Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Ծաղկակաղամբը՝ հավի մսով
Բաղադրությունը – Սոխ – 2 գլուխ, ծաղկակաղամբ – 1 կհգ, հավի կրծքամիս – 1 կգ, համեմ – 1 կապ, սամիթ – 1 կապ, սխտոր – 1 գլուխ, աղ, քրքում, բուսայուղ – 80գ:
Պատրաստման եղանակը – Եռացրած ջրի մեջ խաշել փոքրիկ գլխիկներով ծաղկակաղամբը 2-3 րոպեի չափ: Հանել, լցնել սառը ջրի մեջ:
Հավի կրծքամիսը լվանալ, ձողաձեւ կտրատել եւ դնել քամոցի մեջ: Բուսայուղը լցնել թավայի մեջ, մանր կտրատած սոխը տապակել:
Հավի միսը լցնել մեջը: Խառնել 3 րոպեի չափ՝ մինչեւ միսը տապակվի, ավելացնել քրքում: Վրան լցնել խաշած ծաղկակաղամբը՝ վրան կտրտած սխտորը:
Տապակել 1 րոպեի չափ: Լցնել 100 գրամ ջուր: 3 րոպե եփելուց հետո լցնել կանաչեղենը՝ կտրատած:
«Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ
Երգի միջազգային այս մրցույթին, որն անցկացվելու է Կիեւում, 43 պետություն հաստատել է իր մասնակցությունը: Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ»,- հայտնել են կազմակերպիչները: Մասնակից երկրներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա: Նշվում է, որ Ռումինիան եւ Պորտուգալիան անցած տարի չեն մասնակցել մրցույթին:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին:
Ուկրաինայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան թույլ չի տալու «Եվրատեսիլ»-ին մասնակցեն այն ռուս արտիստները, ովքեր ընդգրկված են «սեւ ցուցակում»: Այդտեղ արդեն ներառված է մշակութային 80 գործչի անուն, այդ թվում Վալերիա, Ստաս Պիեխա, Օլեգ Գազմանով: Նրա խոսքով՝ եթե այդ ցուցակում ընդգրկված արտիստներից որեւէ մեկը հաղթի ազգային մրցույթում, դա «կլինի միտումնավոր սադրանք»: Ներկա պահին մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը բանակցում է Ուկրաինայի իշխանությունների հետ «սեւ ցուցակում» ընդգրկված ռուս արտիստների այցի հետ կապված:
«Եվրատեսիլ»-ում Կիպրոսը ներկայացնելու է Հովիկ Դեմիրճյանը
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Կիպրոսը ներկայացնելու է Հովիկ Դեմիրճյանը: Այս մասին հայտնում է cyprus-mail.com կայքը: Հայազգի երգիչը կներկայացնի շվեդացի կոմպոզիտոր Thomas G:Son-ի ստեղծագործությունը:
27-ամյա երգիչը 2009թ. մասնակցել է Հունաստանի X Factor նախագծին: Նա 2010 եւ 2015 թթ.. մասնակցել է Եվրատեսիլին մասնակցելու համար Կիպրոսի նախընտրական փուլերին, բայց չի անցել:
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը կայանալու է Կիեւում մայիսի 9-13-ը:
«Մանկական Եվրատեսիլ». Ներկայացվել է հայաստանյան երգն ու տեսահոլովակը
Նախօրեին կայացել է «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նիկ Եգիբյանը երաժշտությունը գրել է հաշվի առնելով եւ համադրելով թրենդային մի քանի երաժշտական ոճեր: «Երբ ծանոթացա երեխաների վոկալային տվյալներին եւ ոճային առանձնահատկություններին, միանգամից հասկացա, թե ինչ երգ եմ ցանկանում նրանց համար գրել: Արդյունքում ստացանք այս տարբերակը, որը կարծում եմ լավագույնս համապատասխանում է երեխաներին: Թեեւ նրանք երգեցողության առումով տարբեր են, այնուամենայնիվ, կա ընդհանուր տրամադրություն, որը միավորում է նրանց»,- նշում է երաժշտության հեղինակը:
Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի համար ընտրվել է մի թեմա, որը պատանիների հետաքրքրության եւ քննարկումների շրջանակում է, ինչպես նաեւ նորաձեւության ոլորտի հավերժական տարբերակումն է՝ դասականի եւ սպորտայինի:
«Քննարկումների արդյունքում հասկացանք, որ երեխաների շուրթերից այս տարբերակումն ու վեճը սուր է եւ հետաքրքիր: Իսկ այն, որ երգը պետք է հակադրությունների հիման վրա կազմվեր, պարզ էր հենց առաջին վայրկյանից, քանի որ աղջիկները վիզուալ շատ տարբեր են, նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը»,- նշում է Ավետ Բարսեղյանը՝ հավելելով, որ երգում ներկայացնում է հակադիր պայքար, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության:
Հայաստանյան պատվիրակ Անահիտ Ադամյանի խոսքով՝ մրցութային երգը, տեսահոլովակը, ինչպես նաեւ բեմադրությունը հիմնված է լինելու իր եւ Մերիի հակասությունների վրա: «Տարբեր ենք կյանքում, տարբեր ենք ոճով, սակայն կա մի ընդհանուր բան երկուսիս համար, որը կարծում եմ գլխավորն է՝ երգը, երաժշտությունը, ժպիտն ու սերը»,- նշում է Անահիտը:
Մերի Վարդանյանն էլ հույս ունի, որ իրենց բարձր տրամադրությունը կկարողանան փոխանցել եվրատեսիլյան երկրպագուներին ոչ միայն երգի, այլեւ տեսահոլովակի միջոցով: «Ես ու Անահիտը կարող ենք վիճել ամենատարբեր հարցերի ու թեմաների շուրջ, սակայն, յուրաքանչյուր վեճ երկրորդ պլան է մղվում, երբ սկսում ենք միասին երգել»,- նշում է Մերին:
Մրցութային «Տարբեր» տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է: «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիները, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկությունը: Ժյուրիի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաեւ մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:
Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



