
Ցեղակրոնություն.-
Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվերոյ ուժի, էության: Երկրորդը՝ այդ ուժ–էությունից ծնած լինելուս գիտակցությունն է դա: Ապա այդ ուժ–էությանը ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա:
Ես ցեղակրոն եմ.- եւ ահա կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ – ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ:
(Նժդեհի բնորոշմամբ ցեղամարդը նույն ցեղապաշտն է, որն իր մեջ կրում է Ցեղի Գենի բացառիկությունն ու բացարձակությունը: Ցեղապաշտը առավել քան սեփական ծնողին պաշտում է իր Ցեղը եւ «նրա անհատականության ու ազատության ամենաբարձր արարքը Ցեղին հնազանդվելն է»)
Ես ցեղաճանաչ եմ,- եւ ահա գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից. գիտեմ, որ Հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության. գիտեմ, թե ի՞նչ բաների ունակ է իմ ցեղը:
Ես ցեղահավատ եմ,- եւ ահա պաշտում եմ եւ մի այլ աստվածություն – ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան:
Ես ցեղահաղորդ եմ,- եւ ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին – իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:
Զոհապաշտ եմ ես,- ու ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը եւ պատիվը հավիտենականացնելու համար:
Ուժապաշտ է ցեղակրոնը, քանզի Նժդեհը քծնանք է համարում թույլի սերը: Արդար ուժն է ծնում իրավունք,- լինենք ուժեղ – ասում է Նժդեհը:
Ինքնամսխումի մեջ ազատ չէ ցեղակրոնը: Քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը:

Վահագնի Ծնունդը
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(Ապա թէ) Բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:




