ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին
ԱԺ նախագահ Տ. Թորոսյանին
Լեզվի պետական տեսչության պետ Լ. Միրզոյանին
Սա համարում ենք միջամտություն ՀՀ նախընտրական գործընթացներին եւ, ընդհանրապես, մեր երկրի ներքին գործերին: Եթե ՀՀ նախագահը ճիշտ է արտահայտվում «իր տակը պառկողների» հանդեպ՝ նրանց վիրավորական պիտակներ կպցնելով, ապա որպես ՀՀ Սահմանադրության պաշտպան-երաշխավոր պետք է թույլ չտա, որ ՀՀ պետական պաշտոնյաներն էլ ռուսների եւ այլոց «տակը պառկեն», քանզի սա բոլորիս՝ երկրի՝ ազգի արժանապատվության խնդիրն է: Հիրավի, «Հայլուր»-ը կամաց-կամաց վերածվում է «Վրեմյա»-ի… Իսկ գուցե մտադիր են Հայաստանն էլ ռուսական «գուբեռնյա» սարքե՞լ:
Զարմանալի է, որ ի դեմս Վյաչեսլավ Նիկոնովի, հայ հանրությանը փորձում էին ներկայացնել մի մարդու, ով Ստալինի գործընկեր ոճրագործ Մոլոտովի թոռն է, ում տատը՝ Պերի (Պոլինա) Կարպը (Կարպովսկայա) ժամանակին եղել է նույն Ստալինի կողմից կազմած «Հրեական դավադրական» ցուցակի անդամ…
Մենք կարծում ենք՝ մեր իշխանություններն այնքան էլ հզոր չեն, որ կարողանան տարբեր դավադրությունների դիմակայել, ուստի պետք է հնարավորինս զգույշ լինել ու ոչ այսրոպեական:
ՀՀ նախագահից, վարչապետից եւ ԱԺ նախագահից պահանջում ենք՝ քննարկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հրաժարականի հարցը: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանից պահանջում ենք՝ դատի տալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահին՝ ՀՀ Սահմանադրությունը եւ «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
08.02.2008թ.



