Նախնիների հիշատակի օրն է՝ մեր նախնյաց տոնը – Հայ արիներն Արագածի գագաթին են..

Սեպտեմբերի 23ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է եւ այդ օրն արեւածագին հայ արիները նշեցին Նախնյաց ավանդական տոնը: Այս անգամ արիադավան հայերն ու հեթանոս ազգայնականների համախմբումը սրբազան տոնի ծիսական արարողությունն անցկացրեցին Արագածի հարավային գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ բարձրացած քառագագաթ Արագածի հարավային բարձունքը եւ փառաբանեցին հայոց նախնյաց:

Ի կարգի՝ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հայոց նախնյած հոգեոգեղեն աշխարհները պահպանելու եւ նախնյաց հետ հոգեոգեղեն կապն ամրապնդելու համար: Հատուկ ծես կատարվեց Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ վասն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Քրմերը զոհաբերություն մատուցեցին Հայ Աստվածների, հոգիոգիների ու մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման ու վերամիավորման նպատակի համար…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կազմակերպեց Երեւանում՝ Տորք Անգեղի արձանի մոտ: Ի դեմս Տորք Անգեղի եւ Հայկ Նահապետի՝ փառաբանվեցին մեր հսկա նախնիները, ովքեր Աստվածամարդիկ էին եւ խոսում էին Հայ Աստվածների հետ…  

Արագածի գագաթին կազմակերպված՝ Հայոց երկրային հայրենիքի վերատիրման, ամբողջականացման եւ Հայկական Լեռնաշխարհում վերստին հաստատվելու ծեսին հիշատակվեցին նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի հանրապետության) անկախության տոները: Աշնանային գիշերահավասարի այդ օրը նշվել է նաեւ մեր ինքնորոշման՝ օտարի տիրապետությունից ազատագրման՝ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը, որը հայ արիականներն ու ազգայնականները կրկին նշել են՝ ,,ՀայաստանԱրցախ՝ վերամիավորված երկիր,, կարգախոսով՝  դա ընդունելով որպես Միացյալ Հայաստանի վերակերտման նախահիմք:

Նախնյաց հիշատակի օրը տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշում ու մեծարում են բոլոր նախնիներին, եւ այն որեւէ կապ չունի հուդաքրիստոնեական մեռելոցների հետ: Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի տիեզերակապը Երկրային Հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից ձգվում է դեպի Երկնային հոգեոգեղեն Հայկական Աշխարհները

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

23.09.2014թԱրագած լեռան գագաթ  – Երեւան

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.