Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի Արարչի – Փա՛ռք Քեզ Արարիչ՝ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի…

Խորհուրդ Երդումի

Հա՜յր իմ ԱրԱրիչ,

         Մա՜յր իմ Բնություն,

                   Տու՜ն իմ Տիեզերք.

Սիրու՛մ եմ ես Ձեզ,

          Գալի՛ս եմ ես Ձեզ,

                    Կհասնե՛մ ես Ձեզ…

Փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3-հազարամյա պատմություն ունի, Էլար-Դարանիի տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:

Ծիսական կարգն ու տոնական մասը անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Արարողությանը մասնակց նաեւ ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանը:

Կրակի վառման ծիսակարգի հետ հնչեցին գինեձոներ ու փառաբանումներ, եւ հայ-արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շուրջպար բռնեցին օծյալ կրակի շուրջ, որն ուղեկցվեց ասմունքով, երգ ու պարով:

Արիադավան հայերը երկրպագեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հանուն հայի ու Հայաստանի վերածաղկման ու վերահզորացման, վասն հայրենիքի վերամիավորման ու հայության՝ դեպի աստվածատուր բնօրրանը վերադարձի

Ոգեկոչվեցին նաեւ նախնյաց հոգիները...  Տրնդեզը՝ Տիառն ընդ առաջի տոնն է, որ նշում են արի հայերը՝ Գարնան՝ Բնության Վերազարթոնքի տոնից՝ Բնական Ամանորից առաջ Տիեզերքի Արարչին ընդառաջ գնալու, Ամենայն Ստեղծիին փառք տալու համար, որ հավերժական կյանք է նվիրել բոլոր արարածներին՝ թե՛ երկրային ու թե՛ երկնային հայրենիքներում ապրելու եւ արարելու համար…

Փա՜ռք Տրնդեզին, փա՜ռք Արարչին, Փա՜ռք Հայ Տեսակին՝ Երկնային եւ Երկրային…

Ձոն Արարչին

ՏԵՐ

Ամենաստեղծ եւ Ամենազոր,-

Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,

Երազների կուռք-երազ արթմնի…

Նու՛րբ եթերական, բայցեւ իրակա՜ն,

Ահե՜ղ, զորավո՜ր Հա՜յր մեր փառավո՛ր,

Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,

Ների՜ր մեզ Դու Տեր, Արարի՜չ Բարի,

Իմաստ տու՜ր նորից ու Քե՜զ ուղղորդի,-

– Կանչը մեր հոգու,

– Զարկերը՝ սրտի,

– Միտքը՝ ուղեղի,

– Փա՛ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…

Տե՜ր Ամենայնի:

* Հայոց Տրնդեզը հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստ ունի: Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, այսինքն՝ տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ ծիսակարգ է: Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում:

Սա է պատճառը, որ արիադավան մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) Միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Այսօր հայ արիականների ու հեթանոս համախմբված ազգայնականների համար նաեւ ուրախության այլ առիթ կար, նրանք ողջունեցին ու շնորհավորեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ Արե(Է)գ որդու լույս աշխարհ գալու առթիվ: Հայ արի քրմերը հատուկ ծիսակարգ կատարեցին նաեւ նորածին Արե(Է)գի համար եւ մաղթեցին, որ Տրնդեզի Ծիսական Կրակը եւ Երկնային Արե(է)գակը, Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները լինեն պահապան եւ աջակից:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

13.02.2016թ. – Էլար-Դարանի – Երեւան

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.