Hermes-ի հավաքածուի ստեղծողը՝ հայուհի
Ֆրանսիական հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ՝ Վերոնիկա Նիշանյանի կողմից:
Նա աշխարհում սակավաթիվ կանանցից է, ովքեր մոդելավորում են հագուստ տղամարդկանց համար: Հայուհին ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արեւմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում:
Մասնագիտական կրթություն ստանալով՝ աշխատանքի է անցել Cerruti, ապա 1988-ից Hermes ընկերությունում: «Hermes-ում ես աշխատանքի անցա որպես սովորական դիզայներ, պատրաստում էի տարբեր բաներ, աքսեսուարներ: Այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք գլխումս միտք չի ծագել նորաձեւության սեփական տունն ունենալու մասին»,- ասել է Վերոնիկա Նիշանյանը:
Նորաձեւության ոլորտում հաջողություններից ու ճանաչումից հետո նա սկսել է աշխատել Hermes-ի տղամարդկանց հագուստի վրա, իսկ 2009-ին արդեն այդ ուղղության կրեատիվ տնօրենն էր: Նրա հավաքածուներում ներկայացվում է ֆրանսիական էլեգանտությունը:
«Ես հուզվում եմ ամեն ցուցադրությունից առաջ, կարծես դա իմ առաջին բեմելն է: Ես միշտ հիշում եմ, թե ինձ ինչ ասացին, երբ առաջին օրը եկա Hermes. «Դուք ունեք քարտ բլանշ ամեն ինչի համար, այդ պատճառով զգացեք Ձեզ ինչպես տանը: Ես հպարտ եմ, որ այս բիզնեսում հաջողությունների եմ հասել: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճն ու այն թելադրել համաշխարհային նորաձեւության մեջ: Սակայն ես դա արեցի, ու արդյունքները ձեր առջեւ են»,- լրատվամիջոցին պատմել է նա:
Աղբյուրը նշում է, որ Hermes-ի երկրպագու տղամարդկանց թվում են Արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Միշել Պլատինին եւ այլք:
Շիկահերը սեւամորթ է ունեցել
Ջենիֆեր Քրէմբլը իր ընկերուհու Ամանդա Զինկոնի հետ մասին իրենց ամուսնական կյանքի 7-րդ տարում որոշել են աղջիկ երեխա ունենալ: Նրանց պարագայում երկու տարբերակ է եղել՝ որդեգրել, ինչը այդքան էլ դյուրին չի եղել կամ արհեստական բեղմնավորման կուրս անցնել: Կանայք ընտրել են երկրորդ տարբերակը եւ դիմել սերմնահեղուկի բանկ: Բեղմնավորումը, այնուհետեւ հղիությունը բարեհաջող ընթացք է ունեցել, ներկայացնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն: Բայց 9-նն ամիս անց ծննդաբերելուց հետո պարզվել է, որ փոքրիկ աղջնակը սեւամորթ է:
Բախտները չի բերել, պարզվել է, որ բանկի աշխատակիցները սխալ են թույլ տվել, եւ Ջենիֆերն ու Ամանդան նրանց հետ այժմ դատական քաշքշուկի մեջ են՝ բարոյական փոխհատուցում պահանջելով:
Նրանք բարոյական վնասի փոխհատուցում պահանջում են հենց երեխայի համար, քանի որ այն թաղամասում որտեղ իրենք են ապրում, սպիտակամորթներ են բնակվում, եւ երեխան բոլորի ուշադրության կենտրոնում է:
51-ամյա ամերիկուհին սեփական թոռնուհուն է ծննդաբերել
ԱՄՆ Հյուսիսային Ջակոտա նահանգի բնակչուհիներից 51-ամյա Շերի Դիկսոնը փորձել է օգնել դստերը՝ Մէնդի Սթիվենսին, որը չի կարողացել երեխա ունենալ եւ սուրոգատ մայրության մեթոդով ծննդաբերել է իր թոռնուհուն:
Ավելի վաղ այս ընտանիքը կորցրել էր որդուն, քանի որ երեխան թերհաս էր ծնվել, եւ նրանք մտավախություն էին ունեցել, թե նույնը կկրկնվի նաեւ հաջորդ հղիության դեպքում:
Սեռական կյանքում կարեւորը որակն է, ոչ թե քանակը
Սեռական կյանքում առավել կարեւոր է որակը, ոչ թե քանակը:
Նման եզրակացության են հանգել Կարնեգիի համալսարանի գիտնականները կատարած փորձի արդյունքում: Նրանք պնդում են, որ սեռական կապերի առատությունը մարդկանց երջանկություն չի բերում, ընդհակառակը, երբեմն ապերջանիկ է դարձնում:
Հետազոտությանը մասնակցել է 64 ամուսնական զույգ: Նրանց բաժանել են երկու խմբի:
Առաջին խմբի մասնակիցները սեքսով զբաղվել են երկու անգամ ավելի հաճախ:
Փորձի վերջում պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ ավելի քիչ երջանիկ են զգում, իսկ մի քանիսն էլ հայտարարել են, որ հաճախ սեքսը խանագարել է իրենց հաճույք ստանալ:
Երկրորդ խմբի մասնակիցները խոստովանել են, որ իրենք մեծ հաճույք են ստացել ընկերոջ հետ ինտիմ կապից:
Գիտնականներն էլ ամփոփել են արդյունքներն ու եկել եզրակացության. շատ հաճախակի սեքսը կարող է վնասել որակին:
Գոհար Վանեսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091) 49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



