Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 11 (444), մարտի 24-30, 2017թ…

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

 Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

Արդյո՞ք նոր հեղաշրջման փորձի շեմին էինքՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, որ մամուլը շրջանառում էր: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներումՕհանյանՐաֆֆիՕսկանյան դաշինքը սա կազմակերպված ակնհայտ սադրանք է համարումԻսկ ՀՀԿն ՕՐՕ հայտարարությունը «նախընտրական հնարք է» կոչել

Ամստերդամի նոր հարվածը Անկարային՝ կոչ է նաեւ ԵրեւանինՆիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»… Այսպես, հետզհետե խորանալու միտում է նկատվում ԵվրոպաԹուրքիա հարաբերություններում, ինչը թուրքերին կարծես թե դեռ չի հուզում

Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր: Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու կրթամշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական

Թուրքիան տապալվեց. Ի՞նչ կհետեւի դրանԱնկարան, երեւի թե հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեց համաթուրքական քաղաքականության եւ ծրագրերի առաջխաղացման համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը: Հիշեցնենք, որ նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն ադրբեջանական սփյուռքի աջակցությունը Բաքվին՝ անգամ քաղաքական օգուտներ չի բերել ցայսօր

Հայի տուն է քանդվում էլիԲաքուԹբիլիսիԿարս երկաթգիծը Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում անցնում է Հարություն Ղազարյանի տնից ընդամենը 32 մ հեռավորության վրա՝ առաջացնելով բազմաթիվ անհարմարություններ տան բնակիչների համար եւ վտանգ կա, որ տունը կարող է քանդվել

Բեռլինը պտտում է եվրոպական հակաթուրքական թափանիվըԻսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…  

Միջազգային ասպարեզում՝ առանց տարբերությանՆախընտրական պայքարի ելած քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագրերը

Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ էՔաղաքական 9 ուժեր են մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինեմ, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում

Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ԱմանորՀայ արիները նշել են բնական տարեփոխությունըՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի՝ Նոր տարվա առթիվՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական ազգերին

Եվրատեսիլի հերթական հակահայ դրսեւորու՞մ, թե՞ հիմա էլ ուկրաինական ցուցակՔննարկվում է հայ մասնակից Արծվիկ Հարությունյանի Ղրիմ այցելելու հարցը

Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի՞Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով եւ տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 2,5 հազար դեսանտայիններ, ինչպես նաեւ ռուսական օդուժի ու Սեւծովյան նավատորմի միավորումներ

– «Մենք հաշվետու ենք»-5 – Երեւանի կենդաբանական այգու արդիականացումԿառուցվում են նոր ազատավանդակներՆախադպրոցական կրթությունԴպրոցական կրթությունՄշակութային եւ սպորտային օջախներԳրադարաններ

Մարզական աշխարհի լուրերԱյլ տեղեկություններ

* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը
«
Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«
Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru
– 1
տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
– 6
ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
– 3
ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
– 1
ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

This entry was posted in Հ.Ա.Մ.. Bookmark the permalink.