Պարտադրված հարեւանը մի՛շտ է թշնամի – Մենք անհաջող հարեւաններ ունենք, որոնք մեր բնական ու պատմական տարածքները բռնազավթելով են հարեւանացել … հարեւանացավ ենք կպել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Ներկայիս Հայաստանը մի տարածաշրջանում է, որին տվել են Հարավային Կովկաս սխալ անվանումը: Այն սխալ է ինչպես պատմա-աշխարհագրական, լեզվա-մշակութայի, այնպես էլ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Հայ արիականները բազմիցս առաջարկել են քաղաքական ասպարեզում կրկին ներդնել Հայկական Լեռնաշխարհ հասկացողությունը (եթե մենք չանենք դա, ապա ո՞վ պիտի անի), որպեսզի Մերձավոր Արեւելքն ու Կովկասը իրապես ու իրավացիորեն զատվեն միմյանցից:

ԶԼՄ-ները եւս հետեւում են միջազգային ձեւակերպումներին, լավ է, որ գոնե «Լուսանցք»-ը սա ճիշտ տեսակետ համարելելով՝ մշտապես առաջնորդվում է Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք ձեւակերպումով: Հետաքրքիր է, թե մեր անկախ երկրի արտգործնախարարությունը ե՞րբ կհանգի այս տեսակետին, որը նաեւ պարտադիր կդառնա Հայաստանի (մեզ համար վաղուց Արցախը Հայաստանի 12-րդ մարզն է) ու Սփյուռքյան քաղաքականության համար: Հատկապես հիմա, երբ պետականորեն եւ ամենատարբեր հայկական կառույցների միջոցով քայլեր են արվում մեր պահանջատիրության ուղղությամբ:

Այսօր, այսպես կոչված Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքի մեզ հարող հատվածում, մենք անհաջող հարեւաններ ունենք, որոնք մեր բնական ու պատմական տարածքները բռնազավթելով են հարեւանացել (մի ընկերոջս ձեւակերպմամբ՝ հարեւանացավ ենք կպել)…  Ներկայիս Թուրքիան եւ Ադրբեջանը արհեստական պետություններ են, որ հիմնադրվել են հայերից բռնազավթած տարածքների վրա (սիոնա-մասոնական եւ մասոնա-բոլշեւիկյան ջանքերով), եւ ցայսօր միջինասիական տափաստաններից եկած քոչվորները անցել են նստակյաց կյանքի… Հարմար տեղ են ընկել վերջապես, աշխարհի անցուդարձերի կենտրոնում են հայտնվել երբեմնի (բայց հոգով՝ միշտ) անհայրենիք քոչվորները… Ապրում են հայերիս բնօրրանում եւ իրենց զավթած տարածքներում միակ բնիկներին՝ հայերին, անգամ ազգային փոքրամասնություն չեն համարում, դիտում են որպես կրոնական (քրիստոնեական) փոքրամասնություն: Հասկացել են, որ ազգային պատկանելությամբ հայի ինքնագիտակցությունը արագորեն կվերածվի բնօրրանապաշտ հայի գիտակցության…

Վրաստանի մի զգալի հատվածը եւս հայկական բռնազավթված տարածքների վրա է ստեղծվել, որտեղ դեռ շարունակում են ապրել հայեր, բայց խիստ հալածական վիճակում: Եթե թուրք-ադրբեջանական արնախումների կողմից հայերը ենթարկվել են «սեւ» ցեղասպանության (ջարդեր, գաղթ եւ ձուլում), ապա վրացական կողմից ենթարկվել են «սպիտակ» ցեղասպանության՝ ի դեմս գասպարաձեների, գեւորգաձեների… կամ սահակաշվիլիների ու մուրադաշվիլիների… առաջացման:

Եթե ավելացնենք, որ թուրք-ադրբեջանա-վրացական եղբայրության ու համագործակցության տարբեր փաստաթղթեր կան ստորագրված (ու դեռ կստորագրվեն), ապա կստացվի, որ համաթուրքական դաշինքից հետո (1 ազգ՝ 6 պետություն՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան եւ Ղրղըզստան), սա մեկ այլ թուրքամետ եւ հայավնաս դաշինք է՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցությամբ:

Եթե սրան էլ հավելենք մի այլ փաստ, որ հիշյալ 3 երկրները ռազմա-քաղաքական դաշինք են կնքել՝ միասին պայքարել այն երկրի կամ դաշինքների դեմ, որը պատերազմական դրության մեջ կգտնվի 3-ից որեւէ մեկի հետ, ապա հասկանալի է դառնում, թե մեր այսպես կոչված հարեւաններն ինչի են ընդունակ: Իհարկե, եթե մենք հանկարծ թուլանանք…

