Շաբաթաթերթի պատասխանատուն դեռ հատուկ հսկողության տակ է…

«Լուսանցք» շաբաթաթերթի հարգելի բաժանորդներ եւ բոլոր ընթերցողներ.-

Հիշեցնենք, որ մենք զգուշացրել էինք, որ թերթի նախորդ թողարկումը չէր եղել այն պատճառով, որ նախորդ հինգշաբի, առավոտյան շուտ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը շտապ ծննդատուն էր տեղափոխվել անսպասելի հանգամանքների բերումով, ինչը վտանգել էր Արմենուհի Մելքոնյանի եւ լույս աշխարհ եկող զավակի կյանքը…

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների հիրավի հրաշագործ ձեռքերը այս աշխարհ վերադարձրեցին «Լուսանցք»-ի գլխավոր խմբագրին եւ կյանք պարգեւեցին Արեգ զավակին: Մեկշաբաթյա հիվանդանոցային հատուկ բուժումը, որից 4 օրը կենաց մահու կռվի պայմաններում ընթացավ, տվեց իր ցանկալի արդյունքը:

Այսօր Արմենուհի Մելքոնյանի եւ Արեգի կյանքին վտանգ չի սպառնում, բայց բժիշկների խստիվ պահանջով «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիրն առաջիկա օրերին չի կարող ակտիվ գործունեությամբ զբաղվել, քանզի դեռ թույլ է եւ բուժական խստիվ ռեժիմը կիրառվում է նաեւ տնային պայմաններում:

Հարգելի ընթերցողներ, «Լուսանցք»-ի այս տարվա թիվ 5 (395) թողարկման հրատարակումը այս ուրբաթ եւս հետաձգվեց, քանզի թերթի պատասխանատուն ի վիճակի չէ իրականացնել իր գործառույթը: Հուսանք, որ տնային արագացված բուժումը հնարավորություն կտա հիշյալ թողարկումը կյանքի կոչել հաջորդ ուրբաթ:

«Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրական խորհուրդ

18.02.2016թ.-Երեւան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.