«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 5-ի (438) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 10-16-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ինչպես ամեն Լուսաբերի օր (ուրբաթ), այսօր էլ լույս է տեսել «Լուսանցք»-ի հերթական թողարկումը: Կրպակներից այն գնելով կամ բաժանորդագրվելով՝ կարող եք կարդալ հետեւյալի մասին.

– Գուցե զոհաբերվե՞ց հրեա լրագրողը (Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի տնտեսության, Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի զբոսաշրջության, Ռուսաստանը եւ Իսրայելը ընդդեմ Հայաստանի՞ են խաղում, թե՞…):

– Ամուր ընտանիքը՝ հզոր պետության հիմք (այս մտածելակերպը դեռ արտագաղթի պես մի բան է հոգով ու մարմնով ընչաքաղցների ուղեղներում)

– Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին…):

– Համաշխարհային նոր եռյակի որոնումները (Միացյալ Նահանգներ–Ռուսաստանի Դաշնություն–Ֆրանսիա, թե՞ Միացյալ Նահանգներ–Ռուսաստանի Դաշնություն–Գերմանիա, …թե՞ Ռուսաստանն ու Չինաստանը նոր համաշխարհային եռյակ կփորձեն ձեւավորել):

– Սլավոնական եռյակն անգամ չգոյ վիճակում հակահայ է մնացել (Ռուսաստան–Ուկրաինա–Բելառուս եռյակի երկրները՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրները՝ հօգուտ Ադրբեջանի գործում են հայության շահերի դեմ): Այստեղ Հայ Արիակական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացնում է դրվագներ համասլավոնական եւ համաարիական դաշինքների ձեւավորման ընթացքից եւ կեցվածքներից…

– Ու քանի որ շուտով Տրնդեզ է, կարդացեք խնդրեմ բուն հայկական ազգային տոնի տարբեր մեկնաբանությունները (ինչպես են այն տոնելու հայ արիները Հայոց Ջավախքում… եւ Տրնդեզը, որպես Արեւխաչի ծիսակարգ, ինչպես է մեկնաբանում մեր մշտական հեղինակներից մեկը Գերմանիայից):

– «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» մշտական խորագրի ներքո շարունակում ենք տպագրել Գոհար Պալյանի «Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով» հոդվածը:  

– Իսկ «Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից: Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ:

– Եվ, իհարկե, ափի մեջ կունենաք շաբաթվա մարզաշխարհի լուրերի հակիրճ ամփոփումը, հատկապես՝ հայկական մարզաշխարհի:

– Այլ տեղեկություններ…

* * *

Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը…
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ»,

«Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru
– 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
– 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
– 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
– 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.