Իմիջիայլոց, չմոռանամ նշել, որ տարիներ առաջ Պակիստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը պակիստանցին մի նոր կարգախոս հորինեց՝ «Մենք 1 ազգ ենք՝ 2 եղբայրական պետություններում»… Այստեղ խոսքը «իսլամական մեկ ազգ» լինելու մասին է: Եվ Պակիստանն այն երկիրն է, որ մինչեւ վերջեւս չէր ճանաչել Հայաստանի անկախությունը, իբր Ադրբեջանից տարածքներ բռնազավթած երկրի: Այս պահին չգիտեմ՝ ճանաչե՞լ է, թե՞ դեռ չէ, բայց դա այլեւս նշանակություն չունի: Պաշտոնական Իսլամաբադն է, որ միշտ «Իսլամական կոնֆերանս»-ի տասնյակ երկրների ուղղորդում է հակահայկական բանաձեւեր ընդունելու: Ինչքան հիշում եմ, մի անգամ նույնիսկ ջիհադի կոչ էր քվեարկվել ընդդեմ Հայաստանի, որը սակայն Ադրբեջանին ոչինչ չտվեց գործնականում:

Հաջորդ մեր հարեւանը Իրանն է: Այս երկիրն արաբական որոշ երկրների հետ միասին «Իսլամական կոնֆերանս»-ում միշտ ընդդիմացել է ադրբեջանա-թուրքական հակահայ դրսեւորումներին՝ հնարավորինս չեզոքացնելով դրանք: Իրանը նաեւ մեր միակ բնական հարեւանն է, իհարկե, Պարսկաստան ձեւակերպմամբ ավելի հասկանալի: Այսինքն՝ պարսիկները հայերիս հետ վերոնշյալ «հարեւանամերձ» տարածքի երկու բնածին ազգերն են, որ միայն իրենք ունեն բնօրրաններ՝ Հայք-Հայաստան եւ Պարսկաստան-Իրան:

Հարեւան եւ բարեկամական երկրներ լինելով հանդերձ՝ Հայաստանն ու Իրանը եւս ունեն տարածքային խնդիրներ եւ դա կապված է հատկապես Ուրմիա լճի շրջակա տարածքների հետ: Հայկական լեռնաշխարհի Վան-Սեւան-Ուրմիա լճերի եռյակը անքակտելի է, լճերը նաեւ ներքին ջրային կապ ունեն՝ ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր մյուս բնակերտ արարումները… Իսկ բնակերտ արարումները տիեզերազգաց են դառնում (օրինակ՝ Մեծ եւ Փոքր Մասիսները, որպես տիեզերազդակ ալեհավաք եւ ալեցիր բնակետ կայաններ)՝ երբ արարող բնիկն է տերը, ոչ թե ավերող օտարը…

Մի հետաքրքիր խոսք կա ասված՝ «Երբ առյուծը դուրս եկավ Հայկական Լեռնաշխարհից, առյուծությունն էլ դուրս եկավ հայի հոգուց»… Անգամ հայ արքաների համար քաջության որս էր առուծի որսը: Բնիկ մարդն արարվել է իր բնօրրանի բնությանը համահունչ, եւ սա երբե՛ք չպետք է մոռանալ: Բնապաշտությունն է հայի հավատի հիմքում…

Երբ հայը գիտակցի, ենթագիտակցության բարդույթից դուրս հանի ու ցույց տա, որ ինքն է տերը Հայկական լեռնաշխարհի, մի արարչաստեղծ ու աստվածազարմ աշխարհի՝ որ մարդկության առաջացման ու փրկության օրրանն է, ապա Տիեզերքն ինքը կառաջնորդի տիեզերահաս հային, Հայ Աստվածներն էլ ի վերջո հաղթական կկանգնեն դարերի ուրացումը սրբագրած հայի կողքին…

Այսօր մեր կյանքի ընթացող բոլոր փոփոխությունները կապված են երկնային ու երկրային զորությունների հետ եւ այս ամենի ճիշտ ընկալումը միայն կհզորացնի հայն ու Հայաստանը: Ով հոգեւոր ոլորտը զատում է քաղաքական ու հանրային մտքից, նա նմանվում է անհոգի մարդու, ով արդեն իսկ չծնված՝ մեռած է…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.