Հայտարարություն Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի կապակցությամբ

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության




1918-ին՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, տեղի ունեցան երեք կարևոր իրադարձություններ, որոնք հետագայում տեղի տվեցին դեպքերի գնահատման բազմազանության ու բազմակարծության հենց ժամանակային
սեղմ
հատվածում տեղակայված լինելու պատճառով: Դրանք են՝ Սարդարապատի հերոսամարտը (
մայիսյան հերոսամարտերը)՝ Մայիս 22-28, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը՝ Մայիս 28, Բաթումի պայմանագրի ստորագրումը՝ Հունիս 4: Սարդարապատի հերոսամարտը հաստատեց հայ ժողովրդի գոյության իրավունքը, անկախության հռչակումը ձևակերպեց դրա քաղաքական ձևը, իսկ Բաթումի դաշնագիրը պարտադրեց դրա բովանդակությունն ու սահմանները (կիսաանկախ դրություն, երկրի մկրատված սահմաններ):
Այսպիսով՝ ռազմի դաշտում հաղթանակած ժողովրդի քաղաքական գործիչները չկարողացան այդ
հաղթանակներն ամրապնդել դիվանագիտության ոլորտում, որն էլ հետագայում աղետալի հետևանքներ ունեցավ նորանկախ երկրի համար:
Բայց, ամենևին էլ պարտադիր չէ պատմության կրկնություն, սակայն դրանից խուսափելու համար անհրաժեշտ
է՝


ա) անսալ Հայոց մեծերի՝ Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի «Վճռական մենակի»* փիլիսոփայությանն ու փորձին, այսինքն՝ հավատալ ու վստահել առաջին հերթին սեփական ուժերին,
բ) ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակներն ամրապնդել դիվանագիտական, քաղաքական, իրավական հաղթանակներով ու հաջողություններով,
գ) հաջողություններն ու հաղթանակները տևական և անշրջելի դարձնելու համար քաղաքակրթական բոլոր ասպարեզներում, առաջին հերթին՝ միջազգային իրավունքի ասպարեզում
, իրականացնել Փոքր Սարդարապատների մարտավարություն՝ խուսափելու համար Մեծ Սարդարապատի պարտադրանքից ու կրկնությունից:
Ինչպես նաև՝
դ
) հավատարիմ մնալ անկախության մարտավարությանը՝ որպես հասարակական կեցության միակ բնական, անփոխարինելի, արժեքավոր ու արդյունավետ քաղաքական ուղղություն,
ե) երկրում հաստատել ժողովրդավարական, սոցիալական, իրավական առողջ մթնոլորտ, ինչպես ամրագրված է համաժողովրդական հանրաքվեով հաստատված ՀՀ Անկախության Հռչակագրում՝ 1990թ.:
Երևան
28-ը Մայիսի, 2008 թ.
————-

* 1918-ին Զորավար Անդրանիկն ասում էր. «Աշխարհի մեջ մեն մենակ ենք: Բավական է այդ մենակությունը, որ մեր թուլությունը զրահ ու պողպատ հագնի»: Գարեգին Նժդեհը թելադրում էր մշտապես ապավինել «Վճռական մենակի» փիլիսոփայությանն ու մարտավարությանը, որը, ի դեպ, ինքն էլ հենց փայլուն իրականացրեց Զանգեզուրի ինքնապաշտպանությունում:

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.