Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է («Էրեբունի-Երեւան-2798»)… Էջմիածինը դարձավ 2701 տարեկան… Շնորհավորում ենք եւ՛ Ոսուցչի օրը եւ՛ Գրադարանավարի օրը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Տարվա լավագույն ոսոցիչն ու դաստիարակը… Արցախում կայացել է «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնը…

Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է… «ԷրեբունիԵրեւան 2798»… «Երեւան՝ արեւի քաղաք»…

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին որ «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

«Էրեբունի-Երեւան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլին ներկայացրել է «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: «Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր ու հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «ԷրեբունիԵրեւան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ»,– ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:

Անդրադառնալով հիմնական միջցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների եւ այդ օրերին Երեւանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում ու տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը:   

«Երեւան՝ արեւի քաղաք» կարգախոսին համապատասխան մայրաքաղաքն այս տարի կձեւավորվի կարմիր եւ ծիրանագույն երանգներով, որոնք կխորհրդանշեն արևի ճառագայթները: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման ու գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ տոնական ձեւավորում կստանան ինչպես մայրաքաղաքի փողոցներն ու կամուրջները, այնպես էլ տրանսպորտային միջոցներն ու քաղաքային գույքը: Տոնի մասին կհուշեն նաեւ գովազդային վահանակներին փակցված պաստառներն ու հոլովակները:

«Բոլոր տնտեսվարողներին ու կազմակերպություններին բաժանվում են համապատասխան ուղեցույցներ, որոնք կհուշեն, թե ինչպիսի ձեւավորում պետք է իրականացնեն վերջիններս, որպեսզի մայրաքաղաքն այդ օրերին ամբողջական ու միասնական տեսք ստանա»,- նշել է Արազ Բաղդասարյանը:

Ասուլիսի շրջանակում նշվել է նաեւ, որ Երեւան քաղաքի ավագանու առաջիկա նիստում, ավանդույթի համաձայն, կքննարկվի ու հայտնի կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացիների անունները:

Հանդիպել են Երեւանի ու Ստեփանակերտի քաղաքապետերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույցն է եւ աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ, իր հերթին շնորհավորելով Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավերի համար՝ ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետը մշտապես իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Երեւանի ու Ստեփանակերտի համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման հարցում:

Փարիզի քաղաքապետը ժամանեց Երեւան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով մեր մայրաքաղաք է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում  Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երեւանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով նոր սկիզբ կդրվի երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության համար:

Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երեւանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարեւորվում է Երեւանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ:

Էջմիածինը դարձավ 2701 տարեկան

Էջմիածինն նշեց քաղաքի ծննդյան 2701 ամյակը: Էջմիածնի տոնի շրջանակներում քաղաքի մարզադպրոցում անցկացվեց մարզական պարերի փառատոն: Բացման արարողությունը կատարվեց նախորդ տարի քաղաքի 2700 ամյակի առիթով գրված երգի հնչյունների ներքո: Էջմիածնի բաց առաջնությունն անցկացվում է ըստ տարիքային խմբերի, իսկ մրցատյանում Հանրապետությունից լավագույն պրոֆեսիոնալներն են: Տոնի օրը նաեւ ծաղկադրում կատարվեց Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում` Սպարապետի հուշարձանի մոտ: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, քաղաքի վարչա-պածտոնատար կազմն ամբողջությամբ:

Էջմիածնի տոնի բարձրակետն էր շքերթը, որին մասնակցում էին քաղաքի բոլոր խավերի ներկայացուցիչները` ուսանողություն, հոգեւոր դաս, մարզիկներ, մտավորականներ, արվեստագետներ: Բեմականացված ներկայացման ժամանակ հրապարակ մուտք գործեցին նաեւ մաշտոցյան տառերը, որոնց դիմավորեցին Վռամշապուհ արքան եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսը: Ներկայացվեց ֆլեշ մոբ-պար, որին մասնակցում էին ինչպես Էջմիածնի քաղաքապետարանի Մշակույթի պալատի պարախմբերի սաները, այնպես էլ էջմիածնի դպրոցների աշակերտները, ովքեր պարերը սովորել են ազգագրական պար առարկայի դասընթացից: Այնուհետեւ քաղաքապետն ու քաղաքի հյուրերը շրջեցին տաղավարներով, որոնցում ցուցադրված էին քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի, Հայ միասնության խաչի, ,,Մեր տունը,, հասարակական կազմակերպության, քաղաքի դպրոցների սաների աշխատանքները: Տաղավար էր ներկայացրել նաեւ գրադարանը: Էջմիածնի տոնի միջոցառումները եզրափակվեց համերգային ծրագրով, որն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

