Հայ Արիական Միաբանության 22-ամյա հոբելյանը նշվեց դեկտեմբերի 15-ին քրմական ծեսով: 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն հայարիականության գաղափարի վերածննդի, այլեւ հայարիական կառույցի ստեղծման օր: Դա տեղի ունեցավ Աբովյան քաղաքի պատմական այն հատվածում, որը ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի եւ կոչվում է Էլար-Դարանի:
http://www.hayary.org/wph/?p=5258 – 2015թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 22-ամյակը…
Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում հայ արիականները իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հավաստեցին, որ հայության նպատակների հաջողության համար շարունակելու են ապրել ու առաջնորդվել ազգաշահ նպատակներով:
Նրանք կշարունակեն իրենց գործունեությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:
«ՀԱՄ-ը կա եւ կմնա միաբան կազմավորումների ու անհատների հավաքականություն, որ քաղաքական-հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն-ցեղակրոն: Հավատով՝ արիադավան -հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն»,- այս տարի եւս հաստատել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար հստակ է՝ Հայաստանը Հայ Տեսակի Հայրենիքն է եւ բնույթով, օրենքներով ու էությամբ պիտի հայկական-համահայկական լինի՝ ծառայելով հայության համապարփակ շահերին: Հայ Արիական Միաբանության կառույցում 2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ընդգրկված են.
- Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:
- Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ)):
- Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական եւ հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
- Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:
- «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):
- «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):
- ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:
- ՀԱՄ լրատվական կենտրոնը:
- ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
- Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը, որի հիմնասյունն է ՀԱՄ պաշտոնական եռալեզու կայքը – www.hayary.org):
- «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:
- «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:
- «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:
- ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:
- ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:
- Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:
- Պատմագիտական (նաեւ հայագիտական), իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:
- Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:
- Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:
- «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:
- ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:
- Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:
- Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:
- Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:
- ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:
- ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:
- ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:
- ՀԱՄ Քրմական խորհուրդը:
- ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:
- ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:
* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ:
Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:
– Չե՛ն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…
Հայ Արիները մի՛շտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:
– Գործում են հանու՛ն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանու՛ն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանու՛ն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…
Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



