Սերգեյ Դանիելյանի՝ այս վիճակը կամ կմարի, կամ ոստիկանապետը հերթական անգամ Աստծո առաջ կխաչակնքվի ու տանկերը կքշի ժողովրդի վրա: «Ինձ թվում է, որ կա պայքարի այլ ճանապարհ՝ ապրանքը տալիս են քեզ, մի առ: Ինչպե՞ս: Տնտեսությունից հեռու մարդ եմ, կարելի է խորհրդակցել մասնագետների հետ: Սակայն կարելի է օրական մի ժամով անջատել լույսը: Մի մուծեք լույսը, թող տրաքի այդ կազմակերպությունը: Միլիոնավոր կորուստներ կկրի»:
Ս. Դանիելյանի խոսքերով, իշխանության դեմ գնալը փակուղի է տանում: Արդյո՞ք ճիշտ էր, որ ցուցարարները չհամաձայնվեցին հանդիպել երկրի ղեկավարին. հարցին պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ճիշտ էր, թե ոչ: Իսկապես շատ բաներ չեմ հասկանում: Կարծո՞ւմ եք Տիգրան Կարապետյանն եմ՝ ամեն ինչ գիտեմ, որ ամեն հարցի մասին խոսեմ ու հազամ»:
Արձագանքելն իրենց գործն է
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է ցույցերի վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների եւ որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքը: «Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն… Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարարար ազատություններին մեր հավատարմությունը»։
Հո Ես ու Նիկոլը չե՜նք գնալու
Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկում է պահանջները շարադրել կետերով, հանդիպել իշխանությունների հետ եւ քննարկել խնդիրը. «10-20 կետերով ներկայացրեք ձեր պահանջը, դուք էլ գնացեք, ոչ ես, ոչ Նիկոլ Փաշինյանը չենք գնալու: Դուք գնացեք, նստեք, խոսեք, հետեւեք: Ես անգամ առաջարկում եմ այդ 6 դրամից 3 դրամը հատկացնել ապագայի տնտեսման համակարգի ստեղծմանը»:
Առաջին անգամ
Պողոտայում ողջ գիշերն անցկացրել են հոգեւորականներ, նրանք զրուցել են ցուցարարների հետ, հանդարտության կոչ արել: «Ինչպես պատմության տարբեր ժամանակահատվածներում, այնպես էլ ներկայում եկեղեցին ժողովրդի կողքին է: Բաղրամյան պողոտայում ենք խաղաղության կոչով: Եթե մարդիկ իրենց ազատ կամքով այստեղ են պաշտպանելու իրենց շահերը, մենք նրանց կողքին ենք… Վերջին տարիներին առաջին անգամն է, որ հոգեւորականները մասնակցում են նման ակցիաների: Նպատակը մեկն է՝ հայ եկեղեցին ու քրիստոնեությունն ընդհանրապես դեմ է բռնությանը»,- ասել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի աշխատակից Դավիթ սարկավագ Մովսիսյանը:
Որոշել՝ որն է պահանջը
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ոգեւորված է. մեր երիտասարդությունը փորձում է պատասխանատվություն կրել. «Հաղթանակի հասնելու համար պետք է մշակել դրան հասնելու ճանապարհ: Գնալ Բաղրամյան 26 նստել եւ սպասել մինչեւ ջրցան մեքենաների ցրելը, կարծում եմ, ամենապարզունակ որոշումն է… Փորձը ցույց է տալիս, որ այն նախաձեռնությունները, որոնք որոշակի ձեւով մտածված են, արդյունք են տալիս… Նախ պետք է որոշել, որն է մեր պահանջները, համախմբել մարդկանց»:
Գնա ծեծվի, արի սիրեմ
«Հետեւել եմ ամբողջ գործընթացին։ Ոստիկանության աշխատանքները համաչափ էին, եւ դրա արդյունքն է, որ մենք այսօր չունենք լուրջ վնասվածքներ… Կարծում եմ, որ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված վնասները»,–ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Չուզելով ծեծեցին
Սա էլ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքն է: «Եվ ոստիկանների գործողությունները, եւ՛ նախագահականից արձագանքը, որ կարող են հանդիպել խմբից մի քանի պատվիրակների, վկայում էին, որ կարելի էր այդ քայլից խուսափել: Սակայն ցուցարարները չցանկացան եւ, բնականաբար, հնարավոր չէր չդիմել կոշտ միջոցների: Ու այս իրավիճակը ցանկալի չէր ո՛չ ոստիկանների, ո՛չ ցուցարարների, ո՛չ նախագահականի համար, բայց կան իրավիճակներ, որոնք անհնարին է այլ ձեւով կարգավորել»:
Կարեւորը՝ եվրոպական չափանիշներով են ծեծել