Շնորհավորում ենք եւ՛ Ոսուցչի օրը եւ՛ Գրադարանավարի օրը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ոսուցչի օրվա առթիվ եւ Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյորընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ոսումնական հաստատությունների մանկավարժներին ու գրադարանավարներին:

Քաղաքապետը նշեց, որ ասում են՝ «Լավն է այն ոսոցիչը, ում աշակերտները գերազանցում են իրեն: Իսկ ոսուցչի համար էլ ամենամեծ գնահատականն իր աշակերտի հասցեին հնչող գովեստի խոսքեր լսելն է: Սիրելի՛ ոսոցիչներ, դուք ձեր ոսերին կրում եք սերունդներին կրթելու դժվարին, բայց եւատվաբեր ու պատասխանատու առաքելությոնը: Շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ, որ ձեր աշակերտների հաջողություններով եւրանց գիտելիքներով հպարտանալու բազում առիթներ ոնենաք»:

Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ այս տարի առաջին անգամ մայրաքաղաքում կազմակերպվել է Երեւան քաղաքի տարվա լավագույն տնօրենի, ոսուցչի ու դաստիարակի մրցույթ, որի արդյունքներով հաղթողներին հավաստագրերը հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շնորհավորել է նաեւ գրադարանային համակարգի աշխատակիցներին. «Գիտության եւ տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, գիրքը շարոնակում է մնալ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման կարեւ բաղադրիչ: Սա, իհարկե, նաեւ գրադարանային համակարգի մեր աշխատակիցների շնորհիվ է, ովքեր, պահպանելով գրքի, գրի ու գրականության նկատմամբ դարերի խորքից եկող հայերիս առանձնահատուկ վերաբերմունքը, ստանձնել են այն եկող սերունդներին փոխանցելու պատվաբեր առաքելությոնը»…

Տարվա լավագույն ոսոցիչն ու դաստիարակը պարգեւատրվեցին ավտոմեքենաներով

Ոսուցչի օրվա առիթով այսօր տեղի ոնեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Տարվա լավագույն ոսուցչի, տնօրենի եւ դաստիարակի անունները։ Հայաստանի վարչապետի կողմից տրված ավտոմեքենաներով կրթության եւ գիտության նախարար՝ Լեւոն Մկրտչյանը պարգեւատրել է տարվա լավագույն ոսուցչին եւ դաստիարակին։ Տարվա լավագույն ոսոցիչ է ճանաչվել՝ Գեղարքոնիքի մարզի Դրախտիկ գյողի միջնակարգ դպրոցի պատմության ոսոցիչ՝ Արարատ Մովսիսյանը, իսկ դաստիարակ է ճանաչվել՝ Նարինե Հարությունյանը, ով ներկայացնում է Սեւան քաղաքի «Զարթոնք» մանկապարտեզը։

Լավագույն դպրոցի տնօրենի մրցույթում հաղթել է Երեւանի 20-րդ դպրոցի տնօրեն՝ Անահիտ Խոսրովյանը, ում նվիրել են համակարգիչ։ Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթներին մասնակցել են 34 մանկավարժ` Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, շնորհավորելով ոսոցիչներին, նշել է, որ ոսուցչի մեծարանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի նրա վրա է դրված հայ տեսակի շարոնակության ապահովման եւ զորացման պատասխանատվությոնը։

Տոնական միջոցառման ժամանակ մի շարք վաստակաշատ մանկավարժներ պարգեւատրվել են Հայաստանի պետական պարգեներւով, Հայաստանի վարչապետի «Հոշամեդալ» շնորհակալագրերով:

