Քաղաքական շրջանակներում խոսում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների մասին, որն իբր նա հիշատակել է նաեւ Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին պարզաբանում է արել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ «Լավրովի փաստաթուղթ» կամ առաջարկություններ գոյություն չունեն։ Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձեւավորման, լուծումների որոնման նպատակով»։
Բայց այս ամենի վերաբերյալ մի տեսակ կասկած կա մթնոլորտում, քանի որ մեր գործընկեր, բարեկամ ու ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի անկախ քաղաքական կեցվածքից եւ չի ցանկանում կորցնել իր «մեծ եղբոր» կարգավիճակը մեր նկատմամբ…
Ինչը հենց կասկածի տեղիք է տալիս, որ Արցախի խնդրում Մոսկվան կփորձի իր որոշակի տարբերակները ներմուծել: Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառող մեր, այսպես կոչված բարեկամը, դժվար թե հրաժարվի իր պնդումներն ունենալու տարբերակից:
Մեր ԱԳ նախարարը սակայն պնդում է, որ որեւէ կասկած չկա, թե վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել եւ շարունակում է մնալ նույնը, եւ դրա մասին բազմիցս ասել ենք ե՛ւ մենք, ե՛ւ համանախագահները, այդ թվում՝ նաեւ Սերգեյ Լավրովը, որ կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ։
Պարզվում է, վերջին տարիներին մենք էլ սերտորեն աշխատել ենք փոխզիջումային ձեւակերպումների ուղղությամբ եւ անգամ բազմիցս մոտ ենք եղել լուծումների, բայց ադրբեջանական կողմը հետքայլ է արել։
Տարօրինակ է, բայց մեր պատասխանատու պաշտոնյաները միշտ նշել են, թե մենք զիջելու բան չունենք: ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անգամ օրինակ է բերել, որ հայկական կողմը դեռ ինքը ունի պահանջներ՝ Շահումյանի շրջանը հարակից հայաթափված գյուղերով, Արծվաշենի տարածքը, որ Հայաստանի Հանրապետությանն է եղել, ոչ թե Արցախինը եւ այլն: Հիմա ի՞նչ փոխզիջումային հարցերրի մասին է եղել խոսքը, որ մենք համաձայն ենք եղել, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Կարծում ենք, մեր երկրի ԱԳՆ պատասխանատուն կանդրադառնա այս հարցին: Իսկ 1994-1995 թթ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը նորից հուշում են մեր իշխանությանը, որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
Արտակ Հայոցյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 16 (406), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