Սա էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մտքերից է. «Կրկնակի հպարտություն եմ զգում նախ իմ երկրի երիտասարդության համար, որոնց ճնշող մեծամասնությունը ազնիվ մղումներով, զգացումների ազնիվ տեսլականով քաղաքացիական պարտք են կատարում, նաեւ հպարտություն եմ զգում մեր երկրի ոստիկանության համար, որոնք արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողություններ են իրականացնում…»:
Հատուկ մասնագետի կարիք
ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) կարծում է, որ՝ «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել որ… իսկ ինչի՞ համար էին փակել Բաղրամյանը»:
Դիտարկմանը, որ ոստիկանները ժողովրդին ծեծել են, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Դուք ամեն ինչ վերագրում եք ժողովրդին, երբ որ ես անշնորհք մի հատ բան անեմ, վերագրեք նորից ժողովրդին: Մասսայական ա եղել, ուրեմն մի հոգին սարքել ա, որ ինադու սաղին հանի օրենքի առաջ»:
Սկզբում հարգալից էին, հետո՞ ինչ եղավ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում եւ ափսոսում է, որ էլէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, որ Բաղրամյան 26-ի մոտ էին, իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց իսկ միջից 3-4 առաջնորդ ընտրել եւ հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի առաջարկը եղավ: «Նախագահի մեսիջը նրանց, Նախագահի հրավերը նրանց՝ շատ կարեւոր քայլ էր, որ իշխանությունը, ՀՀ Նախագահը պատրաստ է լսել ցուցարարներին, որ պատրաստ է դիալոգի: Սա լայնախոհության նշան է, որը նոր որակ կհաղորդեր ամեն ինչին… Ակցիայի ժամանակ ինչպես երիտասարդները, այնպես էլ ոստիկանները ընդգծված հարգալից էին մեկը մյուսի նկատմամբ: Եթե հիշում եք՝ երիտասարդները վանկարկում էին՝ «մենք բոլորս ոստիկան ենք», եւ թե՛ ոստիկանության ներկայացուցիչները, թե՛ Երեւանի ոստիկանապետը, թե՛ փոխոստիկանապետը, բոլորը հարգալից, քաղաքակիրթ, համբերատար զրուցում էին, փորձում էին համոզման մեթոդը կիրառել մեր քաղաքացիների նկատմամբ եւ դա ոչ թե ժամեր, այլ գրեթե մեկ օր տեւեց…»:
Բիբինը գործուղմա՞ն է, թե՞ փախել է
Մինչ Երեւանում բազմաթիվ մարդիկ բողոքում են էլէներգիայի սակագնի հերթական բարձրացման դեմ, ՀԷՑ գլխավոր տնօրեն Բիբինը Մոսկվա է մեկնել: Ըստ ընկերության մամուլի քարտուղարի, Բիբինը գործուղման է, մասնակցում է տնօրենների խորհրդի նիստին: Հնարավո՞ր է՝ սակագնի հարցով է գնացել, մամուլի քարտուղարը համ չգիտի, համ էլ ասում է՝ չէ. «Չէ, չէ: Ընթացիկ հարցեր են, պլանային: Չեմ կարող ասել՝ հստակ ինչ հարցեր են, բայց կապված չէ սակագնի հետ»:
Թանկացումը կծավալվի ու կկործանի
Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարի մեջ գտնվող երկիր ենք, արտաքին թշնամիներով պարուրված եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին օժանդակություններից…
Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով: Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ:
Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք: Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես պիտի հավերժական թանկացումների ուղին բռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ.- համոզված է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պետք է փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք:
Հայ արի երիտասարդները կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս…
Չի ուղղորդվում
Դժվար է միանշանակ ասել, թե որքանով էր վճռորոշ «Կենդանի պատ» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում առանց բռնութան գիշեր ունենալու հարցում, բայց որ այն որոշակի զսպող նշանակություն ունի, ակնհայտ է: Այս մասին Facebook-ում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը շեշտել է. «Կրկին անգամ արժե ընդգծել, որ նախաձեռնությունը ունի միայն մեկ կարգախոս եւ նպատակ՝ ոչ բռնությանը եւ որեւէ կերպ չի կարող էլ.էներգիայի թանկացման դեմ ծավալվող քաղաքացիական շարժումը ղեկավարելու, ուղղորդելու հավակնություն ունենալ»:
Ծաղկաքաղը՝ Անի Մարությանի
«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնումayary.org-ի «Մամուլ» բաժնում