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ Ոսոցիչը նախ եւ առաջ առաքելություն է. «Ոսոցիչները կատարում են մեր երկրի անկախոթյան բազայի հենքի ստեղծման կարեւոր մի գործառույթ: Ոսոցիչը նախ եւ առաջ առաքելություն է. այս իմաստով: Այն, որ հասարակությունն ամեն տարի կարեւորում է ոսուցչի աշխատանքը` նրանց պարգեւատրելով, կարեւոր է: Այսօր տեղեկատվական դաշտը շատ մեծացել է եւ շատ հեշտ է գիտելիք ձեռք բերել տարբեր միջոցներով, այս առոմով` ոսուցչի դերակատարոմը մեծանում է դաստիարակության, հայրենասիրության, ժամանակակից աշխարհի քաղաքակրթության հենքային ձեւաչափեր փոխանցելու իմաստով՝ երեխաներին սովորեցնելով դասակարգել առաջնային տեղեկատվությունը երկրորդականից։

Արցախում կայացել է «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախօրեին կայացել է «Գոթան» ազգագարական երգի-պարի փառատոնը, որ հիմնադրել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ՝ նպատակ ոնենալով մոռացությոնից փրկել և նոր կյանք տալ մեր ազգային մշակույթին, մեր ավանդական երգ ու պարին եւ մեր հոգևոր արժեքներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությոնից:

Փառատոնի մեկնարկը տրվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ողջույնի խոսքով. «Ընդամենը 6 ամիս առաջ, ապրիլյան պատերազմի օրերին այս հրապարակը համախմբել էր մայր Հայաստանից եւ աշխարհի տարբեր անկյուններից Արցախին օգնության հասած հայորդիների, ովքեր վերահաստատեցին մեր միասնական կամքի եւ ոգու ոժի անպարտելիությոնը, իսկ այսօր նույն տեղում՝ Վերածննդի հրապարակում, համախմբվել են հայկական ազգագրական լավագույն համույթները, մեր մշակույթի, ազգային արվեստի ասպետները, ովքեր եկել են վերահաստատելու մեր ազգային ինքնության վերածնունդը, եկել են անկախ Արցախ՝ նոր սերնդին ի պահ տալու մեր հազարամյա ավանդական երաժշտարվեստն իր հայկական հենքով, իր առանձնահատկություններով եւ բազմազանությամբ: Մենք արմատներով ենք հզոր, որեմն եւ պիտի թույլ չտանք կտրել մեզ մեր արմատներից»: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամուր են պահում այդ կապը:

Հայկական մշակոթային ժառանգության պահպանման զարգացման եւ Արցախի մշակոթային կյանքում նշանակալի ավանդի համար «Գոթան» ավանդական երգի-պարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը պարգեատրվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով, Արցախում փառատոնի ծրագիրը ֆինանսավորելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ շնորհակալագրով: Շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ բոլոր մասանակից համույթներին:

Ելույթ են ունեցել «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք», «Տավրոս», «Նոբար» երգի-պարի  համույթները՝ ներկայացնելով Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ, ցոցադրվել են հայ երգի ու պարի երախտավորների գործոնեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնն անցկացվում է 2014-ից թվականից: Արցախում փառատոնն առաջին անգամ է հյորընկալվում:

Բերքի տոն՝ Արցախում

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքում Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերքի տոնը մեր հանրապետությունում արդեն իսկ դարձել է ավանդական՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանում գինու եւ կոնյակի արտադրությունն աճել է

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 11 468.8 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.3%-ով: ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2015թ.-ի նույն ժամանակահատվածում հանրապետությոնում արտադրվել է 8 872.6 հազար լիտր կոնյակ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն  մեր երկրում աճել են նաև գինու արտադրության ծավալները: Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 779.1 հազար լիտր գինի. ցոցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.4%-ով:

Նշենք, որ 2015թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 485.2 հազար լիտր գինի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Արվեստ, Հոդվածներ. Bookmark the permalink.